Մարիամ Մարգարյան

հայ քաղաքագետ

Մարիամ Մամիկոնի Մարգարյան (օգոստոսի 13, 1950(1950-08-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1]։

Մարիամ Մարգարյան
Ծնվել էօգոստոսի 13, 1950(1950-08-13) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ
Գիտական աստիճանքաղաքագիտության դոկտոր
Մասնագիտությունքաղաքագետ
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Կրթություն

խմբագրել

1967–1972 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։

1980–1983 թվականներին սովորել և ավարտել է սոցիալական փիլիսոփայություն մասնագիտությամբ ապսիրանտուրան։

2006 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը ԵՊՀ գիտական խորհրդում և ՀՀ ԲՈՀ-ի կողմից ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան։

2011 թվականին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում՝ քաղաքագիտություն մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

1972-1995 թվականներին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտուտի սոցիալական փիկիոփայության ամբիոնում։

1997 թվականից մինչ այսօր ղեկավարում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի՝ Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնը։

2002 թվականից համատեղության կարգով աշխատում է Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում։

2008 թվականից մինչև այսօր հանդիսանում է ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի փոխնախագահ[2]։

Պարգևներ

խմբագրել

2014 թվականին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով[3]։

Աշխատություններ

խմբագրել

2017 թվականի մարտի 10-ին տեղի է ունեցել «Քաղաքական Լիդերություն» գիրքի շնորհանդեսը[4]։

2019 թվականի հուլիսի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքական արդիականացման հրամայականները Հայաստանի Հանրապետությունում» գրքի շնորհանդեսը[5]։

Մենագրություններ և ձեռնարկներ

խմբագրել
  • Քաղաքական արդիականացման և զարգացման հիմնահարցերը, Երևան, 2004, 261 էջ[6]։

Հոդվածներ

խմբագրել
  • Ժողովրդավարացման անցման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում[7]։
  • Լեգիտիմության խնդիրը քաղաքական զարգացումներում[8]։
  • Ժողովրդավարակն լեգիտիմության հաստատման առանձնահատկությունները ՀՀ-ում[9]։
  • «Լավ կառավարման» սկզբունքների ներդրումը՝ որպես Հայաստանի Հանրապետությունում խաղաղության մշակույթի հաստատման գործընթաց[10]։
  • Ազգային պետության արդիականացման առանձնահատկությունները գլոբալացման գործընթացում[11]։
  • Ազգային ինքնության արդիականացման հրամայականները (ըստ Ս․Հանթինգթոնի «Ո՞վ ենք մենք։ Ազգային ինքնության մարտահրավերները» աշխատության)[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  2. http://www.mil.am/hy/pages/16
  3. https://armenpress.am/arm/news/764892/armenia%E2%80%99s-president-awards-two-lecturers-of-public-administration-academy-with-movses-khorenatsi.html
  4. https://168.am/2017/03/10/765098.html
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  6. http://www.academia.edu/29207851/%D5%94%D4%B1%D5%82%D4%B1%D5%94%D4%B1%D4%BF%D4%B1%D5%86_%D4%B1%D5%90%D4%B4%D4%BB%D4%B1%D4%BF%D4%B1%D5%86%D4%B1%D5%91%D5%84%D4%B1%D5%86_%D4%B5%D5%8E_%D4%B6%D4%B1%D5%90%D4%B3%D4%B1%D5%91%D5%84%D4%B1%D5%86_%D5%80%D4%BB%D5%84%D5%86%D4%B1%D5%80%D4%B1%D5%90%D5%91%D4%B5%D5%90
  7. http://www.noravank.am/upload/pdf/179_am.pdf
  8. https://www.academia.edu/30570851/%D4%BC%D5%A5%D5%A3%D5%AB%D5%BF%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%A8_%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4
  9. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  10. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  11. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  12. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.