Նոա Բաումբախ (անգլ.՝ Noah Baumbach, (սեպտեմբերի 3, 1969(1969-09-03)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ. Օսկար, Ոսկե գլոբուս և BAFTA մրցանակների հավակնորդ։

Նոա Բաումբախ
անգլ.՝ Noah Baumbach
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1969(1969-09-03)[1][2] (54 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
ԿրթությունՎասար քոլեջ և Միդվուդի ավագ դպրոց
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և կինոսցենարիստ
ԱմուսինՋենիֆեր Ջեյսոն Լի և Գրետա Գերվիգ[4]
Ծնողներհայր՝ Jonathan Baumbach?
ԱնդամությունWriters Guild of America, East?
Ստորագրություն
Изображение автографа
 Noah Baumbach Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Բաումբախը՝ չորս երեխաներից երրորդը, ծնվել է Բրուքլինե-ում, Նյու Յորքում։ Գրող և կինոքննադատ Ջոնաթան Բաումբախի (1933-2019) [5] և «The Village Voice» թերթի քննադատ Ջորջիա Բրաունի որդին է[6]։

Նրա հայրը հրեա էր, մայրը՝ բողոքական[7]։ Նրա հոր ծնողներն են նկարիչ Հարոլդ Բաումբախը (1903—2001)[8][9] և ուսուցիչ Իդա Զակհեյմը (1906-2002), բնիկ Նյու Յորքից, սերում են Ավստրո-Հունգարական կայսրություն ներգաղթյալ ընտանիքներից (պապ և տատիկ)[10]։

Ավարտել է Վասար քոլեջը, որտեղ 1991 թվականին ստացել է անգլերենի բակալավրի կոչում[6]։

Կարիերա խմբագրել

Բաումբախն իր դեբյուտը կինեմատոգրաֆում կատարել է 24 տարեկանում՝ գրելով և այնուհետև բեմադրելով «Մոռացիր և հիշիր» ֆիլմը, որն ակնթարթորեն մեծ հաջողություն է ունեցել կինոքննադատների շրջանում։

Երիտասարդ կինոռեժիսորի հիմնական հաջողությունը եղել է 2005 թվականին, երբ նրա կիսակենսագրական կատակերգական դրաման՝ «The Squid and the Whale» ֆիլմը թողարկվել է ամերիկյան էկրաններին. սա նրա միայն չորրորդ գեղարվեստական ֆիլմն էր որպես ռեժիսորի, բայց Բաումբախը արժանանում է հեղինակավոր մրցանակի Օսկարի անվանակարգում օրիգինալ սցենարի համար։ 2007 թվականին ռեժիսորը թողարկում է կատակերգական դրամա, որը կոչվում էր «Մարգոն հարսանիքի ժամանակ» (Նիկոլ Քիդմանը, Ջեք Բլեքը գլխավոր դերերում)։ 2009 թվականին թողարկվել է «Գրինբերգ» ֆիլմը գլխավոր դերակատար Օմ Բեն Սթիլերի մասնակցությամբ։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ջենիֆեր Ջեյսոն Լին և Գրետա Գերվիգը։ Նրա հաջորդ ֆիլմը՝ «Քաղցր Ֆրենսիս»-ը, ստացել է «Ոսկե գլոբուս» անվանակարգը՝ «Կանանց լավագույն դերի» համար (Գրետա Գերվիգ)։ Բաումբախի համար իսկական հաղթանակ է դարձել «Ամուսնական պատմություն» ֆիլմը, որի համար նա ստացել է «Ոսկե գլոբուս», BAFTA անվանակարգերը (Օսկարմրցանակ) Լավագույն օրիգինալ սցենարի համար, ինչպես նաև «Օսկար» մրցանակ՝ Լավագույն ֆիլմ անվանակարգում։ Գլխավոր դերերում նկարահանվել են Սքարլեթ Յոհանսոնը և Ադամ Դրայվերը, որը նախկինում նկարահանվել էր ռեժիսորի մոտ։ Երկու դերասաններն էլ առաջադրվել են հեղինակավոր մրցանակների ֆիլմում իրենց դերի համար։

«Մադագասկար 3» մուլտֆիլմի սցենարի հեղինակներից մեկն է։

Անձնական կյանք խմբագրել

2005 թվականին Բաումախն ամուսնացել է դերասանուհի Ջենիֆեր Ջեյսոն Լիի հետ[11]։ Նրանց որդին՝ Ռոմեր Էմանուել Բաումբախը, ծնվել է 2010 թվականի մարտի 17-ին։ 2010 թվականի նոյեմբերին Լին ամուսնալուծության դիմում է ներկայացրել՝ որպես պատճառ նշելով «անհաշտ տարաձայնությունները»[11]։ Ամուսնալուծության գործընթացն ավարտվել է 2013 թվականի սեպտեմբերին[12]։

2011 թվականից Բաումբախը հարաբերություններ ունի դերասանուհի և սցենարիստ Գրետա Գերվիգի հետ[6][13]։ 2019 թվականի մարտին ծնվել է նրանց որդին է՝ Հարոլդ Ռալֆ Գերվիգ Բաումբախը[14][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  4. Vasquez I., Jordan J. Greta Gerwig and Noah Baumbach Are Married After 12 Years of DatingTime Inc., Dotdash Meredith, 2023. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
  5. Genzlinger, Neil (2019 թ․ ապրիլի 5). «Jonathan Baumbach, Novelist With an Experimental Bent, Dies at 85». The New York Times (անգլերեն).
  6. 6,0 6,1 6,2 Parker, Ian (2013 թ․ ապրիլի 29). «Happiness». The New Yorker (անգլերեն).
  7. Pfefferman, Naomi (2005 թ․ հոկտեմբերի 13). «Prickly Fathers, Rebellious Sons». The Jewish Journal (անգլերեն).
  8. Некролог в The New York Times
  9. At Baumbach Gallery, a great artist finds a home in Housatonic
  10. Etnicity of Celebs
  11. 11,0 11,1 Lee, Ken (2010 թ․ նոյեմբերի 23). «Jennifer Jason Leigh Files for Divorce». People (անգլերեն).
  12. Finn, Natalie (2013 թ․ հոկտեմբերի 7). «Jennifer Jason Leigh Officially Divorced From Director Noah Baumbach». E! News (անգլերեն).
  13. Olsen, Mark (2012 թ․ սեպտեմբերի 7). «'Frances Ha' bonds Noah Baumbach, Greta Gerwig». Los Angeles Times (անգլերեն).
  14. Cohen, Jess (2019 թ․ մարտի 20). «Surprise! Greta Gerwig and Noah Baumbach Welcomed Their First Child». E! News (անգլերեն).
  15. Malle, Chloe (2019 թ․ դեկտեմբերի 6). «Greta Gerwig on the Twin Adventures of Filmmaking and Motherhood». Vogue (անգլերեն).