Բեմահարթակ էստրադա (ֆրանս․ estrade, լատ․ stratum - հարթակ), բեմի պարզ տեսակ, մշտական կամ ժամանակավոր կառույց՝ երաժիշտների, դերասանների, հռետորների ելույթների համար։

Բացօդյա բեմահարթակ Կալինինգրադում

Դահլիճի գլխամասում բարձրադիր հարթակ է (մոտ 0,9 մ –1,15 մ), համերգասրահների, ակումբների, մշակույթի պալատների և այն անհրաժեշտ, բաղկացուցիչ մասը։ Բացօթյա համերգների համար նախատեսված բեմահարթակը ձայնի լսելիության նպատակով, վերջափակվում է գոգավոր (աբսիդաձև) պատով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 385 CC-BY-SA-icon-80x15.png