Մարդու աուրա (հուն․՝ αυρα), մի շարք էզոթերիկ հավատալիքների և Արևելյան կրոնների մեջ մարդու հոգու և ոգու դրսևորումը[1]։ Աուրան իրապես գոյություն ունեցող օբյեկտ չէ, և, համապատասխանաբար, ուսումնասիրության առարկա չէ ոչ մի գիտության ճյուղի համար, սակայն քիչ չեն տարբեր կեղծ գիտական ուղղությունների շրջանակներում այդ հասկացության օգտագործման դեպքերը, օրինակ՝ կենսադաշտերի կամ ավանդական բժշկության մեջ։

Բուդդայի արձանիկին շրջապատող ոճավորված աուրա

Նկարագրություն խմբագրել

Աուրան կրոնական և էզոթերիկ ավանդություններում և լեգենդներում շող է մարդու գլխի և մարմնի շուրջ։ Կարող է դիտվել որպես հատուկ, առեղծվածային ուժի նշան[2]։

Առեղծվածային գրականության մեջ նկարագրվում է որպես մարդու ամբողջ մարմինը շրջապատող պայծառ օվալաձև կերպարանք, որը տեսանելի է միայն գերզգայուն ընկալման դեպքում, իսկ կերպարվեստում՝ նիմբ, լուսապսակ[1]։

Էզոթերիզմի, պարապսիխոլոգիայի և Նյու Էյջի տեսանկյունից աուրան շրջան է, որը շրջապատում է մարդու մարմինը՝ որպես լուսապսակ, և բաղկացած է մի քանի փոխկապակցված շերտից, որոնք սովորաբար ներկայացվում են տարբեր գույներով։

Որոշ դեպքերում պաթոլոգիաներից առաջացող ընկալման երևույթներն ուղեկցվում են սուբյեկտների սինեսթետիկ վիճակներով և նրանց կողմից մեկնաբանվում են որպես «մարդու աուրայի դիտում»[3]։

Արևմտյան (կաթոլիկ) և Արևելյան (ուղղափառ) քրիստոնեական արվեստի գործերում նիմբը կապ չունի աուրայի հետ. Արևմուտքում նիմբը խորհրդանշում է արդարամտության համար սրբին տրված պարգև, Արևելքում նիմբը փայլող շրջան է՝ սուրբ կերպարանքի պայծառացման նշան[4]։ Ուղղափառ քրիստոնեության մեջ գոյություն ունի հասկացություն, ըստ որի՝ նիմբը սրբապատկերների վրա սրբից տարածվող Ֆավորյան լույսի պատկերն է[5]։

Արևելյան փիլիսոփայություն խմբագրել

 
«Նուրբ» պլանների և մարմինների սխեմա, Չ․ Ու․ Լեդբիթեր, 1902
 
Առողջ մարդու աուրայի պատկեր, Չ․ Ու․ Լեդբիթեր, 1902

Աուրայի առավել մանրամասն կառուցվածքը ներկայացված է հինդուիզմի Արևելյան փիլիսոփայություններում։ Տարբեր դպրոցներում նշում են հինգից յոթ «պատյան» կամ «մարմին»։ Առավել հաճախ առանձնացնում են եթերային (աստղային), զգացմունքային (հույզերի աշխարհ), հոգեկան (մտքերի աշխարհ), պատճառական (պատճառահետևանքային կամ կարմային), բուդդայական (հոգի) և ատմիկական (բարձրագույն կամ ճշմարիտ «Ես») մարմինները[6]։ Ըստ արևելյան կրոնական փիլիսոփայությունների՝ պատյանների ամբողջականության կամ ձևի խախտումները հանգեցնում են հիվանդությունների առաջացմանը, իսկ այդ խախտումների վերացման մեթոդներն են շնչառական վարժությունները, մեդիտացիան և յոգայի այլ մեթոդները։

Ժամանակակից հետազոտություններ խմբագրել

Պարապսիխոլոգիայի, այլընտրանքային կամ էներգետիկ բժշկության ժամանակակից զարգացումը հանգեցնում է մարդկային համակարգերի գործունեության կեղծ գիտական մոդելների մշակման և, իբր, այսպես կոչված աուրայի շերտերի, չակրաների և էնդոկրին համակարգի առանձին օրգանների աշխատանքի կամ հիվանդի ընդհանուր վիճակի միջև ֆունկցիոնալ կապերի փորձարարական հաստատման։

Ենթադրվել է, որ աուրան կարող է լինել սինեսթեզիայի արդյունք[7]։ Առաջացած տարաձայնությունները ենթադրում են, որ երկու ֆենոմեններն էլ ֆենոմենոլոգիական են և վարքագծային ոչ մի տարբերություն չունեն[8]։ Կլինիկական նյարդաբան Սթիվեն Նովելան գրել է. «Հաշվի առնելով ապացույցները՝ թվում է, թե աուրայի և սինեսթեզիայի միջև կապը մտավոր է և հիմնված մակերեսային նմանությունների վրա, որոնք, ամենայն հավանականությամբ, համընկնում են»[9]։

Բրիջիթ Պերեսը Skeptical Inquirer ամսագրի համար իր գրախոսականում գրել է. «Ընկալման աղավաղումները, պատրանքներն ու հալյուցինացիաները կարող են նպաստել աուրայի հանդեպ հավատի զարգացմանը։ Հոգեբանական գործոնները, այդ թվում՝ կլանումը, երևակայության առատությունը, տեսողական պատկերների գունագեղությունը, նույնպես կարող են կապված լինել աուրայի երևույթի հետ»[10]։

Գիտնականները բազմիցս եզրակացրել են, որ աուրան տեսնելու կարողություն իրականում գոյություն չունի[11][12][13][14]։

Քննադատություն խմբագրել

Աուրայի գոյության գիտական ապացույցների մասին տեղեկություններ չկան։ Կան բազմաթիվ աղբյուրներ, որտեղ ներկայացված են գունավոր լուսանկարներ՝ մարդկանց շուրջը գունավոր լուսապսակներով։ Սակայն հնարավոր չէ տարբերել պրոֆեսիոնալ մոնտաժն իրականում արված լուսանկարից։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ледбитер, Чарлз Уэбстер Человек видимый и невидимый = Leadbeater, C.W. Man Visible and Invisible. — 1902.
  • Ледбитер, Чарлз Уэбстер Чакры = Leadbeater, C.W. The Chakras. — Theosophical Publishing House, 1927. — ISBN 0-8356-0422-5
  • Бреннан Б. Энн, «Руки света» М.:ООО «Издательство АСТ» 2000. ISBN 5-17-003833-X
  • Alfred, Jay, «Our Invisible Bodies: Scientific Evidence for Subtle Bodies», Trafford Publishing, 2006, ISBN 1-4120-6326-4.
  • Baltz, Jennifer and Carl Edwin Lindgren, Eds. (1997). Aura awareness: What your aura says about you. Nevada City, CA: Blue Dolphin Publishing. (ISBN 0-9652490-5-0)
  • Brennan, Barbara Ann, Hands of Light : A Guide to Healing Through the Human Energy Field, Bantam, 1988, ISBN 0-553-34539-7.
  • Brennan, Barbara Ann, Light Emerging : The Journey of Personal Healing, Bantam, 1993, ISBN 0-553-35456-6.
  • Cayce, Edgar, Auras, ARE Press, 2002, ISBN 0-87604-012-1.
  • Kilner, Walter J., The Human Aura, Citadel Press, 1965, ISBN 0-8065-0545-1.
  • Carl Edwin Lindgren, Ed. (1999). Capturing your aura: Integrationg science, technology, and science. Nevada City, CA: Blue Dolphin Publishing. (ISBN 0-9652490-6-9).
  • Carl Edwin Lindgren (1995). A review of Aura imaging photography by Johannes Fisslinger. Journal of Religion and Psychical Research, Volume 18, Number 1:49-50.
  • Moss, Thelma, The Body Electric: A Personal Journey into the Mysteries of Parapsychological Research, Bioenergy, and Kirlian Photography, Los Angeles, J.P. Tarcher, 1979, ISBN 0-87477-109-9.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Аура // Современная энциклопедия. — 2000.
  2. Энциклопедия «Религия»
  3. Milán, E.G.; O. Iborra, M. Hochel, M.A. Rodríguez Artacho, L.C. Delgado-Pastor, E. Salazar, A. González-Hernández Auras in mysticism and synaesthesia: A comparison(անգլ.) // Consciousness and Cognition : journal. — 2012. — Т. 21. — № 1. — С. 258—268. — ISSN 1053-8100. — doi:10.1016/j.concog.2011.11.010
  4. Нимб // Никко — Отолиты. — М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 18).
  5. Успенский Л. А. Богословие иконы Православной Церкви. Издательство братства во имя Святого князя Александра Невского. 1997
  6. Ю. Л. Каптен. Основы медитации. — СПб.: «Андреев и сыновья», 1991. ISBN 5-87452-007-4.
  7. «auras – The Skeptic's Dictionary». Skepdic.com. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  8. Milán, E.G.; Iborra, O.; Hochel, M.; Rodríguez Artacho, M.A.; Delgadia: A Comparison (March 2012). Consciousness and Cognition. 21 (1): 258–68. doi:10.1016/j.concog.2011.11.010. PMID 22197149. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  9. Novella, Steven (2012 թ․ մայիսի 7). «Is Aura Reading Synaesthesia? Probably Not». Skepticblog. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. Bridgette M. Perez. «The Aura: A Brief Review». The Committee for Skeptical Inquiry. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  11. Kreidler, Marc (2000 թ․ մայիսի 1). «Aura Photography: A Candid Shot | Skeptical Inquirer» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  12. Loftin, Robert W. (1990). «Auras: Searching for the Light». The Skeptical Inquirer. Committee for the Scientific Investigation of Claims of the Paranormal. 24: 403–09.
  13. «auras». web.archive.org. 2006 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  14. James Randi Tests An Aura Reader, Վերցված է 2020-06-08-ին

Արտաքին հղումներ խմբագրել