Մաուրիսիո Օչման

ամերիկացի դերասան

Մաուրիսիո Օչման (նոյեմբերի 16, 1977(1977-11-16), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), հայկական ծագմամբ մեքսիկական հեռուստասերիալային դերասան։ Նա նաև նկարահանվել է Քեվին Քոսթների Շշի միջի հաղորդագրությունը ֆիլմում, That's Lifeև Latino Green հեռուստանովելներում։ Նա կատարեց Ֆաբիան Դուքեի դերը Տելեմունդոյի Dame Chocolate հեռուստանովելում, խաղացել է նաև Վիկտորինո Մորայի դերը Վիկտորինոները սերիալում։

Մաուրիսիո Օչման
Mauricio Ochman
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 16, 1977(1977-11-16) (46 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան
ԱմուսինԱյսլին Դերբես
ԵրեխաներKailani Ochmann?
 Mauricio Ochmann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մաուրիսիո Օչմանը ծնվել է հրեա մոր և հայ նկարիչ և բիզնեսմեն հոր ընտանիքում։ Փոքր տարիքում նա ընդունվել է տեղի թատերական խմբակը։ 16 տարեկանում նա մասնակցել է Հեկտոր Սուարեսի 'La otra cosa կոմեդիկ հեռուստաշոուում։ 19 տարեկանում նա տեղափոխվում է Լոս Անջելես, որպեսզի սովորի Ժոան Բարոնի ստուդիայում՝Կալիֆորնիա։

Ֆիլմեր խմբագրել

  • 2007 Corazón marchito Էլի դերում
  • 2005 Tres Կարլոս Վալդիվիայի դերում
  • 2005 Ver, oir y callar Ալբերտո Բրավոյի դերում
  • 2004 7 mujeres, 1 homosexual y Carlos Կարլոսի դերում
  • 2003 Ladies' Night (film)|Ladies' Night
  • 1999 Message in a Bottle (film)|Message in a Bottle փոքրիկ տղա

Հեռուստասերիալներ խմբագրել

  • 2010 Կլոն Լուկաս Ֆերերի դերում
  • 2009 Victorinos Վիկտորինո Մորայի դերում
  • 2007 Victoria Ջերոնիմոյի դերում
  • 2007 Dame Chocolate Ֆաբիանի դերում
  • 2006 Marina Ռիկարդոյի դերում
  • 2005 Amarte Asi Իգնասիոյի դերում
  • 2003 Mirada de mujer։ El regreso Խոսեյի դերում
  • 2001 Como En El Cine Խավիերի դերում
  • 1999 Háblame de amor Մաքսիմիլիանոյի դերում
  • 1998 Azul Tequila Սանտիագո Բերիոզաբելի դերում
  • 2010 mar de amor escondida մարմնավորել է հրեշտակի
  • 2012, 2013։ Rosa Diamante Խոսե Իգնասիոյի դերում

Հղումներ խմբագրել