Մարիանա Սիրվատ Դերդերյան

Մարիանա Սիրվատ Դերդերյան հունվարի 15, 1980(1980-01-15)[1], Կարակաս, Վենեսուելա, (իսպ.՝ Mariana Sirvat Derderián), հայկական ծագումով չիլիացի դերասանուհի։

Մարիանա Սիրվատ Դերդերյան
Mariana Derderian.jpg
Ծնվել էհունվարի 15, 1980(1980-01-15)[1] (40 տարեկան)
ԾննդավայրԿարակաս, Վենեսուելա
ԿրթությունՄայոր համալսարան
ՔաղաքացիությունFlag of Chile.svg Չիլի
Մասնագիտությունդերասանուհի
marianaderderian.com

ԿենսագրությունԽմբագրել

Մարիանա Դերդերյանը ծնվել է Վենեսուելայի Կարակաս քաղաքում, հայկական ընտանիքում։ 1990-ական թվականներին մեծ քրոջ հետ տեղափոխվել է Չիլի։ Սան Պեդրո Նոլասկոյի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սանտյագոյի «Mayor» համալսարանը, որտեղ ճարտարագիտական բիզնես է ուսումնասիրել։ Իր ուսման երրորդ տարում Մարիանան հրապուրվել է պրոֆեսիոնալ թատրոնով, և ընդունվել է Ֆերնանդո Գոնսալեսի ակադեմիա։

2004 թվականի ավարտին Դերդերյանը մասնակցել է «Canal 13» հեռուստատեսության լսումներին, ինչի արդյունքում հաստատվել է «Brujas» հեռուստասերիալի դերի համար։ Ստացել է դեռահաս աղջկա՝ Մակարենա Ալտամիրանոյի դերը։

Համալսրանն ավարտելով Մարանա Դերդերյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել մասնագիտական որակավորում։

2006 թվականին նկարահանվել է «Floribella» հեռուստասերիալում[2][3] ։ 2009 թվականին ստացել է «Ես երազում եմ Ջինիի մասին» կինոնկարի չիլիական տարբերակի գլխավոր դերը[4]։

ՖիլմագրությունԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

  • 2007 - Malta con huevo - Mónica

ՍերիալներԽմբագրել

  • 2005 - Brujas - Macarena Altamirano.
  • 2005 - Gatas y Tuercas - Carolina Ulloa
  • 2006 - Floribella - Florencia González.
  • 2007 - Amor por accidente - Britney Urrutia
  • 2007 - El Día Menos Pensado - Valentina
  • 2009 - Los Ángeles de Estela - Alejandra Andrade
  • 2011 - Decibel 110

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Núñez, Leonardo (2006) «[1]», El Mercurio, 5 October 2006, retrieved 2011-07-12
  3. «Mariana Derderian vuelve como una alcohólica a las teleseries Archived 2011-07-01 at the Wayback Machine.», 123.cl, retrieved 2011-07-12
  4. Figueroa, Nicholas (2009) «Mariana Derderian será „Mi bella genio“ Chilena», terra.cl, 5 January 2009, retrieved 2011-07-12

Արտաքին հղումներԽմբագրել