Մարիա Ավգերոպուլոս (անգլ.՝ Marie Avgeropoulos, հունիսի 17, 1986(1986-06-17)[1], Թանդեր Բեյ (Օնտարիո), Օնտարիո, Կանադա[1][2][3]), կանադացի դերասանուհի, որ ունի հունական արմատներ[4][5]։

Մարիա Ավգերոպուլոս
անգլ.՝ Marie Avgeropoulos
Ծնվել էհունիսի 17, 1986(1986-06-17)[1] (37 տարեկան)
ԾննդավայրԹանդեր Բեյ (Օնտարիո), Օնտարիո, Կանադա[1]
ԿրթությունLakehead University?
Քաղաքացիություն Կանադա
Ազգությունհույն
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Թեյլոր Լոթներ

Կենսագրություն խմբագրել

Ավգերոպուլոսը ծնվել է Կանադայի Թանդեր Բեյ ոչ մեծ քաղաքում, որ գտնվում է Օնտարիոյի գավառի հյուսիսարևմտյան հատվածում Վերին լճի հյուսիսային ափին[6]։ Մարիան ավարտել է «Confederation College»-ը Օնտարիոյի գավառում՝ ստանալով «Հեռուստատեսական հաղորդավար» մասնագիտացում։ Ավելի ուշ Կանադայի մի քանի թատերական ստուդիաներում անցել է լրացուցիչ ստաժային կուրսեր[7]։

Կարիերա խմբագրել

Ավգերոպուլոսը նկարահանվել է Toyota Scion ավտոմեքենայի, նաև Credit Unions of British Columbia բանկի գովազդներում։ 2009 թվականին էպիզոդիկ դերեր է կատարել «Գերբնական» հեռուստասերիալում, «Հարպերի ափը» և «Թիկնապահ» ֆիլմերում, ինչպես նաև «Գիշերը Բետ Կուպերի հետ» և «Պատերազմներ կանանց շրջանում» ֆիլմերում։ 2013 թվականին խաղացել է «Պաշտամունք» սերիալում։ 2014 թվականից նկարահանվում է «100» հեռուստասերիալում[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 Գերբնական Supernatural Թեյլոր
2009 Հարպերի ափը Harper's Island Ստեյսի Դեհայթ
2009 Թիկնապահը The Guard Ժանետ
2009 Ես սիրում եմ քեզ, Բետ Կուպեր I Love You, Beth Cooper Վալերիա
2009 Պատերազմներ կանանց շրջանում Sorority Wars Միսսի
2010 Random Walk աղջիկ
2010 Հրեշների որսորդները The Troop Սառա
2010 Պերսի Ջեկսոնը և կայծակի գողը Percy Jackson & the Olympians: The Lightning Thief Աֆրոդիտեյի ուղեկիցը
2010 Սահման Fringe Լիա՝ սպասուհի
2010 Բռնել, որպեսզի սպանել Hunt to Kill Կիմ Ռոդս
2010 Ծխածածկոց Smoke Screen Սյուզի
2010 Կենդանի թիրախ Human Target Ժեմի
2011 Էվրիկա Eureka Բոնի
2011 Զկրտոց Hiccups Տերրի
2011 Ես մահացու հիվանդ եմ 50/50 Էլիսոն
2012 Դեռահասները The Inbetweeners Սամանտա
2012 Զբոսանքը սրահում Walking the Halls Էմբեր
2012 Fugitive at 17 Հոլի Հեմիլտոն
2013 90210։ Նոր սերունդ 90210 Կեյսի Մաքքոյ
2013 Պաշտամունք Cult Կրիստի
2014- 100 The 100 Օկտավիա Բլեյք
2015 Հրաշալի կյանք A Remarkable Life Չելսի
2015 Numb Շերիլ
2015 Մեկուսացում Isolation Նինա
2016 Ոտքի ելած մեռյալները։ Խաղի Վերջը Dead Rising: Endgame Սանդրա Լոու

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Blanc J. Marie Avgeropoulos (ֆր.) — 1993.
  2. http://www.eonline.com/uk/news/532365/taylor-lautner-and-girlfriend-marie-avgeropoulos-very-happy-together-after-10-months-of-dating
  3. http://www.netnewsledger.com/2013/07/31/thunder-bay-starlet-marie-avgeropoulos-snags-twilight-hunk-tayor-lautner/
  4. http://smartasses.net/15-more-minutes/marie-avgeropoulos/
  5. http://downshiftmagazine.com/2011/11/hottie-of-the-week-marie-avgeropoulos/
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  7. http://www.imdb.com/name/nm2955595/resume
  8. http://www.huffingtonpost.ca/2014/04/03/marie-avgeropoulos-the-100-octavia-interview_n_5085727.html

Արտաքին հղումներ խմբագրել