Մարիա Ալեքսանդրովնա Կիսելյովա (ռուս.՝ Мария Александровна Киселёва, սեպտեմբերի 28, 1974(1974-09-28)[1], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս մարզուհի (գեղալող), Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն և Եվրոպայի իննակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ (2000), հաղորդավար, Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նախագահության անդամ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ[2]։ Մասնակցել է «Ունիվերսիադա-2013-ի դեսպաններ» ծրագրին (XXVII համաշխարհային ամառային ունիվերսիադա 2013, որ անցկացվել է Կազան քաղաքում)։ Աշխարհի 2015 թվականի առաջնության դեսպան է (ջրային մարզաձևերի աշխարհի առաջնություն 2015)։

Մարիա Կիսելյովա
Մարիա Կիսելյովան Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ, 28 ապրիլի, 2011
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Мария Александровна Киселёва
Ազգություն՝ռուս
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 28, 1974 (49 տարեկան)
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կույբիշև, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ
Ակումբ՝Դինամո

Կենսագրություն խմբագրել

Մարիա Կիսելյովան ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 28-ի Կույբիշևում (ներկայում՝ Սամարա, Ռուսաստանի Դաշնություն)։ Լողով զբաղվել սկսել է 3 տարեկան հասակից, չնայած ծնողները նրան լողի պարապմունքների են ուղարկել միայն ընդհանուր զարգացման համար և չեն մտածել, որ նա կսկսի զբաղվել պրոֆեսիոնալ լողով[3]։

Մարզական նվաճումներ խմբագրել

Մարիա Կիսելյովան Եվրոպայի առաջնություններում հաղթել է ինը անգամ՝ 1995 (զույգ, խումբ), 1997 (զույգ, խումբ), 1999 (զույգ, խումբ), 2000 (խումբ), 2002 (խումբ), 2004 (խումբ) թվականներին։ 1998 (խումբ) և 2003 (խումբ) թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն։ Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել 2000 (զույգ, խումբ) և 2004 թվականների (խումբ). հանդես է եկել Օլգա Բրուսնիկինայի հետ։ Կիսելյովան բազմիցս հաղթել է աշխարհի ու Եվրոպայի գավաթների առաջնություններում, ինչպես նաև Ռուսաստանի առաջնություններում։ Նա դարձել է նաև «Բարի կամքի խաղերի» հաղթող։

Դերասանական աշխատանք խմբագրել

Մարիա Կիսելյովան նկարահանվել է ռեժիսոր Վլադիմիր Բորտկոյի «Ապուշը» հեռուստասերիալում (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու վեպի)՝ կատարելով Վարյա Իվոլգինայի դերը։

Հեռուստատեսություն խմբագրել

Մարզական կարիերային զուգահեռ 2001 թվականի սեպտեմբերից մինչև 2005 թվականի հուլիսը Մարիա Կիսելյովան եղել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Слабое звено» («հայերեն՝ Թույլ օղակ») հեռուստախաղի հաղորդավար։ Որպես հաղորդավար աշխատելու տարիներին ճանաչվել է «Ամենաոճային հաղորդավար» ու «Տարվա հայտնություն»։ 2001-2002 թվականներին Կիսելյովան վարել է ՆՏՎ հեռուստաալիքի «Сегодня» («հայերեն՝ Այսօր») հաղորդման մարզական լուրերի բաժինը[4]։ 2002 թվականի դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի Առաջին ալիքով Կիսելյովան վարել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ամանորյա մեկ թողարկում՝ փոխարինելով Մաքսիմ Գալկինին։

2015 թվականին Մարիա Կիսելյովան վարել է Առաջին ալիքի «Դելֆինների հետ միասին» հաղորդումը։

Անձնական կյանք խմբագրել

2001 թվականից մինչև 2012 թվականի դեկտեմբերը Մարիա Կիսելյովան ամուսնացած էր նախկին լողորդ, միջազգային կարգի սպորտի վարպետ Վլադիմիր Կիրսանովի հետ։ Կիսելյովան ունի երկու դուստր՝ Դարյան ու Ալեքսանդրան։

Մարիա Կիսելյովան դավանում է ուղղափառ քրիստոնեություն[3]։

Պարգևներ խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2004 թվականին Աթենքում XXVIII Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ նվաճումների համար,
  • Պատվո շքանշան (19 ապրիլի, 2001) — ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2000 թվականին Սիդնեյում XXVII Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ նվաճումների համար[5]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Մարիա Կիսելյովայի ծնողներն ունեցել են նույն ազգանունը, այդ պատճառով էլ ամուսնանալիս նրա մայրն ստիպված չի եղել փոխել ազգանունը։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Ապուշը (ռուս.՝ Идиот, 2003, ռեժիսոր՝ Վլադիմիր Բորտկո) - Վարյա Իվոլգինա
  • Պարագրաֆ 78 (ռուս.՝ Параграф 78, 2007, ռեժիսոր՝ Միխայիլ Խլեբորոդով) - ռազմական տրիբունալի անդամ
  • Պարագրաֆ 78։ Ֆիլմ երկրորդ (ռուս.՝ Параграф 78. Фильм второй, 2007, ռեժիսոր՝ Միխայիլ Խլեբորոդով) - ռազմական տրիբունալի անդամ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Любви, счастья, успехов!(չաշխատող հղում) Новость на сайте «Единой России» от 6 марта 2006 года
  3. 3,0 3,1 Валерия Посашко. Мария Киселёва: Материнство меняет жизнь // Фома. — июль 2010. — № 7 (87).
  4. Игры, которые нас выбирают // Новая газета. — 1 октября 2001. — № 71.
  5. Указ Президента РФ от 19 апреля 2001 г. N 450

Արտաքին հղումներ խմբագրել