Մարիա Կարապետյան, Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, լեզվաբան-երկրագետ, եվրոպագետ։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[2]։

Մարիա Կարապետյան
Ծնվել էփետրվարի 20, 1988(1988-02-20)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Աշխատանքպատգամավոր, լեզվաբան-երկրագետ, եվրոպագետ
ԱշխատավայրՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՔաղաքացիական պայմանագիր

Կենսագրություն խմբագրել

Մարիա Կարապետյանը ծնվել է 1988 թվականի փետրվարի 20-ին Վանաձորում:

Մինչև 2008 թվականը սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակույթային հաղորդակցության ֆակուլտետում՝ ստանալով լեզվաբան-երկրագետի որակավորում։ 2010 թվականին խորացրել է գիտելիքները և ավարտել նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2015 թվականին անցել է Հռոմի երրորդ համալսարանի «Խաղաղության ուսումնասիրություններ. միջազգային համագործակցություն, մարդու իրավունքներ և Եվրոպական միության քաղաքականություն» մագիստրոսական ծրագրը։

2008 թվականից մինչև 2013 թվականը աշխատել է Միջազգային որակյալ դպրոցների (Quality Schools International) Երևանի մասնաճյուղում որպես դասախոս։ 2011 թվականից մինչև 2018 թվականը տնօրինել է «Իմեջին» կոնֆլիկտների հաղթահարման կենտրոնը։ 2015 թվականից մինչև 2018 թվականը եղել է «Կովկասյան հրատարակություն. կոնֆլիկտների հաղթահարում» պարբերականի խմբագիրը։

Անդամակցում է «Ռոնդինե. խաղաղության ցիտադել» («Rondine Cittadella della Pace») իտալական ասոցիացիայի ղեկավար խորհրդին։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։

Քննադատություն խմբագրել

2023 թվականի հուլիսին Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 30-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը ելույթ ունենալով հայտնել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը[3][4], ինչի հետևանքով քննադատության է արժանացել հայ հանրության, հասարակական և քաղաքական գործիչների կողմից[5][6][7]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած չէ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1280&lang=eng
  2. «Մարիա Կարապետյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  3. «Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂ-ն. Մարիա Կարապետյանը՝ ԵԱՀԿ հանձնաժողովում». news.am. 2023 թ․ հուլիսի 5. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
  4. Յան, Նաիր (2023 թ․ հուլիսի 3). «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը. Մարիա Կարապետյանի ելույթը՝ Վանկուվերում». Ազգ. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
  5. «Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողին միայն օգտագործում են, նա չի կարող դաշնակից ունենալ. Շարմազանով».
  6. BeeOnCode. «Այս ամենից հետո հարց է առաջանում․ իրականում ո՞ր պետության շահերի ներկայացուցիչն է հայտնվել Աժ-ում. Գառնիկ Դանիելյան». www.yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
  7. LLC, Helix Consulting. «Խաղաղասեր գերազանցիկը․ Ավետիք Իշխանյան». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.