Մարգոն հարսանիքին
«Մարգոն հարսանիքին» (անգլ.՝ Margot at the Wedding), երիտասարդ ամերիկացի ռեժիսոր Նոա Բաումբախի կատակերգական դրաման Նիկոլ Քիդմանի և Ջենիֆեր Ջեյսոն Լիի մասնակցությամբ։ Սա Բաումբախի երկրորդ անընդմեջ աշխատանքն է «Կաղամար և կետ» հաջողություն ունեցած ֆիլմից հետո, որտեղ ներկայացվում են հարաբերությունները քանդվող ընտանիքներում։ Ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է Կոլորադո նահանգի Թելուրիդ ամերիկյան քաղաքում կինոփառատոնի ժամանակ 2007 թվականի օգոստոսի վերջին։ Մեծ ներկայացումը հանրության առաջ տեղի է ունեցել Տորոնտոյի կինոփառատոնին 2007 թվականի սեպտեմբերի 13-ին։
Մարգոն հարսանիքին անգլ.՝ Margot at the Wedding | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և կինոկատակերգություն |
Թեմա | անհաջող ընտանիք |
Թվական | 2007 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Նոյ Բաումբախ |
Պրոդյուսեր | Սքոթ Ռուդին |
Սցենարի հեղինակ | Նոյ Բաումբախ |
Դերակատարներ | Նիկոլ Քիդման, Ջենիֆեր Ջեյսոն Լի, Ջեք Բլեք, Ջոն Թուրթուրո, Քիարան Հայնդս, Halley Feiffer?, Michael J. Cullen?, Էշլի Աթքինսոն[1], Էնիդ Գրեհեմ[1], Սոֆի Նայվայդ[1], Michael Cullen?[1] և Սյուզան Բլեքուել[1] |
Օպերատոր | Հարիս Սավիդես |
Երաժշտություն | Քլիֆ Այդելման |
Մոնտաժ | Քարոլ Լիթլթոն |
Կինոընկերություն | Paramount Vantage |
Տևողություն | 93 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմը 2 միլիոն դոլլար է հավաքել ԱՄՆ-ում և Կանադայում, իսկ ամբողջ աշխարհում ընդհանուր՝ 2.9 միլիոն դոլլար[2]։
Դիպաշար
խմբագրելՄարգո Զելլերը նյարդային, բայց հաջողակ գրող է Նյու Յորքից։ Անհաջողակ քրոջ՝ Պոլինի նշանադրության լուրի հետ կապված Մարգոն որոշում է այցելել նրան ազատ օրերին։ Իր դեռահաս որդու՝ Կլոդի հետ նա մեկնում է քրոջ գավառական տունը՝ սկզբնապես նպատակ ունենալով հարթեցնել Պոլինի և փեսացուի սառը հարաբերությունները, սակայն սպիտակ գինու մի քանի բաժակից հետո Մարգոն բացահայտում է իր այցի իրական նպատակը, այն է՝ ետ համոզել Պոլինին Մալքոլմի հետ ամուսնության մտքից։ Կլոդի և Պոլինի փոքրիկ դստեր՝ Ինգրիդի աչքի առաջ ընտանեկան մարած թշնամանքը կրկին արթնանում է նոր ուժով։ Կռվում ներգրավվում են նաև Մարգոյի նախկին սիրելի Դիկը իր չափազանց արագ հասունացած դուստր Մեյզիի հետ։
Դերակատարներ
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Նիկոլ Քիդման | Մարգո Զելլեր |
Զեն Փեյս | Կլոդ Զելլեր |
Ջենիֆեր Ջեյսոն Լի | Պոլին |
Ջեք Բլեք | Մալքոլմ |
Ֆլորա Կրոս | Ինգրիդ |
Կրիրիան Հայնդս | Դիկ |
Հելլի Ֆայֆեր | Մեյզի |
Ջոն Տուրտուրո | Ջիմ |
Մրցանակներ
խմբագրելPeñíscola Comedy Film Festival
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Իր հարցազրույցներից մեկում Նիկոլ Քիդմանը պատմել է, որ երբեք նախկինում նման ֆիլմի նկարահանման ժամանակ այսպիսի փորձ չի ունեցել. նա նկարահանումների ժամանակ Ջենիֆեր Ջեյսոն Լիի և Ջեք Բլեքի հետ միասին Հեմթոնում մի տուն էր վարձել և երեքով այնտեղ էին մնում ազատ օրերին, որպեսզի իրենց կերպարներին ավելի բնականություն հաղորդեն, և առաջիկա փորձերին պատրաստվելու համար։
- «Մարգոն հարսանիքին» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2006 թվականի ապրիլից հունիսը Նյու Յորքի մոտակայքում, ֆիլմի թողարկումը հյուսիամերիկյան վարձույթում նախատեսվում էր 2007 թվականի նոյեմբերի 16-ին։ Ռուսական ցուցադրությունները նախատեսվում էին 2008 թվականի հունվարին։
- Ռեժիսորի խոսքերով «Մարգոյի» ստեղծման համար ոգեշնչվել է ֆրանսիացի հանրահայտ «անառողջ ընտանիքների պատրաստուկագործ» Էրիկ Ռոմերի արվեստից։ Նույնիսկ ֆիլմի անվանումը դրա արձագանքն է. հայտնի է, որ սցենարի նախնական գլխագիրը եղել է «Նիկոլը գյուղում» (Nicole in the Country), որը թույլ է տալիս զուգահեռներ անցկացնել Ռոմերի հայտնի «Պոլինը լողափում» ֆիլմի անվանման հետ (Բաումբախի ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի անունը հենց Պոլին է)։ Սակայն այն բանից հետո, երբ նախագծին միացավ Նիկոլ Քիդմանը, անվանումը ստիպված եղան փոխել, որպեսզի խուսափեն շփոթից և անհարկի նմանեցումից։ Արդեն նկարահանված ֆիլմը երկար ժամանակ մնաց անանուն։ Միայն 2006 թվականի դեկտեմբերին հայտարարվեց «Մարգոն հարսանիքին» անվանումը։
- Մարգո Զելլերի դերին պատրաստվելու համար Նիկոլ Քիդմանը դիտել է Վուդի Ալենի և Ինգմար Բերգմանի վաղ շրջանի ֆիլմերը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմի կինոթատրոնային հոլովակ
- «Մարգոն հարսանիքին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում