Մարիա Անդրեևնա Լագարկովա (նոյեմբերի 26, 1966(1966-11-26), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գիտնական, կենսաքիմիկ, մոլեկուլային գենետիկայի և իմունոլոգիայի մասնագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր (2010), պրոֆեսոր (2013), ՌԳԱ պրոֆեսոր և ՌԳԱ թղթակից անդամ (2016)։

Մարիա Լագարկովա
Ծնվել էնոյեմբերի 26, 1966(1966-11-26) (57 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Գործունեության ոլորտՄոլեկուլային գենետիկա և Իմունոլոգիա
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1966 թվականին Մոսկվայում, հայրը՝ Լագարկովը, ֆիզիկոս, ՌԳԱ ակադեմիկոս։

1990 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանանության ֆակուլտետը։ 1995 թվականին պաշտպանել է իր թեզը՝ «Քրոմոսոմների հանգույցի ուսումնասիրության նոր մոտեցումներ»։ 2010 թվականին նրա կողմից պաշտպանվել է Դոկտորական ատենախոսություն՝ «Մարդու բազմաբջիջ բջիջների և դրանց ածանցյալների մոլեկուլային բնութագրերը և գենետիկական բնութագրերը» թեմայով։ 2013 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։

2010 թվականից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վավիլովի անվան ընդհանուր գենետիկայի ինստիտուտի բջջային տեխնոլոգիաների գենետիկական հիմքերի զարգացման բաժնի գենետիկայի լաբորատորիայի վարիչ է եղել[1]։ 2017 թվականից ՖԳԲՈՒ ՖՆՑՑ FGBU FNCC բջջային կենսաբանության լաբորատորիայում է աշխատել[2]։

2013 թվականից ՄՊՀ կենսաբանության ֆակուլտետի իմունոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր է եղել, կարդացել է ցողունային բջիջների էպիգենետիկայի վերաբերյալ դասախոսություններ։ Նաև մոլեկուլային և տրանսլացիոն բժշկության ամբիոնի պրոֆեսոր է[3] և մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կենսաինֆորմատիկայի և համակարգային կենսաբանության ամբիոններում, կարդում էր բջջային կենսաբանության վերաբերյալ դասախոսություններ[4][5]։ Որպես հրավիրված գիտնական զբաղվել է փորձով «Սոմատիկ բջիջների վերարտադրումը»՝ Կազանի դաշնային համալսարանում[6]։

2016 թվականի հունվարի 15-ին Լագարկովային շնորհվել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսորի կոչում, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 28-ին նա ընտրվել է ՌԳԱ թղթակից անդամ և ՌԳԱ բժշկակենսաբանական գիտությունների բաժանմունքի բյուրոյի անդամ[7]։ Լագարկովան ՌԳԱ Վավիլովի անվան ընդհանուր գենետիկայի ինստիտուտի գիտական խորհուրդների անդամ է[4]։ 2018 թվականից ՄՊՀ ատենախոսության խորհրդի անդամ է։

Գիտական նվաճումներ խմբագրել

  • Ստեղծվել է հավաքածու և կատարվել է պլյուրիպոտենտ ցողունային մարդու գծերի մանրամասն բնութագիրը։
  • Հետազոտվել են պլյուրիպոտենտ բջիջների էպիգենետիկ բնութագրերը, մասնավորապես, ԴՆԹ-ի մեթիլացման կարգավիճակի փոփոխությունը վերծանման և տարբերակման գործընթացներում, X քրոմոսոմների ապաակտիվացման կարգավիճակը։
  • Մշակվել են բազմաբջիջ բջիջների էնդոթելիում, կարդիոմիոցիտներ, ցանցաթաղանթային բջիջներ, նեյրոններ, հեմատոպոետիկ բջիջներ ուղղորդող տարբերակման վերաբերյալ արձանագրություններ։

Մատենագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сотрудники института общей генетики РАН». Институт общей генетики имени Н. И. Вавилова РАН. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  2. «Лаборатория клеточной биологии». ФНКЦ физико-химической медицины ФМБА. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  3. «Лагарькова Мария Андреевна» (PDF). МФТИ. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  4. 4,0 4,1 http://www.ras.ru/win/DB/show_per.asp?H=show_per&P=.prn-y.id-64312.ln-ru.dl-.pr-inf.uk-11&
  5. https://istina.msu.ru/profile/LagarkovaMA/
  6. «Репрограммирование соматических клеток». Казанский университет. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  7. http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-64312.ln-ru

Արտաքին հղումներ խմբագրել