Մարգացնցուղ սակավաճառագայթ

բույսերի տեսակ
Մարգացնցուղ սակավաճառագայթ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հովանոցավորներ
Տեսակ Մարգացնցուղ սակավաճառագայթ
Լատիներեն անվանում
Peucedanum pauciradiatum Tamamsch


Մարգացնցուղ սակավաճառագայթ (լատին․՝ Peucedanum pauciradiatum), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

40–80 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևների կուտակված են ցողունի հիմքում, կրկնակի-եռակի փետրաձև հատված են, կոշտ թխակապույտ, ծայրամասերի երկարությունը 8-10 մմ է, կլորավուն ուրվագծով, եռաբլթակ։ Հովանոցն ունի 3–6 ճառագայթ։ Ծածկոցի և ծածկոցիկի թերթերը 5–6 հատ են, նշտարաձև։ Պսակաթերթերը վառ–դեղին են։ Պտուղները մեջքի կողմից ուժեղ սեղմված են, եզրային կողերը նեղ–թևավոր[1]։

Տարածում

խմբագրել

Հայաստանում աճում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Ագարակ և Ալդարա գյուղերի շրջակայք)։ Աճում է Նախիջևանում և Ադրբեջանի Զանգելանի շրջանում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800–900 մ բարձրությունների վրա, չոր ժայռոտ լանջերին, քարաթափվածքների վրա, ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիս–հուլիսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Մեղրու շրջանի Ագարակավանի շրջակայքում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.