Մարիանո Պեռնիա

իսպանացի ֆուտբոլիստ

Մարիանո Անդրես Պեռնիա Մոլինա (իսպ.՝ Mariano Andrés Pernía Molina, մայիսի 4, 1977(1977-05-04)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), իսպանա-արգենտինացի ֆուտբոլիստ, որն ավարտել է խաղային կարիերան: Խաղացել է ձախ պաշտպանի դիրքում։

Մարիանո Պեռնիա
Քաղաքացիությունը  Արգենտինա և  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 4, 1977(1977-05-04)[1][2] (47 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Խաղացողի կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Ծնվել է Բուենոս Այրեսում, որտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով, առաջին պրոֆեսիոնալ ակումբը դարձել է «Սան Լորենցո դե Ալմագրոն», սակայն այդ ակումբում ոչ մի խաղ չխաղալով՝ Պեռնիան 1999 թվականին տեղափոխվել է «Ինդեպենդիենտե»: «Ինդեպենդիենտեի» կազմում խաղացել է 3 տարի, որի ընթացքում Արգենտինայի առաջնությունում անցկացրել է 46 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:

2003 թվականի հունվարին տեղափոխվել է իսպանական «Ռեկրեատիվո» ակումբ, որի հետ դարձել է Իսպանիայի գավաթի 2002/03 եզրափակչի մասնակից[3], բայց չնայած գավաթում լավ ելույթին, «Ռեկրատիվոն» 2002/03 մրցաշրջանի արդյունքներով անցել է Սեգունդա։ 2004 թվականին Պեռնիան վերադարձավ Լա Լիգա՝ տեղափոխվելով «Խետաֆե»։ «Խետաֆեում» Պեռնիան բացահայտվեց որպես հարձակողական խաղացող՝ 2 տարվա ընթացքում 72 խաղում խփելով 13 գնդակ: «Խետաֆեում» լավ հանդես գալու շնորհիվ Պեռնիային հետաքրքրել է ավելի ուժեղ իսպանական թիմերի և 2006 թվականի փետրվարին տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[4]։ «Ատլետիկոյի» կազմում դարձել է Ինտերտոտոյի գավաթակիր 2007, ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի 2009/10 հաղթող, ինչպես նաև Իսպանիայի գավաթի 2009/10 եզրափակչի մասնակից:

2010 թվականին տեղափոխվել է Ուրուգվայի «Նասիոնալ» (Մոնտեվիդեո) ակումբ, սակայն արդեն հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադարձել է Արգենտինա ՝ տեղափոխվելով «Տիգրե»[5], որտեղ նա ավարտել է իր խաղային կարիերան:

Ազգային հավաքական

խմբագրել

«Խետաֆեի» կազմում հիանալի խաղը Պեռնիային դարձրել է Իսպանիայի և Արգենտինայի ազգային հավաքականների կազմում ընդգրկվելու հավակնորդ: Թեև նա ծնվել է Արգենտինայում, սակայն 2006 թվականի մայիսին ստացել է Իսպանիայի քաղաքացիություն և սկսել է հանդես գալ Իսպանիայի հավաքականում։ Իսպանիայի հավաքականի հիմնական ձախ պաշտպան Ասյեր Դել Օրնոյի վնասվածքի պատճառով հրավիրվել է հավաքական ՝ մասնակցելու 2006 թվականի աշխարհի առաջնությանը: 2006 թվականի հունիսի 7-ին Խորվաթիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնությունից առաջ վերջին ստուգողական խաղում նշել է նորամուտը ազգային հավաքականում, ինչպես նաև այդ խաղում խփել է միակ գոլը հավաքականի կազմում[6]։ Աշխարհի առաջնությունում Պեռնիան մասնակցել է 3 հանդիպման՝ Ուկրաինայի[7], Թունիսի[8] և Ֆրանսիայի[9] հավաքականների դեմ։

Ձեռքբերումներ

խմբագրել

  «Ինդիպենդենտե»

  •   Արգենտինայի չեմպիոն — Ապերտուրա 2002

  «Ռեկրեատիվո»

  • Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակից — 2002/03

  «Ատլետիկո Մադրիդ»

  • Ինտերտոտոյի գավաթակիր — 2007
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի հաղթող — 2009/10
  • Իսպանիայի Գավաթի եզրափակչի մասնակից — 2009/10

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Eto'o pone Mallorca a brindar» [Eto'o has Mallorca toasting] (Spanish). El País. 2003-06-29. Արխիվացված է օրիգինալից 2020-10-29-ին. Վերցված է 2016-04-05-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Pernía ficha por el Atlético de Madrid (Pernía signs for Atlético de Madrid) Արխիվացված 2011-02-06 Wayback Machine; 20 Minutos, 20 February 2006 (Իսպաներեն)
  5. «Pernía para el lateral izquierdo de Tigre» [Pernía for Tigre left-back] (Spanish). La Razón. 2011-01-10. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2011-01-23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Croatia vs. Spain 1:2». Արխիվացված է օրիգինալից 2017-04-25-ին. Վերցված է 2017-03-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Spain vs. Ukraine 4:0». Արխիվացված է օրիգինալից 2017-11-10-ին. Վերցված է 2017-03-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Spain vs. Tunisia 3:1». Արխիվացված է օրիգինալից 2017-12-22-ին. Վերցված է 2017-03-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Spain vs. France 1:3». Արխիվացված է օրիգինալից 2017-05-11-ին. Վերցված է 2017-03-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել