Մարիա Սվոլու
Մարիա Սվոլու (հուն․՝ Μαρία Σβώλου, ծնյալ Desypri 1892[1], Աթենք, Հունաստան - հունիսի 3, 1976[1]), հույն ֆեմինիստուհի և սոցիալիստ առաջնորդ։
Մարիա Սվոլու հուն․՝ Μαρία Σβώλου[1] | |
---|---|
Ծնվել է | 1892[1] |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Մահացել է | հունիսի 3, 1976[1] |
Գերեզման | Աթենքի առաջին գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մայրենի լեզու | նոր հունարեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և կանանց իրավունքների պաշտպան |
Ամուսին | Alexandros Svolos? |
Զբաղեցրած պաշտոններ | Հունաստանի խորհրդարանի անդամ |
Կուսակցություն | United Democratic Left? |
Կենսագրություն
խմբագրելՄարիա Դեսպիրին ծնվել է 1892 թվականին, Աթենքում, բազմազավակ ընտանիքում. նա երեք քույր ուներ։ Երկու տարեկան էր, երբ նրանց ընտանիքը աթենական Պիրեյոսից տեղափոխվեց Լարիսա քաղաք, որտեղ հայրը նշանակվել էր Հունաստանի ազգային բանկի բաժանմունքի տնօրեն։ Աղջիկը սովորել է Լարիսայի Արսակեյոն դպրոցում, 1907 թվականին ավարտել այն։ Հոր մահից հետո՝ 1915 թվականին ընտանիքով վերադարձել են Աթենք։ Մարիան խորացել է ֆրանսերենի ուսումնասիրման մեջ, համապատասխան դասընթացներ ավարտել, դասավանդման իրավունք տվող հավաստագրեր ստացել եկեղեցական գործերի և կրթության նախարարություններից (1919 թվական)[2]։
Նա դեռ պատանեկան հասակից ակտիվորեն ներգրավվել է կանանց իրավունքների համար մղվող պայքարում։ 1923 թվականին ամուսնացել է իրավունքի պրոֆեսոր Ալեքսանդրոս Սվոլոսի հետ։ Լինելով կանանց իրավունքների լիգայի քարտուղարը՝ պայքարել է աշխատող աղջիկների ու կանանց համար երեկոյան դպրոցներ բացելու համար և պրոստիտուցիայի դեմ։ Էկոնոմիկայի նախարարությունում որպես աշխատանքի գծով վերահսկիչ աշխատելու տարիներին իր պաշտոնի ընձեռած հնարավորությունները գործի է դրել, որպեսզի իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրի աղքատության դուռը հասած բանվորուհիների աշխատանքային ու բնակարանային վատթարագույն պայմանների վրա[3]։
1911-1936 թվականներին Մարիա Սվոլուն ներգրավվել է լիբերալ (ազատական) քաղաքականության գործընթացներում, միաժամանակ ակտիվորեն աջակցել խաղաղության համար պայքարին։ Նա խմբագրել է «Կանանց պայքար» ամսագիրը, դրա էջերում հանդես եկել հրապարակախոսական սուր հոդվածներով։ 1936-ից 1940 թվականներին Հունաստանի բռնապետ Իոանիս Մետաքսասի կարգադրությամբ նրան ու ամուսնուն աքսորել են։
Սվոլուն կանանց ազատական շարժման առաջնորդներից էր։ Նա գտնում էր, որ սեռերի միջև հավասարության հնարավոր է հասնել միայն հասարակական հիմնավոր փոփոխությունների արդյունքում[4]։
1940 թվականին վտարանդիությունից վերադառնալով հայրենի Հունաստան՝ Մարիան կամավոր մեկնել է հույն-իտալական պատերազմի ռազմաճակատ՝ ծառայելու որպես բուժքույր։ Հետագայում՝ գերմանացիների կողմից օկուպացված Հունաստանում համագործակցելով Կարմիր խաչի հետ, կազմակերպել է մանուկների շրջանում սննդի բաշխման աշխատանքները։ Նա մասնակցել է ֆաշիստների դեմ իր երկրում ծավալված դիմադրության EAM-ELAS շարժմանը, ընտրվել Հունաստանի Ազգային խորհրդի անդամ, իսկ նրա ամուսինը դարձել է EAM-ի գլխավորած Ազգային ազատագրման քաղաքական կոմիտեի նախագահ։
Սվոլուն համակրում էր կոմունիստներին և այդ պատճառով Հունաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 1948 թվականին կրկին ենթարկվել է աքսորման։ Վերադառնալուց հետո մասնակցել է երկրի խորհրդարանի ընտրություններին՝ Ժողովրդավարական ձախերի միավորման կողմից։ Երկու անգամ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր, եղել է նաև կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://greekarchivesinventory.gak.gr/index.php/s7xr-z855-tehn
- ↑ Samiou, Dimitra (2005). «SVOLOU, Maria (born Desypri) (1892? - 1976)». Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries (1st ed.). New York: Central European University Press. էջեր 552–557. ISBN 9637326391.
- ↑ 3,0 3,1 Morris, Paul (2002). «Svolou, Maria (d. 1976)». In Commire, Anne (ed.). Women in World History: A Biographical Encyclopedia. Waterford, Connecticut: Yorkin Publications. ISBN 0-7876-4074-3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին.
{{cite book}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ Daskalova, Krassimira (2008). «Balkans». The Oxford Encyclopedia of Women in World History. Oxford: Oxford University Press. էջեր 188–189. ISBN 0-19-514890-8.
Արտաքին հղումներ
խմբագրել- Γυναίκες στην ελληνική Βουλή Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (αρχείο σε μορφή.pdf)
- Αλέξανδρος Σβώλος(չաշխատող հղում), Ίδρυμα της Βουλής των Ελλήνων, 2009. (αρχείο σε μορφή .pdf)