Հովհաննես Մարգարյան (քաղաքական գործիչ)
հայ քաղաքական գործիչ
(Վերահղված է Մարգարյան Հովհաննես Հայկիից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Հայկի Մարգարյան (մայիսի 21, 1964, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական և պետական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (2003-2017)։
Հովհաննես Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Օրինաց երկիր |
Կրթություն խմբագրել
- 1985 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը՝ սննդարդյունաբերության ճարտարագետ։
- 1993 թ. ավարտել է ՌԴ Մոսկվայի մարզի Սերգիև-Պոսադի համառուսաստանյան ԳՀԻ ասպիրանտուրան։ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու։
Աշխատանքային գործունեությունը խմբագրել
- 1986-1987 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
- 1987-1989 թթ. - Ախուրյանի շրջանի Բայանդուր գյուղի թռչնաբուծական ֆաբրիկայի ճարտարագետ, կաթսայատան վարիչ։
- 1989-1990 թթ. - Լենինականի հղկող հաստոցների գործարանի առաջատար ճարտարագետ-ջերմատեխնիկ։
- 1994 թ. - Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկայի տնօրեն։
- 1996 թ. ընտրվել է Գյումրու «Հրուշակեղենի ֆաբրիկա» ԲԲԸ նախագահ։
Քաղաքական գործունեությունը խմբագրել
- 2002 թ. ընտրվել է Գյումրու ավագանու անդամ։
- 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Ընտրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
- 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Մինչև 2008 թ. հունիսի 17-ը եղել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2008 թ. հունիսի 17-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
- 2008-2009 թթ. եղել է 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։
- 2010-2012 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2012 թ. հունիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. հունիսի 22-ին ընտրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2014-2017 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ։
- 2017 թ․-ից այլևս կուսակցական չէ։
Ծանոթագրություններ խմբագրել
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյան 17 հունիսի 2008 - 31 մայիսի 2012 |
Հաջորդող Ստեփան Մարգարյան |