Մարիա Ելենա Մոյանո Դելգադո (իսպ.՝ María Elena Moyano Delgado, նոյեմբերի 23, 1958(1958-11-23)[1][2][3][…], Բարրանկո, Լիմա, Պերու - փետրվարի 15, 1992(1992-02-15)[4][5], Վիլյա էլ Սալվադոր, Լիմա, Պերու), աֆրոպերուական համայնքի կազմակերպիչ[6]պերուացի ֆեմինիստ, որը սպանվել է «Սենդերո Լումինոսո» կազմակերպության անդամների կողմից։ Նա երկու անգամ եղել է FEPOMUVES-ի (Վիլա էլ Սալվադորի կանանց ժողովրդական ֆեդերացիա) նախագահ, մինչ սպանությունը եղել է փոխքաղաքապետ։ Նրա հուղարկավորությանը ներկա է եղել 300 հազար մարդ, ինչը հանգեցրել է «Սենդերո Լումինոսո» կազմակերպության ազդեցության նվազմանը։ Հետմահու պարգևատրվել է «Պատվո շքանշանով»։

Մարիա Էլենա Մոյանո
իսպ.՝ María Elena Moyano Delgado
Ծնվել էնոյեմբերի 23, 1958(1958-11-23)[1][2][3][…]
ԾննդավայրԲարրանկո, Լիմա, Պերու
Մահացել էփետրվարի 15, 1992(1992-02-15)[4][5] (33 տարեկան)
Մահվան վայրՎիլյա էլ Սալվադոր, Լիմա, Պերու
Քաղաքացիություն Պերու
Մասնագիտությունակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
Order of Merit for Distinguished Services
 María Elena Moyano Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մարիա Ելենա Մոյանոն ծնվել է Լիմայի Սանտյագո դե Սուրկո քաղաքում, 1958 թվականի նոյեմբերի 29-ին, Եվգենիա Դելգադո Կաբրերայի և Էրմոգենես Մոյանո Լեսկանոյի ընտանիքում։ Ունեցել է վեց եղբայրներ և քույրեր[7]։ Երբ նա 13 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Վիլա էլ Սալվադոր, Լիմայի շրջակայքի տնակային ետնախորշեր։ Մարիա Ելենան մեծացել է աղքատության մեջ, կրթաթոշակ է ստացել Գարսիլասո դե Լա Վեգա Ինկերի համալսարանում իրավագիտություն սովորելու համար, բայց երկու տարի անց թողել է ուսումը՝ կենտրոնանալով հասարակական ակտիվության վրա[7][8]։ 1980 թվականին Մարիա Ելենան ամուսնացել է Գուստավ Պինեկիի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա[7]։

Հասարակական գործունեություն

խմբագրել

Վիլա էլ Սալվադորում Մարիա Ելենան օգնել է բացել տարրական դպրոցներ, անվճար ճաշարաններ և մայրիկների ակումբներ[8]։ 1983 թվականին նա դարձել է Վիլլա Սալվադորի Կանանց Ժողովրդական ֆեդերացիայի «FEPOMUVES» հիմնադրման նախաձեռնողներից մեկը։ Ֆեդերացիան դասընթացներ է անցկացրել կանանց համար, ստեղծել նախագծեր և ներկայացրել նրանց հետաքրքրությունները։ Մարիա Ելենան երկու անգամ ընտրվել է ֆեդերացիայի նախագահ[9]։ Ֆեդերացիան կազմակերպել է տեղական սրճարաններ և իրականացրել «Vaso de Leche» ծրագիրը, որի նպատակն է եղել յուրաքանչյուր երեխայի ստիպել ամեն օր մեկ բաժակ կաթ խմել[10]։ Նախաձեռնությունը ստանձնել են Լիմայի քաղաքապետ Ալֆոնսո Բարրանտես Լինգանը և Միացյալ Ձախերը, ապա ներգրավվել է նաև «FEPOMUVES» ֆեդերացիան[7]։ 1991 թվականին Մարիա Ելենան նշանակվել է Վիլա Սալվադորի քաղաքապետի տեղակալ[9]։

Մարիա Ելենան քննադատել է Ալբերտո Ֆուխիմորիի և Սենդերո Լյումինոսո կազմակերպության գլխավորած Պերուի կառավարությանը։ Նրա կարծիքով վարչակազմը անարդյունավետ է կազմակերպել աշխատանքները, իսկ ոստիկանությունը կոռումպացված է եղել։ Ֆուխիմորին ձեռնարկել է տնտեսման արմատական միջոցառումներ, որոնք նախատեսված են եղել գնաճը մեղմելու համար, բայց սրել են սոցիալական խնդիրները և հասարակության անհավասարությունը[11][12][13]։

Մոյանոն ակտիվ աշխատանքներ է իրականացրել նոր ձախ Միավորված մարիատեգիստական կուսակցության մեջ։ Իմանալով, որ իրեն կարող են սպանել, նա շարունակել է ընդդիմանալ Սենդերո Լյումինոսոյին՝ պնդելով, որ իրենց գործունեությունն այլևս հեղափոխական չէ։ Ի պատասխան` Սենդերո Լյումինոսոն նրան հայտարարել է «ռևիզիոնիստ»[7]։ Սենդերո Լյումինոսոն տպագրել է թռուցիկներ, որոնք պարունակել են մեղադրանքներ Մարիա Ելենայի հասցեին. նրանք ասում էին, որ նա աշխատում է կառավարության համար, և ինքը պատասխանատու է բաշխիչ կենտրոնի պայթյունի համար։ Մարիա Ելենան հերքել է այդ մեղադրանքները[7]։ Խուանա Լոպես Լեոն և մեկ այլ ակտիվիստ՝ Վասո դե Լեչեն, սպանվել են Սենդերո Լումինոսոյի կողմից 1991 թվականի օգոստոսի 31-ին, որից հետո Մարիա Ելենան սկսել է նամակներ ստանալ մահվան սպառնալիքներով[7]։ Նա որոշ ժամանակով լքել է երկիրը, իսկ վերադառնալուն պես նրան տրամադրել են թիկնապահներ։ Երբ Սենդերո Լյումինոսոն 1992 թվականի փետրվարի 14-ին կոչ է արել զինված գործադուլ կազմակերպել և բոլորին մնալ տանը, նա բողոքել է՝ ղեկավարելով խաղաղության երթը[7]։ Մարիա Ելենան հավատում էր, որ բռնությունը հեռանկար չունի և հանդես էր գալիս սոցիալական արդարության և ինքնակառավարման օգտին[7][14]։

Սպանություն

խմբագրել

1992 թվականի փետրվարի 15-ին Սանդերո Լյումինոսո կազմակերպության անդամների կողմից Վիլա էլ Սալվադորում տեղի ունեցած խոշոր միջոցառման ժամանակ Մարիա Ելենա Մոյանոն սպանվել է իր երեխաների աչքի առաջ[9]։ Մարդասպանները գնդակահարել են նրան, ապա մարմինը պայթեցրել պայթուցիկ նյութերով[15]։ Նախնական տվյալներով՝ նրա հուղարկավորությանը ներկա է գտնվել շուրջ 300 հազար մարդ։ 1992 թվականի սեպտեմբերին Սանդերո Լյումինոսոյի առաջնորդ Աբիմաել Գուզմանի ձերբակալությանը զուգընթաց, Մարիա Ելենայի սպանության նկատմամբ վրդովմունքը դիտվել է որպես կարևոր քայլ կազմակերպության ազդեցությունը թուլացնելու ուղղությամբ[7][14]։ Նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին հետմահու պարգևատրել է Մարիա Ելենային «Պատվո շքանշանով»։ Մրցանակը նրա մորն է հանձնվել 2017 թվականին[16]։

1998 թվականին թողարկվել է «Քորաջ» ֆիլմը, որտեղ ներկայացվել է Մարիա Ելենայի կյանքի գեղարվեստական տարբերակը[17]։ 1997 թվականին Amnesty International-ը Պերուում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույց է հրապարակել` նվիրված Մարիա Ելենայի հիշատակին[9]։ Իլինոյսի համալսարանի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ուսումնասիրությունների կենտրոնը 2017 թվականին Ուրբան-Շամպեյնում հիմնել է Մարիա Ելենա Մոյանոյի անվան կրթաթոշակային հիմնադրամ, որը նախատեսված է Լատինական Ամերիկայի իսպանախոս ասպիրանտների ուսանողներին ֆինանսավորելու համար[18]։

Գրականություն

խմբագրել
  • Burt, Jo-Marie Los usos y abusos de la memoria de Maria Elena Moyano. A Contracorriente: Una revista de historia y de América Latina.(անգլ.). — 2020. — Т. 7. — № 2. — С. 165–209.
  • Burt, Jo-Marie Accounting for Murder: The Contested Narratives of the Life and Death of Maria Elena Moyano," in Accounting for Violence edited by Ksenija Bilbija and Leigh Payne. Chapel Hill:. — Duke University Press, 2011. — P. 69–97.
  • Courage (1999 film).
  • Gorriti, Gustavo The Shining Path. Chapel Hill:. — University of North Carolina, 1999, Print.
  • Heilman, Jaymie Patricia Before the Shining Path: Politics in Rural Ayacucho, 1895–1980.. — Stanford, CA: Stanford UP, 2010.
  • Shaw, Lisa, Dennison, Stephanie Pop Culture Latin America: Media, Arts and Lifestyle.. — ABC-CLIO, 2005.
  • Starn, Orin, La Serna, Miguel The Shining Path – Love, Madness, and Revolution in the Andes.. — W.W. Norton & Company, Inc., 2019.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.verdadyreconciliacionperu.com/admin/files/articulos/796_digitalizacion.pdf
  2. 2,0 2,1 https://omu.unife.edu.pe/wp-content/uploads/2020/08/MARIA-ELENA-MOYANO-Luchadora-social-y-dirigente-vecinal-peruana-Per%C3%BA.pdf
  3. 3,0 3,1 https://bicentenario.gob.pe/maria-elena-moyano-la-personalidad-meritoria-de-la-cultura-de-villa-el-salvador/
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 https://larepublica.pe/politica/actualidad/2024/02/14/maria-elena-moyano-a-32-anos-de-su-asesinato-588476
  6. «Moyano Delgado, María Elena». Oxford African American Studies Center (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 Tupac, Diana Miloslavich. Autobiography of Maria Elena Moyano: The Life and Death of a Peruvian Activist. — University of Florida, 2000. — ISBN 978-0813027463
  8. 8,0 8,1 «Maria Elena Moyano». en.gariwo.net (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Peru: Women's Human Rights. In memory of María Elena Moyano"» (PDF) (անգլերեն). Amnesty International. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  10. Vijay Prashad The Poorer Nations: A Possible History of the Global South. — Verso Books, 2014. — 321 с. — ISBN 978-1-78168-158-9
  11. Brooke, James (1990 թ․ օգոստոսի 12). «Peru's Poor Feel Hardship of 'Fuji Shock' Austerity (Published 1990)». The New York Times. 0362-4331. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  12. C. Gutiérrez, R. López, V. Novo Generalized -quasi-solutions in multiobjective optimization problems: Existence results and optimality conditions // Nonlinear Analysis: Theory, Methods & Applications. — 2010-06. — В. 11. — Т. 72. — С. 4331–4346. — ISSN 0362-546X. — doi:10.1016/j.na.2010.02.012
  13. ProQuest (Firm) ProQuest Digital Microfilm New York times.. — New-York, N.Y.: New York Times Co., 1851.
  14. 14,0 14,1 Deborah Avant, Erica Chenoweth Civil Action and the Dynamics of Violence. — Oxford University Press, 2019. — 321 с. — ISBN 978-0-19-005689-6
  15. Tony Wood Even Hotter, Even Louder(անգլ.) // London Review of Books. — 2019-07-04. — В. 13. — Т. 41. — ISSN 0260-9592.
  16. Empresa Peruana de Servicios Editoriales S. A. EDITORA PERÚ. «Peru: Gov't awards posthumous Order of Merit to Maria Elena Moyano». andina.pe (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  17. Sarah Barrow Peruvian cinema, national identity and political violence 1988-2004(անգլ.). — University of Sheffield, 2007-05. Архивировано из первоисточника 18 Ապրիլի 2021.
  18. «Maria Elena Moyano Fellowship Fund | Giving to CLACS - University of Illinois at Urbana-Champaign» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Էլենա Մոյանո» հոդվածին։