Մարիզա Բաստե (ֆր.՝ Maryse Bastié, փետրվարի 27, 1898(1898-02-27)[1][2][3][…], Լիմոժ[4] - հուլիսի 6, 1952(1952-07-06)[1][3][5], Բրոն[4]), ֆրանսիացի օդաչու, որը 1930-ական թվականներին կին-ավիատորների շրջանում մի քանի համաշխարհային ռեկորդ է սահմանել։

Մարիզա Բաստե
ֆր.՝ Maryse Bastié
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1898(1898-02-27)[1][2][3][…]
ԾննդավայրԼիմոժ[4]
Մահացել էհուլիսի 6, 1952(1952-07-06)[1][3][5] (54 տարեկան)
Մահվան վայրԲրոն[4]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունօդաչու և Ֆրանսիական դիմադրության մարտիկ
ԱշխատավայրFrench DGA Flight Test Centre?[4]
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Maryse Bastié Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1898 թվականի փետրվարի 27-ին Լիմոժում։ Մարիզան 11 տարեկանում կորցրել է հորը, իսկ նրա ընտանիքն ամեն ինչ արել է գոյատևելու համար։ Եվ այդ պատճառով նա պատանեկան տարիքում աշխատել է կոշիկի գործարանում։ Անհաջող ամուսնությունից հետո նա երեխա է ունեցել, որը մահացել է փոքր տարիքում։

Երկրորդ անգամ ամուսնացել է Առաջին համաշխարհային պատերազմի օդաչու Լուի Բաստիեյի հետ և հրապուրվել օդագնացությամբ, ինչի արդյունքում որոշել է դառնալ օդաչու։ Բաստեն ստացել է թռիչքներ կատարելու արտոնագիր։ Նրա ամուսինը 1926 թվականին մահացել է ինքնաթիռի վթարից, որից հետո Բաստեն սկսել է զբաղվել բարձրագույն պիլոտաժով, որպեսզի գումար վաստակի և շարունակի զբաղվել իր սիրելի գործով։ 1927 թվականին նա ձեռք է բերել իր սեփական ինքնաթիռը՝ CaudronC.109։

 
Մարիզա Բաստեն 1932 թվականին

1930-ական թվականներին Բաստեն մի քանի համաշխարհային ռեկորդ է սահմանել կին ավիատորների շրջանում՝ թռիչքի տևողության, ամենաերկար տարածության և Հարավային Ատլանտյան օվկիանոսով միայնակ թռիչքի համար։ Նրա ռեկորդներից մեկը սահմանվել է 1931 թվականի հունիսին՝ ԽՍՀՄ թռիչքի ժամանակ. օդաչուն դուրս է եկել Փարիզից և վայրէջք կատարել Նիժնի Նովգորոդի մոտ՝ թռչելով 2976 կմ։

1935 թվականին Մարիզա Բաստեն իր սեփական թռիչքային դպրոցն է հիմնել Օռլի օդանավակայանում։ Նա ծառայել է Ֆրանսիայի օդուժում, հասնելով կապիտանի կոչման, թռչել ավելի քան 3000 ժամ։ 1937 թվականին նա հրապարակել է պատմություն, որը կոչվում էր «Ailes ouvertes: carnet d’une aviatrice»։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ֆրանսիական դիմադրության անդամ։ Արժանացել է մի շարք մրցանակների։

 
Հուշատախտակ՝ ի հիշատակ Մարիզա Բաստենի, գտնվում է իր նախկին տան պատին

1952 թվականի հուլիսի 6-ին Լիոնում տեղի ունեցած կոնֆերանսից հետո Մարիզա Բաստենի ինքաթիռը վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում վերջինս զոհվել է։ Նա թաղվել է Փարիզի Մոնպառնասի գերեզմանատանը[6][7]։

Հիշատակում խմբագրել

  • Օդաչուի անուն են կրում Ֆրանսիայում մի քանի ուսումնական հաստատություններ և կանադական Bombardier կանադական բազմազգ կորպորացիայի ստորաբաժանումներից մեկը
  • Նրա անունով են կոչվել են Ֆրանսիայի մի քանի քաղաքների փողոցներ
  • 1955 թվականին Ֆրանսիայի կառավարությունը Մարիզա Բաստենի պատկերը թողարկել է պատվել է փոստային նամականիշի վրա[8]
  • Փարիզի արևմուտքում՝ Boulevard du Garigliano M. Valin փոքրիկ պուրակում, գտնվում է օդաչուի հուշարձանը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Béghain P., Benoit B., Corneloup G. Dictionnaire historique de LyonLyon: Éditions Stéphane Bachès, 2009. — P. 114. — 1504 p. — ISBN 978-2-915266-65-8
  5. 5,0 5,1 5,2 Roglo — 1997. — ed. size: 9000000
  6. «Maryse Bastié avait des ailes». France 3 Nouvelle-Aquitaine (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
  7. «Marbas». slhada.fr. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
  8. Bastié Maryse

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիզա Բաստե» հոդվածին։