Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Մարգարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ստեփան Գրիգորի Մարգարյան (Ղարագեբակյան) (ծնվ. 26 հոկտեմբերի, 1960, գ. Էխտիլա, Ախալքալաքի շրջան, Վրացական ԽՍՀ), ՀՀ քաղաքական և պետական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։

Ստեփան Մարգարյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1960(1960-10-26)[1] (63 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
 Stepan Margaryan Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

  • 1981 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ մաթեմատիկոսի մասնագիտությամբ։
  • 1986 թ. ավարտել է ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան։ Գիտական երեք հոդվածի հեղինակ է։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1981-1983 թթ. - աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ճարտարագետ-ծրագրավորող։
  • 1987-1992 թթ. - աշխատել է ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնում որպես կրտսեր գիտաշխատող։
  • 1992-1994 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իշխանության տեղական մարմինների բաժնի վարիչ։
  • 1994-2000 թթ. - ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչության պետի առաջին տեղակալ։
  • 2000 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական տարածաշրջանային և մերձավոր սփյուռքի հարցերով։
  • 2008 թ. հունիսի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ 2008 թվականի հուլիսի 3-ից ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից[2]։
  • 2000-2002 թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության պետի պաշտոնակատար։

Քաղաքական գործունեությունը խմբագրել

  • 1999 և 2003 թթ. մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին «Հզոր հայրենիք» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
  • «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահն է։
  • 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
  • 2012 թ. մայիսի 31-ին ՀՀ ԱԺ որոշմամբ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[3]։ Պաշտոնավարել է մինչև 2017 թ․-ը։
  • 2015 թ․ դադարեցրել է անդամակցությունը ԲՀԿ-ին։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Աղբյուրներ խմբագրել

Նախորդող
Հովհաննես Մարգարյան
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Ստեփան Մարգարյան

31 մայիսի 2012 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնովարում է

Ծանոթագրություններ խմբագրել