Մարիա Վալլիզեր (գերմ.՝ Maria Walliser, մայիսի 27, 1963(1963-05-27), Mosnang, Toggenburg Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա), շվեյցարացի լեռնադահուկորդուհի, Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր։ Բազմակողմանի լեռնադահուկորդ է, հաջողությամբ հանդես է եկել լեռնադահուկային սպորտի բոլոր ձևերում, բացի սլալոմից։

Մարիա Վալլիզեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝շվեյց. գերմ.՝ Maria Walliser
Բնօրինակ անուն՝Maria Walliser
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 27, 1963(1963-05-27) (61 տարեկան)
Ծննդավայր՝Mosnang, Toggenburg Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա
168 սանտիմետր[1]
Քաշ՝60 կիլոգրամ[1]

Աշխարհի գավաթի խաղարկությունում Վալլիզերին իր նորամուտը կատարել է 1980 թվականի դեկտեմբերի 3-ին[2], իսկ 1983 թվականի հունվարին տոնել է իր առաջին հաղթանակն աշխարհի առաջնության փուլերում՝ արագընթաց վայրէջքում։ Աշխարհի գավաթի խաղարկության փուլերում ունի ընդամենը 25 հաղթանակ՝ 14-ը արագընթաց վայրէջքում, 6-ը հսկա սլալոմում, 3-ը սուպերհսկա ձևում, 2-ը համակցված ձևում։ Վալլիզերը երկու անգամ ընդհանուր հաշվով հաղթել է աշխարհի առաջնությունում և նվաճել Բյուրեղապակե մեծ գլոբուս (1985/86 և 1986/87 մրցաշրջաններում)։ Կարիերայի ընթացքում տարբեր ձևերից 5 անգամ արժանացել է Բյուրեղապակե փոքր գլոբուսի, ընդ որում դա նրան հաջողվել է կատարել դահուկային սպորտի 5 ձևերից 4-ով։

1984 թվականի Սարաևոյի Օլիմպիական խաղերի ժամանակ արագընթաց վայրէջքում նվաճել է արծաթե մեդալ, ընդ որում ոսկին նվաճած իր հայրենակից Միքելա Ֆիջինիից հետ է մնացել 0,05 վայրկյանով է, բացի այդ հսկա սլալոմը մեկնարկել է, բայց առաջին փորձից դուրս է եկել։

1988 թվականի Կալգարիի Օլիմպիական խաղերում արժանացել է բրոնզե 2 մեդալի՝ հսկա սլալոմից և համակցված ձևից, բացի այդ, արագընթաց վայրէջքն սկսել է, բայց ընդհատել է հարթակից մեկ քայլ առաջ և զբաղեցրել 4-րդ տեղը, իսկ սուպերհսկա ձևում գրավել է 6-րդ տեղը։

Իր կարիերայի ընթացքում մասնակցել է աշխարհի 4 առաջնությունների, որոնց ընթացքում նվաճել է 3 ոսկե և 1 բրոնզե մեդալ, ընդ որում 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ ստացել է 1987 թվականին, 1 ոսկին՝ 1989 թվականին։

Կարիերան ավարտել է 1990 թվականին։ 2000 թվականին դարձել է "Die Stiftung Folsäure Offensive Schweiz" կազմակերպության նախագահ[3]։

Հաղթանակներ աշխարհի գավաթի խաղարկության փուլերում (25)

խմբագրել
Մրցաշրջան Ամսաթիվ Վայր Բնագավառ
1 1982/83 հունվարի 21, 1983   Մեժև Արագընթաց վայրէջք
2 փետրվարի 5, 1983   Սարաևո Արագընթաց վայրէջք (2)
3 1983/84 դեկտեմբերի 8, 1983   Վալ-դ’Իզեր Արագընթաց վայրէջք (3)
4 հունվարի 21, 1984   Վերբիե Արագընթաց վայրէջք (4)
5 1984/85 մարտի 8, 1985   Սանշայն-Վիլաջ Արագընթաց վայրէջք (5)
6 1985/86 հունվարի 11, 1986   Բադգաստայն Արագընթաց վայրէջք (6)
7 հունվարի 12, 1986   Բադգաստայն Համակցված
8 փետրվարի 5, 1986   Վալ-Զոլդանա Հսկա սլալոմ
9 մարտի 1, 1986   Ֆուրանո Արագընթաց վայրէջք (7)
10 մարտի 8, 1986   Սանշայն-Վիլաջ Արագընթաց վայրէջք (8)
11 մարտի 9, 1986   Սանշայն-Վիլաջ Համակցված (2)
12 1986/87 դեկտեմբերի 14, 1986   Վալ-դ’Իզեր Սուպերհսկա
13 դեկտեմբերի 20, 1986   Վալ-Զոլդանա Հսկա սլալոմ (2)
14 հունվարի 6, 1987   Զալբախ-Հինտերգլեմ Սուպերհսկա (2)
15 հունվարի 18, 1987   Բիշոֆսվիզեն Հսկա սլալոմ (3)
16 փետրվարի 27, 1987   Ցվիզել Հսկա սլալոմ (4)
17 մարտի 15, 1987   Վեյլ Սուպերհսկա (3)
18 մարտի 22, 1987   Սարաևո Հսկա սլալոմ (5)
19 1987/88 դեկտեմբերի 4, 1987   Վալ-դ’Իզեր Արագընթաց վայրէջք (9)
20 հունվարի 16, 1988   Զինալ Արագընթաց վայրէջք (10)
21 1988/89 դեկտեմբերի 15, 1988   Ալտենմարկ Արագընթաց վայրէջք (11)
22 հունվարի 19, 1989   Տին Արագընթաց վայրէջք (12)
23 մարտի 4, 1989   Ֆուրանո Հսկա սլալոմ (6)
24 1989/90 դեկտեմբերի 9, 1989   Ստիմբոտ-Սփրինգս Արագընթաց վայրէջք (13)
25 հունվարի 13, 1990   Հաուս Արագընթաց վայրէջք (14)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. Johnson, William Oscar (1988 թ․ հունվարի 27). «Smooth as Clockwork». Sports Illustrated. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  3. «Evans, Hilary; Gjerde, Arild; Heijmans, Jeroen; Mallon, Bill. "Maria Walliser". Olympics at Sports-Reference.com. Sports Reference LLC». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Վալլիզեր» հոդվածին։