Մարիամ Ֆարդուս

արաբ բժշկուհի, հումանիստ, ջրասուզակ

Մարիամ Համեդ Ֆարդուս նաև հայտնի է որպես Մարիամ Ֆարդուս ( արաբ․՝ مريم حامد خليل فردوس‎‎, սեպտեմբերի 15, 1984(1984-09-15), Ջիդդա, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա), արաբ բժշկուհի, հումանիստ, ջրասուզակ։ 2015 թվականի մայիսիին դարձել է առաջին Սաուդյան և արաբ կինը, որը խորը սուզվել է Հյուսիսային Արկտիկական օվկիանոս (Հյուսիսային բևեռային շրջան)[2]։ 2016 թվականի ապրիլի 16-ին Մարիամը դարձել է առաջին արաբ կինը և աշխարհում երրորդ կինը, որը սուզվել է Հյուսիսային բևեռում[3]։ Ստացել է բժշկության բակալավրի աստիճան՝ 2009 թվականին՝ «Քինգ Աբդուլ Ազիզ» համալսարանն ավարտելուց հետո։ Մարիամ նաև դարձել Է Սաուդյան Արաբիայի առաջին կինը, որը 2015 թվականին փորձել է սուզանավ վարել, այն դեպքում, երբ երկրում կանանց նույնիսկ թույլ չեն տվել տրանսպորտային միջոցներ վարել։ 2018 թվականին ապրիլին հայտարարել է, որ 2019 թվականի սկզբին պատրաստվում է սուզվել Հարավային բևեռում[4]։

Մարիամ Ֆարդուս
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1984(1984-09-15) (39 տարեկան)
ԾննդավայրՋիդդա, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա
Քաղաքացիություն Սաուդյան Արաբիա
Մայրենի լեզուարաբերեն
ԿրթությունKing Abdulaziz University? (2008), Միսսուրի նահանգի համալսարան (2010) և King Saud bin Abdulaziz University for Health Sciences? (2017)
Մասնագիտությունբժիշկ և տիեզերագնաց
ԱշխատավայրMinistry of Health?, Ministry of Health?, self-employment?, Professional Association of Diving Instructors? և Saudi Space Commission?[1]
Կայքmariam-fardous.com
 Mariam Hamed Fardous Վիքիպահեստում

Կարիերա

խմբագրել
 
Մարիամ Ֆարդուսը սուզվում է Արկտիկական օվկիանոսի ստորջրյա ջրերում

Բժշկական կարիերա

խմբագրել

Մարիամ Ֆարդուսը 2009 թվականին ստացել է բժշկի բակալավրի աստիճան ինչպես նաև 2017 թվականին ստացել է համաճարակաբանության մագիստրոսի կոչում հանրային առողջության և առողջապահության ինֆորմատիկայի քոլեջից։

Որպես ջրասուզակ

խմբագրել

Մարիամը աշխատել է որպես բժիշկ այն բանից հետո, երբ 2009 թվականին ավարտել է ՔԱՈՒ բժշկական քոլեջը։ 2008 թվականին Ֆարդուսը սուզվել է Կարմիր ծովում, քանի որ ոգեշնչված է եղել Կարմիր ծովում սուզվելու մասին պատմություններով, որոնք հայրը պատմել է նրան երեխա ժամանակ[5]։ Մարիամը որոշել լինել առաջին արաբ կինը, որը սուզվելով խորը Արկտիկայի օվկիանոսում կհասնի Հյուսիսային բևեռ։ Իր ուսումնամարզական հավաքը անց է կացրել նմանատիպ կլիմայական պայմաններում։ Ֆարդուսը կատարել է այդ քայլը, չնայած որպես բժիշկ ստանձնած պարտավորությունները[6]։ Նրա փորձը հետաքրքրել է Սաուդյան կանանց համայնքին, քանի որ նրանց, որպես կանոն, արգելվում էր մեքենա վարել, մասնակցել սպորտային մրցումներին՝ կանանց սահմանափակ իրավունքներին և շարիաթի օրենքներին համապատասխան։ Դրանցից շատերը մեղմացվել են 2017 թվականին[7]։ 2015 թվականի մայիսի 1-ին դարձել է առաջին արաբ կինը, որը հատել է Հյուսիսային բևեռային շրջանը, իսկ ավելի ուշ՝ 2016 թվականի ապրիլի 16-ին (33 տարեկան հասակում), դարձել է առաջին արաբ կինը և աշխարհում երրորդ կինը, որը սուզվել է Հյուսիսային բևեռում[8]։ Մարիամը Սաուդյան Արաբիայի առաջին բժիշկն է, որը սուզվել է Հյուսիսային բևեռում[9]։

Մարդասիրական աշխատանք

խմբագրել

Ֆարդուսը այցելել է Հարավային Աֆրիկա, Լիբանան և Հունաստան, որպեսզի բժշկական ծառայություններ մատուցի կարիքավոր մարդկանց, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ասոցիացիայի շրջանակներում[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://twitter.com/saudispace/status/1624778179092119553
  2. «10 first Arab women breaking the glass ceiling in male dominated fields». ameinfo.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  3. «AboutHer.com spotlights Saudi Arabian women». Arab News (անգլերեն). 2018 թ․ մայիսի 15. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  4. «gulftoday.ae | After diving in North Pole, adventurous Saudi woman targets South». gulftoday.ae. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  5. «Mariam Fardous, the First Saudi Arabian Woman To Dive in the North Pole». About Her (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 9. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  6. «Meet Miriam Fardous, the First Arab Woman to Dive the North Pole». www2.padi.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  7. المكرمة, مكة - مكة. «50 عاما في الظلام.. الرياضة النسائية ترى النور - صحيفة مكة». makkahnewspaper.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  8. «Meet the first Arab woman to dive in the North Pole». gulfnews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  9. 9,0 9,1 Naseem, Sumaiyya. «Mariam Fardous: Doctor, Diver, and Global Volunteer» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիամ Ֆարդուս» հոդվածին։