Մարիա Գրիգորևնա Ռոլնիկայտե (լիտ.՝ Marija Rolnikaitė, իդիշ՝ מאַשע ראָלניק՝ Մաշե Ռոլնիկ, հուլիսի 21, 1927(1927-07-21)[1][2], Կլայպեդա, Լիտվա[3] - ապրիլի 7, 2016(2016-04-07)[4][1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[4][6]), հրեա, ռուս և լիտվացի գրող, հրապարակախոս, հուշավիպագիր, հասարակական գործիչ[7]։

Մարիա Ռոլնիկայտե
լիտ.՝ Marija Rolnikaitė
Ծնվել էհուլիսի 21, 1927(1927-07-21)[1][2]
ԾննդավայրԿլայպեդա, Լիտվա[3]
Վախճանվել էապրիլի 7, 2016(2016-04-07)[4][1][2] (88 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[4]
ԳերեզմանPreobrazhenskoe Jewish Cemetery
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Լիտվա,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերվավերագրական գրականություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Մարիա Ռոլնիկայտեն ծնվել է 1927 թվականի հուլիսի 21-ին Լիտվայի Պլունգե քաղաքում։

Տասնչորս տարեկանում Մարիա Ռոլնիկայտեն հայտնվել է Վիլնյուսի գետտոյում։ Այնտեղ մահացել է նրա ընտանիքը՝ մայրը, քույրը և եղբայրը[8]։

1943-1945 թվականներին նա եղել է Շտրասդենգոֆի և Շտուտգոֆի համակենտրոնացման ճամբարների կալանավոր։ Մասնակցել է հակաֆաշիստական ընդհատակին։ Հեղինակն է իդիշ լեզվով գրված «Շտրասդենգոֆի հիմն» բանաստեղծության, որը դարձել է դիմադրության մարտական երգը։

Գետտոյում և ճամբարներում Մարիա Ռոլնիկայտեն օրագիր է պահել և բանաստեղծություններ գրել իդիդշ լեզվով։

«Գետտոյում ստիպված էի գրել թղթի կտորների, երբեմն ցեմենտի պարկերի թղթերի վրա, որոշ չափով սովորել եմ անգիր և այդպիսով պահպանել եմ իմ հիշողությունները»:

— Մարիա Ռոլնիկայտե[9]

Ազատ արձակվելուց հետո՝ 1945 թվականի մարտին, վերադարձել է Վիլնյուս[10]։

1955 թվականին Մարիա Ռոլնիկայտեն ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի հեռակա բաժինը։ Ապրել է Վիլնյուսում։

Լիտվական ԽՍՀ Նախարարների խորհրդի արվեստի գործերի վարչությունում աշխատել է որպես խմբագիր, իսկ Վիլնյուսի ֆիլհարմոնիայի գրական բաժնում՝ որպես վարիչ։ Լիտվերեն թարգմանել է խորհրդային գրողների ստեղծագործությունները։

1964 թվականից ապրել և աշխատել է Լենինգրադում։ Երկար տարիներ Մարիա Ռոլնիկայտեն եղել է Լենինգրադի միակ գրողը, որն իր ստեղծագործություններում արտացոլել է հոլոքոստի թեման և հրեա ժողովրդի սխրանքը։ Ակտիվորեն մասնակցել է հակաֆաշիստական շարժմանը և Սանկտ Պետերբուրգում հրեական համայնքի կյանքին։

Գետտոյի մասին նրա «Ես պետք է պատմեմ» գիրքը, որը հիմնված է անձնական օրագրերի ու հիշողությունների վրա, սկզբում՝ 1963 թվականին, տպագրվել է լիտվերեն, իսկ այնուհետև հեղինակային թարգմանությամբ հրատարակվել է իդիշ լեզվով և ռուսերեն։ Ավելի ուշ գիրքը թարգմանվել է աշխարհի 18 լեզուներով[11]։

Մարիա Ռոլնիկայտեն Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հրապարակախոսական հոդվածների և էսսեների հեղինակ է[12]։

Մարիա Ռոլնիկայտեն մահացել է 2016 թվականի ապրիլի 7-ին՝ կարճատև հիվանդությունից հետո։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Պրեոբրաժենսկայա հրեական գերեզմանատանը՝ ամուսնու կողքին։

Մատենագրություն խմբագրել

  • 1965 – «Ես պետք է պատմեմ» – հուշեր, հուշագրություն
  • 1970 – «Երեք հանդիպում» – զինվորական վիպակ
  • 1974 – «Ընտելացիլ լույսին» – զինվորական վիպակ
  • 1981 – «Երկար լռություն» – զինվորական վիպակ
  • 1990 – «Հարսանեկան նվեր, կամ Սև օր» – վիպակ
  • 2002 – «Եվ այդ ամենը ճիշտ է» – հուշեր
  • 2013 – «Մենակ հիշողության հետ» – հուշագրություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #122815610 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.jewish.ru/news/cis/2016/04/news994333363.php
  5. http://buchman.fondationjudaisme.org
  6. Запись в блоге Валерия Дымшица
  7. «Мария Рольникайте, писательница, общественная деятельница». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  8. Мария Рольникайте: «Я должна рассказать»
  9. «КРОМЕ КНИГ У МЕНЯ НИЧЕГО НЕ ОСТАЛОСЬ»
  10. Такие дела: без купюр
  11. «Центр современной литературы и книги». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  12. Мария Григорьевна Рольникайте — писатель и публицист

Արտաքին հղումներ խմբագրել