Մարիա Զանկովեցկայայի անվան ուկրաինական դրամատիկական թատրոն
Մարիա Զանկովեցկայայի անվան ուկրաինական ազգային ակադեմիական դրամատիկական թատրոն (ուկրաիներեն՝ Національний академічний український драматичний театр імені Марії Заньковецької), պետական թատրոն Լվովում, Ուկրաինա։ 1923 թվականին թատրոնը կոչվել է Մարիա Զանկովեցկայայի անունով։
Մարիա Զանկովեցկայայի անվան ուկրաինական դրամատիկական թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Ուկրաինա, Ավստրիական կայսրություն և Ավստրո-Հունգարիա |
Գտնվելու վայրը | Լվով |
Ճարտարապետ | Ալոիզ Լուդվիգ Պիխլ և Յոհան Զալցման |
Ukrainian Dramatic Theatre of Maria Zankovetska Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԼվովի լեհական թատրոնը կառուցվել է Ստանիսլավ Սկարբեկի միջոցներով, բացվել 1842 թվականի մարտի 28-ին և գործել մինչև 1899 թվականը։ Թատրոնը կրում է «Սկարբեկի թատրոն» պատմական անվանումը, որը կապվում է նրա հիմնադրի անվան հետ կամ էլ կոչվել է «Հին թատրոն»։
1900-1939 թվականներին Սկարբեկ թատրոնի շինությունը օգտագործվել է որպես ֆիլհարմոնիա և կինոթատրոն։ Թատերախումբը 1917 թվականին հայտնվել է Կիևում։ Թատրոնը չուներ սեփական շինություն և 1921-1929 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Ուկրաինայում։ 1931 թվականին թատերախումբը տեղափոխվում է Զապորիժիա։ 1941-1944 թվականներին թատերախումբը գտնվել է էվակուացիայում Կրասնոդար, Տոբոլսկ և Նովոկուզնեցկ քաղաքներում[1]։ Այնուհետեւ թատերախումբը վերադարձել է Զապորիժիա։ 1944 թվականին Զապորիժիայից Լվով է ժամանել ուկրաինական թատերախումբը, և շուտով թատրոնը սկսել է նոր վերելք ապրել։ Չնայած անկախության տարիներին Լվովում հայտնված նոր թատերախմբերի մրցակցությանը, Մարիա Զանկովեցկայայի անվան ազգային դրամատիկական թատրոնը շարունակել է մնալ Լվովի լավագույն թատրոններից մեկը։
1987 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորն է եղել Ֆեոդոր Ստրիգունը, ով որպես դերասան աշխատել է նույն թատրոնում 1965 թվականից։ Նույնքան ժամանակ այդ թատրոնում դերասանուհի է եղել նրա կինը՝ Տաիսյա Լիտվինենկոն, ով որպես ռեժիսոր-բեմադրիչ թատրոնի բեմում ներկայացրել է նաև բեմադրություններ։
Շենք
խմբագրելՇենքը, որը ժամանակին ամենամեծն է եղել քաղաքում, կառուցվել է 1837-1842 թվականներին ճարտարապետներ Ալոիզ Լուդվիգ Պիխլի և Յոհան Զալցմանի կողմից։ Ճարտարապետական առումով շենքը իրենից ներկայացնում է ուշ կլասիցիզմի օրինակ, վիեննական դպրոցի տարբերակով։ Շենքը զբաղեցնում է մեծ ուղղանկյուն տեղամաս Լեսյա Ուկրաինկա, Թատերական, Առևտրական փողոցների և Ազատության պողոտայի միջև, նախկինում այդ վայրի մոտ է գտնվել Ներքին ամրոցը, որը միջնադարյան Լվովի հիմնական ամրաշինական հանգույցն է եղել։ Սկարբեկի թատրոնն այդ ժամանակվա Եվրոպայի ամենամեծ թատերական շենքն է եղել, իսկ Միլանի և Դրեզդենի թատրոններից հետո՝ երրորդը նստատեղերի քանակով (1460)։ Թատրոնը բացվել է 1842 թվականի մարտի 28-ին Ֆրանց Գրիլպարցերի «Կյանքի պատրանքը» դրամայով, իսկ հաջորդ օրը բեմադրել են Ալեքսանդր Ֆրեդրոյի «Տիրոջ ամուսնությունները» (լեհ դրամատուրգ, որին է միացել Սկարբեկի կինը)։
Շենքը քառահարկ է, պատրաստված աղյուսից, հիմքերն ամրացված էին կաղնու ցցերով։ Ճակատները բաժանված են հորիզոնական քիվագոտիներով և շրջապատված ամրացումներով։ Պատուհանները ուղղանկյուն են, առաջին հարկում՝ կիսաշրջանաձև վերջավորությամբ, խիստ դասական շրջանակներով։ Չորս ճակատների նախագծային կառուցվածքը և կազմը բնութագրվում է խիստ սիմետրիկությամբ։ Հատակագծի առանցքը հանդիսասրահի ընդարձակ ինտերիերն է, որը գտնվում է կենտրոնական առանցքի վրա՝ ճեմասրահի և բեմի կառուցահատվածի հետ միասին։ Այն շրջապատված է երկու բակով։ Տան առանձին հատվածների միջև կապը ապահովվում է շենքի երկայնքով, ճակատներին զուգահեռ կառուցված միջանցքներով։ Միջանցքների երկու կողմերում տեղակայված են ծառայողական սենյակները։
1940 թվականին թատրոնը համալրվել է շարժական բեմով։ 1940-1942 թվականներին ճեմասրահի և դահլիճի ինտերիերը դեկորատիվ բարձրաքանդակներով են զարդարել քանդակագործներ Մ. Օնուկը և Ջ. Ռայխեր-Տոդտը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ [1] Արխիվացված 2019-07-15 Wayback Machine Культура — вне политики!
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт театра(ուկր.)
- Агнешка Маршалек. Четыре века львовского театра(լեհ.)
- Пётр Марек Станьский. Обстоятельства появления и открытия Львовского большого театра(լեհ.)
- Станислав Пепловский. Силы львовской сцены(լեհ.)
- Кароль Чешевский. Несколько замечаний о львовском театре(լեհ.)