Մարիա Էդվարդս Մաքքլյուր (իսպ.՝ María Edwards Mac Clure, դեկտեմբերի 11, 1893(1893-12-11)[1], Սանտյագո, Չիլի - հունիսի 8, 1972(1972-06-08)[1], Սանտյագո, Չիլի, հայտնի է նաև որպես Մարիա դե Էդվարդս Էրրասուրիս, Մարիա Էրրասուրիս կամ Տիկին (Մադամ) Էրրասուրիս), Չիլիի քաղաքացի, ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից, որը փրկել է հրեա երեխաների Հոլոքոստի ժամանակ։

Մարիա Էդվարդս
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11, 1893(1893-12-11)[1]
ԾննդավայրՍանտյագո, Չիլի
Մահացել էհունիսի 8, 1972(1972-06-08)[1] (78 տարեկան)
Մահվան վայրՍանտյագո, Չիլի
Քաղաքացիություն Չիլի
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունsocial and health care assistant և սոցիալական աշխատող
Ծնողներհայր՝ Ագուստին Էդվարդս Ռոս
Պարգևներ և
մրցանակներ
 María Edwards McClure Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիա Էդվարդսը ծնվել է Սանտյագոյում, Ագուստին Էդվարդս Ռոսսի և Մարիա Լուիզա Մաքքլյուր Օսսանդոնի ընտանիքում։ Վաղ տարիքում ամուսնացել է դիվանագետ Գիլյերմո Էրրասուրիս Վերգարի հետ։ Հարսանիքից հետո նրանք տեղափոխվել են Փարիզ, որտեղ նրա ամուսինը զբաղեցրել է դիվանագիտական պաշտոն։ 1922 թվականին Գիլյերմոն ինքնասպանություն է գործել, իսկ Մարիան մնացել է ապրելու Ֆրանսիայում։ 1926 թվականին նա ամուսնացել է ֆրանսիացի գրող Ժակ Ֆեյդոյի հետ, սակայն շուտով նրանք բաժանվել են[2]։

Գերմանական օկուպացիայի ժամանակ Մարիա Էդվարդսն աշխատել է որպես բուժքույր Ռոտշիլդի հիվանդանոցում։ Նա դարձել է ֆրանսիական Դիմադրության շաժման անդամ և բազմիցս փրկել է հրեա երեխաների, որոնց նացիստները ծրագրել էին ուղարկել համակենտրոնացման ճամբարներ, որպեսզի հետագայում ոչնչացնեն[3]։ Մասնավորապես Մարիան փրկել է Բեթիին և Մարսել Ֆրիդմանին, որի մորն սպանել էին նացիստները[4]։

Գեստապոն ձերբակալել է Մարիային, նրան հարցաքննել են ու տանջել, սակայն նրա հրաշքով կարողացել է փրկվել։

Մարիա Էդվարդսը մահացել է 1972 թվականի հունիսի 8-ին Սանտյագոյում։

Պարգևներ խմբագրել

1953 թվականի սեպտեմբերի 2-ին Մարիա Էդվարդսը պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով Ֆրանսիային մատուցած ծառայությունների համար։

2005 թվականին Աղետի և հերոսականության Յադ Վաշեմ ինստիտուտը Մարիա Էդվարդսին շնորհել է աշխարհի արդարակյացի կոչում[5]։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել Մարիա Էդվարդսի երկու թոռնուհիները, կայացել է 2006 թվականի նոյեմբերի 7-ին Սանտյագոյում Չիլիում Իսրայելի դեսպան Դավիթ Քոենի մասնակցութամբ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 The Righteous Among the Nations Database
  2. Francisco Siredey. «Retrato de dos Marías» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine, El Semanal de La Tercera, 25.08.2013
  3. Entregarán condecoración a chilena que salvó a niños judíos en París Արխիվացված 2011-07-07 Wayback Machine Reshet Magazine retrieved June 21, 2008
  4. «Los Justos de las Naciones» (PDF) (իսպաներեն). Yad Vashem. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  5. «Righteous Among the Nations Honored by Yad Vashem» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. Homenaje póstumo a María Edwards Mac Clure

Արտաքին հղումներ խմբագրել