Մարինա, մեքսիկական հեռուստասերիալ, որը հեռարձակվել է ԱՄՆ-ից հեռարձակվող իսպանալեզու Telemundo հեռուստաընկերությամբ։ Հեռուստասերիալի առաջին սերիան ցուցադրվել է 2006 թվականի հոկտեմբերի 16-ին։ Վերջին սերիան ցուցադրվել է հինգշաբթի՝ 2007 թվականի հունիսի 28-ին։

Մարինա
Изображение логотипа
Ժանրհեռուստանովել
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Լեզուիսպաներեն
Գլխավոր
դերերում
Sandra Echeverría?
Պատմվածքի վայր2006
Սերիաների քանակ169
Էկրաններին էհոկտեմբերի 16, 2006-ից հունիսի 28, 2007
ՀեռուստաալիքՏելեմունդո
ԸնկերությունՏելեմունդո
ԴիստրիբյուտորArgos Media Group
ՆախորդTierra de Pasiones?
ՀաջորդMadre Luna?
Պաշտոնական կայքէջ

Մարինան եղել է հեռուստասերիալներում Սանդրա Էչևեյրայի առաջին գլխավոր դերը։ Այլին Մուխիկան մարմնավորել է երկվորյակներ Լաուրայի և Վերոնիկա Սալդիվարի դերերը։ Հեռուստասերիալի առաջին սերիաներում Ռիկարդոյի դերը մարմնավորել է Մաուրիսիո Օչմանը։ Այնուհետև նրան փոխարինել է Մանոլո Կարդոնան։

Telemundo-ն հեռուստասերիալի անգլալեզու գովազդի ժամանակ տարածել է «Ակապուլկոյի ջերմությունը, կնոջ կիրքը» կարգախոսը։ Ինչպես մյուս հեռուստասերիալները, Մարինան նույնպես ցուցադրվել է անգլերեն ենթագրերով։ Հեռուստասերիալն արտադրվել է «Argos Comunicación» ընկերության կողմից[1]։

Հեռուստասերիալի ցուցադրման վերջին ամսվա ընթացքում, 2007 թվականի հունիսի 28-ին, հեռուստասերիալը միջինում դիտել է 577 000 մարդ (հիմնականում 18-49)։

Պատմություն խմբագրել

 
Ակապուլկոն, որտեղ տեղի են ունենում հեռուստասերիալի իրադարձությունները։

Հեռուստասերիալի իրադարձությունները տեղի են ունենում Ակապուլկոյում։ Այս սիրային պատմությունը պատմում է երիտասարդ գեղեցկուհի Մարինայի մասին, որն իր եկամուտն ստանում է զբոսաշրջային նավակի վարմամբ։ Նրա կյանքը էականորեն փոխվում է, երբ անսպասելիորեն մահանում է նրա մայրը։ Մարինան դառնում է հարուստ ընտանիքի ժառանգորդ։ Նա տեղափոխվում է Ալարկոն Մորալեսների հարուստ ընտանիք, որոնք նրան դիմավորում են չարությամբ և նախանձով։

Միամիտ աղջիկը մտնում է հարուստ, շփացած մարդկանց աշխարհ, որոնք բնակվում են շքեղության, ինտրիգների և վրեժխնդրության մեջ։ Նա անսպասելիորեն հանդիպում է իր կյանքի գլխավոր սիրուն՝ Ռիկարդո Ալարկոնին։

Սցենար խմբագրել

Մարինան երիտասարդ, գեղեցիկ աղջիկ է, որից հրաժարվել էր հայրը։ Մարինան զրկվել էր մորից և իր տնից։ Նրա հորեղբայրը, որը նույնպես սիրահարված էր Մարինայի մորը, դեռ մանուկ տարիքից խնամում էր աղջնակին՝ մահվան մահճում խոստանալով սիրելի կնոջը, որ կխնամի Մարինային։ Երբ Մարինան տեղափոխվում է հորեղբոր տուն, նա հանդիպում է իր ապագա ամուսնուն՝ Ռիկարդոյին, որն ամուսնացած է Ադրիանայի հետ։ Ադրիանան սիրային հարաբերությունների մեջ է տարբեր տղամարդկանց հետ, այդ թվում Ռիկարդոյի լավագույն ընկերոջ՝ Խուլիոյի հետ։ Նա ատում է Մարինային, որովհետև Ռիկարդոն սկսում է սիրահարվել Մարինային։ Խուլիոն և Ադրիանան պլանավորում են սպանել Մարինային, սակայն բոլոր փորձերը ձախողվում են։ Բոլորը կարծում են, որ Խուլիոն մահացել է, երբ նա փորձում էր բռնել փախչող Մարինային՝ ընկնելով ժայռից։ Մարինայի հորեղբայրը պնդում է, որ Ադրիանան լքի տունը։ Փոխարենը նա փորձում է սպանել Ռիկարդոյին, սակայն երբ բոլոր փորձերը ձախողվում են, նա փախչում է տնից և մահանում՝ ընկնելով ավտոմեքենայի տակ։ Մինչ մահանալը, նա Ռիկարդոյին խոստովանում է այլ տղամարդկանց հետ իր կապերը և նշում, որ երեխան, որին ինքը սպասում է, Ռիկարդոյինը չէ, այլ Խուլիոյինը։ Այդ լուրը շատ է տխրեցնում Ռիկարդոյին։

Ավելի ուշ, Ռիկարդոն և Մարինան ամուսնանում են։ Երկու ամիս անց, նրանք վերադառնում են մեղրամսից։ Ռիկարդոն լքում է նրան, որովհետև կարծում էր, որ Մարինան իրեն դավաճանում է, որն իրականում Ռիկարդոյի մոր գծած սցենարն էր։ Մեղրամսի ժամանակ Մարինան հղիանում է, բայց երբ Մարինան դուրս է գալիս տնից՝ ստուգվելու, Խուլիոն հայտնվում և վախեցնում է նրան։ Նա մի կնոջ կողմից տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ էլ ծննդաբերում է։ Նա գտնվում է շոկի վիճակում և երբ դուրս է գրվում հիվանդանոցից, գտնվում է հուսահատ վիճակում։ Մարինայի երեխային գողանում է Խուլիոն և թողնում աղբամանում, որտեղից էլ նրան գտնում է մի կին և տանում իր տուն։ Շուտով Ռիկարդոն հասկանում է, որ լուսանկարները կեղծ են և հետ է վերադարձնում Մարինային, չնայած նրա անկայուն վիճակին։ Ռիկարդոն փորձում է Մարինայի համար որդեգրել աղջկա։ Սկզբում Մարինան, մտածելով որդու մասին, մերժում է այդ միտքը, սակայն հետագայում ընդունում է՝ ամուսնուն երջանկացնելու համար։ Ժամանակի հետ զուգընթաց նա շարունակում է մտածել որդու մասին, իսկ բոլորը կարծում էին, որ երեխան մահացել է։

Ռիկարդոն սկսում է հոգնել Մարինայի դեպրեսիոն վիճակից և սկսում հետաքրքրություն ցուցաբերել Սառայի վրա։ Սառան Մարինայի հորեղբոր տան սպասուհիներից մեկն է։ Սառան և Ռիկարդոն սկսում են հարաբերվել։ Ռիկարդոյի դուստրը տեսնում է նրանց համբուրվելիս և այդ մասին պատմում Մարինային։ Նրանց տեսնում է նաև Ռիկարդոյի մայրը, նույնը նաև Մարինան։ Ռիկարդոն և Մարինան լուծում են իրենց խնդիրները և մնում միասին։ Տարիներ անց, Սառան և Խուլիոն սիրահարվում են։ Նրանք ստիպում են Մարինայի և Ռիկարդոյի կորած երեխային թալանել ծնողների տունը, սակայն Մարինայի ինտուիցիան հուշում է, որ Չույն իր որդին է։ Նա գտնում է տղային խնամող կնոջը և պարզում, որ Չույն իր որդին է։ Ռիկարդոյի մայրը կարծում է, որ Մարինան դավաճանում է Ռիկարդոյին այդ տղայի հետ, որի արդյունքում Մարինան և Ռիկարդոն բաժանվում եմ։ Որոշակի դժվարություններից հետո, Ռիկարդոն վերջապես հավատում է, որ Չույն իր որդին է։ Այդուհանդերձ, Մարինան չի վերադառնում Ռիկարդոյի մոտտ։ Մարինան և Ռիկարդոն բաժանվում են։ Պատին հիվանդանում է և կենսաբանական մոր կողմից տեղափոխվում Հյուսթոն, որտեղ ապաքինվում է։ Նրա կենսաբանական մայրը հրաժավում է նրան թույլ տալ վերադառնալ Ակապուլկո, քանի որ կարծում էր, որ կկորցնի նրան։ Այդուհանդերձ, Պատին վերադառնում է։ Հեռուստասերիալի վերջում Ռիկարդոն և Մարինան նորից ամուսնանում են։

Դերասանական կազմ խմբագրել

Հիմնական դերասանական կազմ խմբագրել

Դերասան(ներ) Կերպար(ներ) Մեկնաբանություն
Մաուրիսիո Օչման Ռիկարդո Ալարկոն Մորալես Ալբերտայի որդին, Էլիասի որդեգրված եղբայրը, Ադրիանայի ամուսինը, սիրահարված է Մարինային։
Մանոլո Կարդոնա Մարինայի ամուսինը, Չույի կենսաբանական հայրը, Պատիի որդեգրյալ հայրը, Վերոնիկայի սիրեկանը։
Սանդրա Էչևեյրա Մարինա Հերնանդես դե Ալարկոն Սիրահարված է Ռիկարդոյին, Ռիկարդոյի կինը, Չույի կենսաբանական մայրը, Պատիի որդեգրյալ մայրը, Էլիասի խորթ քույրը, Ֆեդերիկոյի նախկին կինը։
Այլին Մուխիկա Լաուրա Սալդիվար Վերոնիկայի երկվորյակ քույրը, սիրահարված է Ռիկարդոյին, Մարինայի մտերիմ ընկերուհին, Դանիելի կինը, սպանվել է Վերոնիկայի կողմից։
Վերոնիկա Սալդիվար Լաուրայի երկվորյակ քույրը, սիրահարված է Ռիկարդոյին, ատում է Մարինային, սպանել է իր հորեղբորը՝ Խոակինին, երկվորյակ քրոջը՝ Լաուրային, Դամիանին և փորձել սպանել Լուսիային։
Ումբերտո Զուրիտա Գիլերմո Ալարկոն Մարինայի, Ռիկարդոյի և Էլիասի հորեղբայրը, եղել է Ռոզալբայի ամուսինը։
Սուսանա Դոսամանտես Ալբերտա Ռիկարդոյի և Էլիասի մայրը, չար և նախանձ կին, որը հետագայում բարիացել է՝ իմանալով, որ Չույն իր թոռն է։
Մարտա Աուրա Լուպե Չույի որդեգրյալ մայրը

Բացասական կերպարներ խմբագրել

Դերասան Կերպար(ներ) Մեկնաբանություն
Կառլոս Կաբալերո Խուլիո հանցագործ, բացասական կերպար, որին բոլորը կարծում էին մահացած։ Եղել է Պատիի հայրը, որը սպանվել է ոստիկանության կողմից։
Էլիզաբեթ Սերվանտես Սառա Ալարկոնների տան սպասուհիներից մեկը, սիրահարված է Ռիկարդոյին, այնուհետև հարաբերությունների մեջ է մտնում Խուլիոյի հետ։ Հեռուստասերիալի վերջում դառնում է դրական կերպար։
Էդուարդո Վիկտորիա Ֆեդերիկո Սիրահարված է Մարինային, Պատիի կենսաբանական հայրը, իր ազգանունը տվել է Չույին, փորձել է սպանել Ռիկարդոյին, դատապարտվել է և ուղարկվել բանտ։

Երիտասարդ դերասաններ խմբագրել

Դերասան Կերպար(ներ) Մեկնաբանություններ
Իլեան Ալմագուեր Պատրիսիա (Պատի) Մարինայի և Ռիկարդոյի որդեգրված դուստրը, սիրահարված է Չույին, Ֆեդերիկոյի և Ռոզալբայի դուստրը, Բրունոյի նախկին ընկերուհին։
Ալֆոնսո Դոսալ Ռիկարդիտո (Չույ) Մարինայի և Ռիկարդոյի որդին, սիրահարված է Պատիին։

Երկրորդային կազմ խմբագրել

  • Խորխե Լուիս Վասկես .... Էլիաս - Մարինայի խորթ եղբայրը, Ռիկարդոյի որդեգրյալ եղբայրը, Մաթիլդայի ամուսինը, Բրունոյի հայրը
  • Կարինա Մորա .... Մաթիլդա - Էլիասի կինը, Բրունոյի մայրը, Մարինայի լավագույն ընկերը
  • Անխելիկա Սելայա .... Ռոզալբա - Պատիի մայրը
  • Բեատրիս Սեսիլիա .... Պաստորա - Ալարկոն Մորալեսների տան աշխատակից
  • Մարա Կուեվաս .... Լուսիա - Լաուրայի և Վերոնիկայի խորթ քույրը, որին փորձել է սպանել Վերոնիկան
  • Գուադալուպե Մարտինես .... Բալբինա
  • Վերոնիկա Տերան .... Բլանկա
  • Կլաուդիա Լոբո .... Չելա
  • Գեորգինա Տաբոր ... Կլորինդա - ատում է Չույին և Լուպեին, հայց է ներկայացնում Չույի դեմ, ամուսնացած է Լուկադորի հետ, որը հետագայում մահանում է
  • Կառլոս Կոռոնա .... Էլ Լատաս
  • Խուան Ալեխանդրո Ավիլա .... ոստիկան Լեոն Ֆելիպե

Հրավիրված դերասաններ խմբագրել

  • Դոլորես Հերեդիա....Ռոզա - Մարինայի մայրը, որը հեռուստասերիալի սկզբում մահանում է, սիրահարված է Գիլերմոյի եղբորը։
  • Գուստավոր Նավարո .... Դանիել - Ամուսնացած է Լաուրայի հետ, անընդհատ ծեծում է կնոջը
  • Սանդրա Դեստանավե.... Ադրիանա - Ռիկարդոյի առաջին կինը չարագործ, Ռիկարդոյի ընկերոջ՝ Խուլիոյի սիրուհին, հղի է Խուլիոյից, Լազարայի դուստրը։ Մահացել է հիվանդանոցում՝ ընկնելով ավտոմեքենայի տակ։
  • Պաբլո Ազար .... Պապալոտե - Մարինայի ընկերը, սիրահարված է Մարինային և ցանկանում է ամուսնանալ նրա հետ
  • Մարտին Նավարետե.... Բժիշկ Վալվերդե - Ալարկոն ընտանիքի բժիշկ
  • Լուրդես Վիլյառեալ .... Լազարա - չարագործ, Ադրիանայի մայրը
  • Էմիլիո Գուրերո .... Ուսուցիչ
  • Գլորիա Մարգարիտա Ստալինա
  • Ֆաբիան Պենա

Երեխաներ խմբագրել

  • Դեսանա Զենդեխաս ... 8 տարեկան Պատի
  • Ադրիանո Զենդեխաս ... 8 տարեկան Չույ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Marina (TV Series) (2006) (անգլերեն), Վերցված է 2019-07-20-ին