Մարիինյան թատրոնի համերգասրահ
Մարիինյան թատրոնի համերգասրահ (ռուս.՝ Концертный зал Мариинского театра), համերգային դահլիճ Սանկտ Պետերբուրգ քաղաքում, ՌԴ։ Համերգասրահի բացումը ռուսական թատրոնի պատմության մեջ ևս մեկ նշանակալի իրադարձություն էր։ Այն Ռուսաստանի միակ թատերահամերգային բարձր մակարդակով համալիրն է, որը կառուցվել է շինարարության ժամանակակից ձեռքբերումներին համընթաց և ի սկզբանե նախատեսված էր համերգային ծրագրերի համար։
Մարիինյան թատրոնի համերգասրահ Концертный зал Мариинского театра | |
---|---|
Մարիինյան թատրոնի համերգասրահ | |
Տեսակ | թատրոն և երաժշտական հարթակ |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Սանկտ Պետերբուրգ, ՌԴ |
Հիմնադրման ամսաթիվ | 1900 |
Կայք | mariinsky.ru/ru |
Mariinsky-3 Վիքիպահեստում |
Ժամանակագրություն
խմբագրել- 1900 թվականի դահլիճում մինչև հեղափոխությունը տեղակայված էին Մարիինյան թատրոնի դեկորացիոն պահեստները, հետագայում հարևանությամբ տեղակայվեցին նաև արհեստանոցները։
- 2003 թվականի սեպտեմբերին շենքն ամբողջությամբ հրդեհվեց ներսից․ մնաց միայն հիմքը և ճակատային մասը։ Այս հիմքի վրա ֆրանսիացի ճարտարապետ Ֆաբրը և ճապոնացի ինժեներ Տոյոտան կառուցեցին ակուստիկ կարգավորված դահլիճ՝ երեսապատված փայտե հատուկ պանելներով։ Նպատակն էր Մարիինյան թատրոնի նվագախմբին և մենակատարներին ապահովել սեփական համերգային դահլիճով և ձայնագրման համար օպտիմալ պայմաններ ստեղծել։
- 2006 թվականի նոյեմբերի 29-ին նախագահ Վլադիմիր Պուտինի, տնտեսական զարգացման նախարար Գերման Գրեֆի, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի և Սանկտ Պետերբուրգի գուբերնատոր Վալենտինա Մատվիենկոյի ներկայությամբ տեղի ունեցավ Մարիինյան թատրոնի նոր համերգային դահլիճի բացումը։
- 2009 թվականի հուլիսի 20-ին սկսվեցին ֆրանսիական «Դանիել Կերն» (Ստրասբուրգ) ընկերության արտադրության երգեհոնի տեղադրման աշխատանքները։
- 2009 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ նոր երգեհոնի համերգ-ներկայացումը։
- 2010 թվականի ապրիլի 15-ին Մարիինյան թատրոնի համերգային դահլիճից կայացավ աշխարհում բալետի առաջին ուղիղ հեռարձակումը եռաչափ ձևաչափով[1]։
Յուրահատկություններ
խմբագրելՆոր դահլիճում ցանկության դեպքում բեմի ձևափոխման հնարավորություն կա՝ կախված տվյալ երեկոյի ծրագրից։ Այսպես, բեմահարթակի առանձին հատվածների կառավարումը հնարավորություն է տալիս բազմազան ձևով դասավորել նվագախմբերը և նվագախմբի փոսը։ Դահլիճը կարող է օգտագործվել նաև օպերային կիսաբեմական և բալետի ներկայացումների համար։
Դահլիճ
խմբագրել- Դահլիճի տարողունակությունը հաշվարկված է 1110 նստատեղ՝ ներառյալ երգչախմբի հատվածը՝ 120 նստատեղով, որը կարող է զբաղեցվել նաև հանդիսատեսի կողմից։
- Դահլիճի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 1300 մ³։
- Լայնությունը՝ 24 մ, երկարությունը՝ 52 մ, բարձրությունը՝ միջինում 14 մ։
- Բեմի չափսեր՝ շառավիղը՝ 20 մ, խորությունը՝ 15 մ։
- Բարձրացվող նվագախմբային հարթակի տարողունակություն՝ 130 նստատեղ երաժիշտների համար։
Երգեհոն
խմբագրել2009 թվականի սեպտեմբերին Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում տեղադրվեց ֆրանսիական «Կերն» ընկերության երգեհոն։ Այս գործիքն իրենից ներկայացնում է երգեհոնաշինության ֆրանսիական մշակույթի դասական և ռոմանական ուղղությունների սինթեզ։ Տիպիկ ֆրանսիական դասական ռեգիստրերի շնորհիվ (տրոմպետ, կլերոն, կոռնետ, կրումգորն և այլ) այս գործիքը հնարավորություն է ընձեռում նվագել դասական երգեհոնական երաժշտություն։ Երգեհոնում առկա ռոմանտիկական մեծ շվելվերկան ապահովում է ամբողջ ռոմանտիկական երաժշտական ժառանգության կատարումը։ Երգեհոնը հագեցած է բացարձակապես զգայուն և ճշգրիտ «կախված» խաղային տրակտուրայով։ Դա էլ իր հերթին ապահովում է շատ մանրակրկիտ կատարում և թույլ է տալիս դրա ժամանակ հաշվի առնել տարբեր մանրուքներ։ Մենակատարային ռեգիստրերը, ինչպիսիք են ֆլեյտաները և լեզվակավորները, այս գործիքին պոեզիա և հրապույր են փոխանցում։
Հապավում
խմբագրելՄարիինյան թատրոնի համերգային դահլիճը (երրորդ բեմը) հաճախ են անվանում կարճ և արագ արտասանվո հապավումներով՝ Մարիինյան 3 կամ ՄԹԴ (Մարիինյան թատրոն 3)։ Երկրորդ դահլիճը տեղակայված է Դեկաբրիստների 34 հասցեում։
Նախագծի աշխատակազմ
խմբագրել- Հեղինակ՝ ճարտարապետ Քսավիե Ֆաբր, համահեղինակ ճարտարապետներ՝ Վինսեն Սպելեր և Ֆիլիպ Պյումեն, առաջատար ճարտարապետ-նախագծող՝ Ալեքսանդր Նոսովսկի
- Ճարտարապետ-վերականգնիչ՝ Ռաֆայել Դայանով
- Տեխնիկական ցանցերի ինժեներներ՝ Կիրիլ Մարդուխաև, Ֆրանսուա Կոտլեր
- Կրող կառույցների ինժեներներ՝ Միխայիլ Բոգդանով, Ալեքսեյ Շաշկին
- Բեմանկարիչներ, բեմական տեխնոլոգիայի ինժեներներ՝ Ժան-Յուգ Մանուրի, Կլոդ Պոլիկարպ
- Ակուստիկայի մասնագետ՝ Յազու Տոյոտա
- Գլխավոր կապալառու՝ «НЕВИСС-Комплекс» շինարարական ընկերություն, տնօրեն՝ Ա․ Շվիրիկասով (Սանկտ Պետերբուրգ)
- Պատվիրատուի ներկայացուցիչներ՝ Մարիինյան թատրոնի տեխնիկական տնօրինություն, տնօրեն՝ Յու․ Պրժևալսկի, Մարիինյան թատրոնի կապիտալ վերանորոգման ղեկավարություն
Հասցե
խմբագրելԴեկաբրիստների 37 (Պիսարևի փ, տուն 20)։ Ծառայողական մուտք կարելի է հասնել Մոյկա գետափից թեքվելով Պիսարևի փողոց։ .
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Мариинка потягается c «Аватаром»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարիինյան թատրոնի պաշտոնական կայք
- Մարիինյան թատրոնի բալետի պատմությունը «Պետերբուրգյան բալետի 3 դարը» գրքում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարիինյան թատրոնի համերգասրահ կատեգորիայում։ |