Մարիանա Բրիդի Կոստա
Մարիանա Բրիդի Կոստա (Mariana Bridi Costa[1], հունիսի 18, 1988, Մարեշալ Ֆլորիանու, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա - հունվարի 24, 2009, Սեռա, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա), հայտնի է նաև որպես Մարի, բրազիլացի մոդել[2][3]։
Մարիանա Բրիդի Կոստա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1988 |
Ծննդավայր | Մարեշալ Ֆլորիանու, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա |
Մահացել է | հունվարի 24, 2009 (20 տարեկան) |
Մահվան վայր | Սեռա, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Կենսագրություն
խմբագրելՄարիանան իր կարիերան սկսել է 14 տարեկանից՝ մասնակցելով մրցույթների ու նորաձևությանն առնչվող միջոցառումների։ 2006 թվականին 4-րդ տեղն է գրավել Miss World Brazil գեղեցկության մրցույթում։ 2007 թվականին մասնակցել է Miss Bikini International մրցույթին[2]։
Այդ նույն տարում մասնակցել է Հարավային Աֆրիկայում անցկացված Face Of The Universe (Տիեզերքի դեմքը) մրցույթին և ճանաչվել չորրորդը[1][4]։ Չորրորդ տեղն է գրավել նաև Miss World 2008 մրցույթում։
2008 թվականի դեկտեմբերին Բրիդին հիվանդացել է։ Սկզբում կարծել են, թե քարեր ունի երիկամներում[2]։ Հունվարի սկզբներին ախտորոշել են միզուղիների վարակվածություն, որը գնալով բարդացել է, վերածվել սեպտիկ շոկի, որի պատճառը բակտերիալ վարակն էր, հավանաբար Pseudomonas aeruginosa, որը դժվար է բուժման ենթարկվում, քանի որ դիմադրում է հակաբիոտիկների մեծագույն մասին[5] և աստիճանաբար հանգեցնում է սեփսիսի[6]։
Հիվանդությունը կարճ ժամանակամիջոցում չափազանց խորացել է։ Փորձելով փրկել աղջկա կյանքը՝ հունվարի երկրորդ կեսին կտրել են նրա ոտքերն ու ձեռքերը, ստամոքսի մի մասը։
Մահը
խմբագրելԱղջիկը մահացել է 2009 թվականի հունվարի 24-ին, Espírito Santo հոսպիտալում[7]։ Մահվան պատճառը, ինչպես նշվել է բժիշկների եզրակացության մեջ, եղել է բարդացած, խորացած սեփսիսը, միզուղիների վարակվածությունը, ներքին արնահոսությունը, որը հանգեցրել է մի շարք օրգանների դիսֆունկցիայի[8][9]։
Այս դեպքը ուշադրություն է գրավել գրեթե աշխարհով մեկ[3][4][10][11][12][13][14][15][16][17], ցավակցության ու գոտեպնդման և աջակցության հեռագրեր են ստացվել աշխարհի բոլոր ծայրերից[7]։ Հազարից ավելի մարդ է մասնակցել չափազանց վաղաժամ վախճանված գեղեցիկ աղջկա հուղարկավորությանը[18]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Mariana Bridi: Perfil». Mariana Bridi's website. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 «Mariana Bridi da Costa: Miss World Finalist Loses Hands And Feet, Fighting For Life». Newsarticle. The Huffington Post. 2009 թ․ հունվարի 24. Վերցված է 2009 թ․ հունվարի 24-ին.
- ↑ 3,0 3,1 «Brazilian amputee model dead at 20». Newsarticle. CNN. 2009 թ․ հունվարի 24. Վերցված է 2009 թ․ հունվարի 24-ին.
- ↑ 4,0 4,1 «Brazil model who lost hands, feet dies». Newsarticle. Los Angeles Times. 2009 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Model Who Lost Hands, Feet Dies». Newsarticle. Associated Press via Yahoo News. 2009 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Sepsis Threatens Brazilian Model's Life». Newsarticle. WebMD, Miranda Hill. 2009 թ․ հունվարի 25. Վերցված է 2009 թ․ հունվարի 28-ին.
- ↑ 7,0 7,1 Duffy, Gary (2009 թ․ հունվարի 24). «Brazil model dies from infection». Newsarticle. BBC News, Sao Paulo. Վերցված է 2009 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Official Website (English) - Notícias». Website. 2011 թ․ մայիսի 14. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Médico explica causas da morte da modelo Mariana Bridi». Newsarticle. G1. 2009 թ․ հունվարի 25. Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Fiance of Brazilian model: 'Where there is a heartbeat, there's hope'». Newsarticle. CNN, Helena de Moura. 2009 թ․ հունվարի 25. Վերցված է 2009 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Brazilian model fighting for her life». Newsarticle. USA TODAY, Carolyn Pesce. 2009 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Stricken Mariana Bridi da Costa appeals for rare blood». Newsarticle. The Daily Telegraph. 2009 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Mariana Bridi, Brazil model who lost hands, feet, dies». Newsarticle. BOSTON Herald. 2009 թ․ հունվարի 24.
- ↑ «Brazilian amputee model, Miss World finalist Mariana Bridi da Costa, age 20, dies of rare infection». Newsarticle. New York Daily News, Christina Boyle. 2009 թ․ հունվարի 25. Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Miss World Finalist Dead at 20: Report». Newsarticle. NBCPhiladelphia.com, Tamara Vostok. 2009 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Brazilian Model Dies of Pseudomonas Infection». Newsarticle. medHeadlines.com. 2009 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Brazilian Model Mariana Bridi dies from infection». Newsarticle. People Star. 2009 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Morte da modelo Mariana Bridi surpreende médicos». Newsarticle. G1. 2009 թ․ հունվարի 25.