Մարիա Անջելիտա Ռեսա (անգլ.՝ Maria Angelita Ressa,հոկտեմբերի 2, 1963(1963-10-02), Մանիլա, Ֆիլիպիններ[1] ), ֆիլիպին-ամերիկյան լրագրող և գրող, Rappler առցանց լրատվական կայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն։ Ֆիլիպինցի առաջին Նոբելյան մրցանակակիրը[11]։

Մարիա Ռեսա
անգլ.՝ Maria Angelita Ressa
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 2, 1963(1963-10-02) (60 տարեկան)
ԾննդավայրՄանիլա, Ֆիլիպիններ[1]
Քաղաքացիություն Ֆիլիպիններ և  ԱՄՆ[2]
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, University of the Philippines Diliman?, Toms River High School North? և St. Scholastica's College?
Մասնագիտությունլրագրող, խմբագիր և համալսարանի դասախոս
ԱշխատավայրNalle?[3]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում[10]
Կայքmariaressa.com
 Maria Ressa Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներին խմբագրել

Մարիա Ռեսան ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 2-ին Մանիլայում։ Նրա հայրը մահացել է, երբ նա ընդամենը մեկ տարեկան էր։ Նրա մայրն ամուսնացել է ամերիկացու հետ, իսկ Մարիա Անջելիտան 1973-1986 թվականներին ապրել է ԱՄՆ-ում, որտեղ ավարտել է Փրինսթոնի համալսարանը[12]։

Կարիերա խմբագրել

Մարիա Անգելիտան հայրենիք վերադարձավ 1986 թվականին՝ Դեղին հեղափոխությունից հետո և սկսեց աշխատել հեռուստատեսությունում։ Նա եղել է Մանիլայում CNN-ի բյուրոյի ղեկավարը 1987-1995 թվականներին և CNN-ի բյուրոյի ղեկավարը Ջակարտայում 1995-ից 2005 թվականներին։ 2005 թվականից նա ղեկավարում է ֆիլիպինյան ABS-CBN հեռարձակողի լրատվական ծառայությունը[12], իսկ 2011 թվականին նա ստեղծել և ղեկավարել է Rappler առցանց լրատվական կայքը[13][14][15]։

Հակամարտություն Ֆիլիպինների իշխանությունների հետ խմբագրել

2020 թվականին նա դատապարտվել է առցանց զրպարտության համար[16][17] հիմնված վիճահարույց Ֆիլիպինների կիբերհանցագործության մասին օրենքի վրա[18][19]։ Մարիա Ռեսայի հետապնդումը դատապարտվել է իրավապաշտպան կազմակերպությունների և լրագրողների կողմից՝ որպես հարձակում մամուլի ազատության դեմ[20][21][22]։

2019 թվականի փետրվարի 13-ին Ռեսան ձերբակալվեց այն մեղադրանքով, որ 2012 թվականին Ռապլերը իբր կեղծ լուրեր է հրապարակել առ այն, որ գործարար Վիլֆրեդո Քենգն (Wilfredo Keng) իր մեքենան պարտքով է տվել երկրի Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ռենատո Կորոնային։ Հաջորդ օրը նրան գրավի դիմաց ազատ են արձակել։ 2020 թվականի հունիսի 15-ին Մանիլայի դատարանը նրան մեղավոր է ճանաչել զրպարտության մեջ։ Քանի որ Ռեսան Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի մշտական քննադատն է, նրա ձերբակալությունը և դատապարտումը ընդդիմության և միջազգային հանրության շատերի կողմից դիտվեց որպես քաղաքական դրդապատճառներով արարք[17][23][24][25]։

Նվաճումներ և մրցանակներ խմբագրել

Ընդգրկվել է Time ամսագրի 2018 թվականի «Տարվա մարդ» ցուցակում որպես լրագրողներից մեկը, որը հետապնդվել է իրենց տեսակետների և ճշմարտությունը փնտրելու համար[26][27]։

Ռեսան 25 առաջատար դեմքերից մեկն է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից ստեղծված տեղեկատվության և ժողովրդավարության հանձնաժողովի կողմից[28]։

2021 թվականին Ռեսան արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի (ռուսական «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովի հետ միասին)։ Պարգևատրվել է համապատասխանաբար Ֆիլիպիններում և Ռուսաստանում խոսքի ազատության պաշտպանության համար «համարձակ պայքարի» համար[29]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Maria Ressa – Facts
  2. https://www.manilatimes.net/2022/03/02/opinion/columns/comelec-spokesman-responsible-for-scandalous-illegal-deal-with-rappler/1834811
  3. https://www.rappler.com/about-rappler/about-us/6677-the-people-behind-rappler
  4. http://www.wan-ifra.org/articles/2018/05/31/2018-golden-pen-of-freedom-awarded-to-maria-ressa-of-the-philippines
  5. BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
  6. https://www.aaldef.org/blog/emil-guillermo-asian-american-filipina-maria-ressa-wins-nobel-peace-prize/
  7. Bakken L. Ø., Thommesen J. K. To journalister får årets Nobels fredsprisNorwegian Broadcasting Corporation, 2021.
  8. 8,0 8,1 https://www.tatlerasia.com/people/maria-ressa
  9. TucholskyprisetSwedish PEN Club.
  10. https://www.icij.org/journalists/maria-ressa/
  11. Arsenault, Adrienne (2017 թ․ ապրիլի 27). «'Democracy as we know it is dead': Filipino journalists fight fake news». CBC News.
  12. 12,0 12,1 «'Journalists are under attack globally': Maria Ressa». South China Morning Post (անգլերեն). 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  13. «The People Behind Rappler». Rappler. 2012 թ․ հունիսի 17. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  14. Colin Chan (2012 թ․ ապրիլի 2). «Interview with Maria Ressa, CEO of Rappler.com». TheNewMedia.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  15. Arsenault, Adrienne (2017 թ․ ապրիլի 27). «'Democracy as we know it is dead': Filipino journalists fight fake news». CBC News.
  16. Regencia, Ted (2020 թ․ հունիսի 15). «Maria Ressa found guilty in blow to Philippines' press freedom». aljazeera.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
  17. 17,0 17,1 Ratcliffe, Rebecca (2020 թ․ հունիսի 15). «Maria Ressa: Rappler editor found guilty of cyber libel charges in Philippines». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  18. «Philippines: Maria Ressa's cyber libel verdict 'a method of silencing dissent'». Deutsche Welle (www.dw.com) (բրիտանական անգլերեն). 2020 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
  19. «Philippine cybercrime law takes effect amid protests». BBC News. 2012 թ․ հոկտեմբերի 3.
  20. «Philippines: CFWIJ condemns cyber libel conviction of Maria Ressa». The Coalition For Women In Journalism (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  21. «US Senators Durbin, Markey, Leahy slam Ressa libel verdict». Philippine Daily Inquirer (անգլերեն). 2020 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  22. Cabato, Regine (2020 թ․ հունիսի 15). «Conviction of Maria Ressa, hard-hitting Philippine American journalist, sparks condemnation». The Washington Post.
  23. Leung, Hillary (2019 թ․ փետրվարի 14). «Philippines Journalist Maria Ressa Released on Bail After Arrest for 'Cyber Libel'». Time. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  24. Gonzales, Cathrine (2020 թ․ հունիսի 15). «Robredo: Ressa's cyber libel conviction a threat to Filipinos' freedom». Philippine Daily Inquirer (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  25. Dancel, Raul (2020 թ․ հունիսի 15). «Court finds prominent Philippine journalist and Duterte critic Maria Ressa guilty of cyber-libel». The Straits Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  26. «Metro News Today: Rappler's Maria Ressa among TIME's Person of the Year 2018». League Online News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  27. Vick, Karl (2018 թ․ դեկտեմբերի 11). «TIME Person of the Year 2018: The Guardians». Time. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  28. «Maria A. Ressa | Reporters without borders». RSF. 2018 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  29. The Nobel Peace Prize 2021