Մարիա Յակուբինա Կոմորնիցկայա (լեհ.՝ Maria Jakubina Komornicka կամ Պյոտր Օդմիենեց Վլաստ լեհ.՝ Piotr Odmieniec Włast, հուլիսի 25, 1876(1876-07-25)[1][2], Grabów nad Pilicą, Gmina Grabów nad Pilicą, Kozienice County, Լեհաստան և Grabow, Ludwigslust-Parchim District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա - մարտի 8, 1949(1949-03-08) կամ փետրվարի 9, 1949(1949-02-09)[3], Izabelin C, Gmina Izabelin, Warsaw West County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), Երիտասարդ Լեհաստանի շրջանի լեհ գրող, բանաստեղծուհի և գրաքննադատ։ Ի տարբերություն իգական սեռի, Վլաստը երբեք չի հերքել և չի մերժել իր տղամարդկային ինքնությունը[4]։

Մարիա Կոմորնիցկայա
Ծնվել էհուլիսի 25, 1876(1876-07-25)[1][2]
ԾննդավայրGrabów nad Pilicą, Gmina Grabów nad Pilicą, Kozienice County, Լեհաստան կամ Grabow, Ludwigslust-Parchim District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա
Վախճանվել էմարտի 8, 1949(1949-03-08) (72 տարեկան) կամ փետրվարի 9, 1949(1949-02-09)[3] (72 տարեկան)
Վախճանի վայրIzabelin C, Gmina Izabelin, Warsaw West County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան
ԳերեզմանՊովոնզկի ռազմական գերեզմանատուն
Գրական անունPiotr Odmieniec Włast
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրական քննադատ, թարգմանչուհի և գրող
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՆյունհեմի քոլեջ
ԱմուսինJan Lemański?
ԱզգականներStanisław Komornicki? և Tomasz Komornicki?
 Maria Komornicka Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վլաստի ծնողներն էին Ավգուստին Կոմորնիցկին և Աննա Դունին-Վասովիչը, իսկ պապը՝ Թեոդոր Անզելմ Ձվոնկովսկին (1764-1850)։ Գրողը ծագում էր հարուստ հողատեր ընտանիքից, իսկ մանկությունն անց է կացրել Գրաբովում գտնվող ագարակում։ 1889 թվականին Աննա Դունին-Վասովիչը իր վեց երեխաների հետ եկել է Վարշավա՝ որ նրանք սովորեն լավագույն ուսուցիչների մոտ (գրականություն էր դասավանդում պրոֆ. Պյոտր Չմիելովսկին)։ Վլաստը գրական նորամուտ է ունեցել Կոմորնիցկա գրական անունով «Գազետա Վարշավսկա» թերթում 1892 թվականին՝ «Աղքատի կյանքից» և «Ստաշեկա» պատմվածքներով։ 1883 թվականին նույն թերթը հրատարակել է «Բաժանում» վեպը։ 1894 թվին լույս է տեսել «Շկիցե» պատմվածքների ժողովածուն, նույն թվականին «Պոզնանի թերթ»-ը հրատարակել է «Վիրավորված» դրաման։ Այնուհետև, հոր ճնշման ներքո, Վլաստը մեկնել է Քեմբրիջ՝ վեց ամիս դասախոսություններ է լսել Նյուընեմ կանացի քոլեջում։ Այդ շրջանի օրագիրը լույս է տեսել «Երիտասարդական դրախտ» ծաղրական խորագրի ներքո 1896 թվականի սկզբին[5]։ Վերադառնալուց հետո Վլաստը, Վացլավ Նալկովսկին և Ցեզարի Եպլեստան 1895 թվականին հրատարակել են Forpoczty գրական մանիֆեստը։

1898 թվականի հունիսին[4] ամուսնացել է բանաստեղծ Յան Լեմանսկու հետ[6]։ Ամուսնությունը համարվել է անհաջող։ Լեմանսկին անզուսպ էր և անհիմն խանդոտ։ Յան Լորենտովիչի խոսքով՝ մեղրամիսի ժամանակ Լեմանսկին Կրակովում գտնվող Պլանթի պարկում ատրճանակով երկու անգամ կրակել է իր կնոջ վրա։ Հարաբերությունները խզվել են երկու տարի անց։

1900 թվականին Վլաստը (դեռ Կոմորնիցկա անվան տակ) հրատարակել է Զենոն Պրժեսմիցկու համահեղինակությամբ հեքիաթներ։ 1901 թվականին հրատարակվել են նրա բանաստեղծությունների «Սև բոց» շարքը, արձակ ստեղծագործություններ (Biesy, 1902), թարգմանություններ անգլերենից, ինչպես նաև «Վլաստ» կեղծանունով ստորագրված գրախոսականներ։

Համաձայն Մարիա Դերնալովիչի պատմածի[7], 1907 թվականին Պոզնանի «Բազար» հյուրանոցում (մոր հետ Կոլոբցեգ ուղևորության ժամանակ[4]) Վլաստը վառարանում այրել է կանացի զգեստները և իրեն տղամարդ հայտարարել։ Այդ ժամանակվանից նա կրել է միայն տղամարդու հագուստ, ծխել ծխամորճ, մազերը կարճ կտրել[4], հեռացրել է որոշ ատամներ՝ դեմքի արտահայտություն փոխելու համար և միշտ օգտագործել է Պյոտր Օդմիենեց Վլաստ անունը։ Ըստ պրոֆեսոր Բոգդան Զակժևսկու, Պյոտրը ընկերասեր է եղել և շատ հետաքրքիր զրուցակից, նրա միակ պայմանը եղել է, որ իրեն դիմեն ինչպես տղամարդու[4]։

Ընտանիքը Վլաստին խելագար է համարել։ 1907-1914 թվականներին նա ապրել է առողջարաններում և հիվանդանոցներում։ 1914 թվականին նա վերադարձել է ծննդավայր՝ Գրաբով, որտեղ սկսել է գրել իր վերջին ստեղծագործությունը՝ «Հովերգական բանաստեղծությունների գիրքը»

Վլաստը կյանքի ավարտին մոռացության է մատնվել։ 1944 թվականին, պատերազմի ավերածությունների պատճառով, նա լքել է ընտանեկան ագարակը։ Վլաստը մահացել է 1949 թվականին Իզաբելինի բժշկական հաստատությունում։ Տապանաքարը գտնվում է Պովոնզկի ռազմական գերեզմանատանը՝ մակագրված է՝ Մարիա Կոմորնիցկա-Լեմանսկա (հատված Բ / 20 (7/22))[8]:

Ստեղծագործություններ խմբագրել

  • Szkice. Warszawa 1894
  • with Wacław Nałkowski, Cezary Jellenta: Forpoczty. Lwów 1895
  • Baśnie. Psalmodie. Warszawa 1900
  • Maria Podraza-Kwiatkowska (red.): Utwory poetyckie prozą i wierszem. Maria Komornicka. Wydawnictwo Literackie, Kraków 1996, 83-08-02659-1.
  • Komornicka, Maria (2011). Boniecki, Edward (ed.). Listy (լեհերեն). Warszawa: Muzeum Historyczne miasta Warszawy. ISBN 978-83-62189-01-4.
  • Marya Komornicka (as Piotr Odmieniec Włast). Stelingowska, Barbara, ed. (2011). Xięga poezji idyllicznej. Rzeczy francuskie (լեհերեն). Translated by Joanna Majewska. trans. ed. Krzysztof Andrzej Jeżewski. Warszawa: tCHu doM Wydawniczy. ISBN 978-83-89782-48-9.
  • Komornicka, Maria (2016). Zientek, Sylwia (ed.). Utwory wybrane (լեհերեն). Warszawa: Muza (oficyna wydawnicza). էջ 152. ISBN 978-83-287-0456-5.

Թարգմանություններ խմբագրել

  • Edward Bulwer-Lytton: Zanoni. Powieść z czasów rewolucyi francuskiej. T. 1–3, Warszawa 1906
  • Edward Bulwer-Lytton: Zanoni. Opowieść o różokrzyżowcu. Romans mistyczny z czasów Rewolucji Francuskiej. Sandomierz 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  3. 3,0 3,1 3,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Krzysztof Tomasik (2014). Homobiografie. Warszawa.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Brygida Helbig-Mischewski (2016). «Cambridge: A Factory of Mediocrity. Maria Komornicka's Reportage "Youth's Paradise" (1896)». Rocznik Komparatystyczny (անգլերեն). 7. ISSN 2081-8718. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  6. Lemański, Jan – Encyklopedia PWN (internetowa)
  7. Maria Dernałowicz (1977), «Piotr Odmieniec Włast», Twórczość
  8. «Maria Komornicka-Lemańska, Moje Cmentarze». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կոմորնիցկայա» հոդվածին։