Մարգարիտ Սարգսյան

դաշնակահարուհի

Մարգարիտ Ալֆրեդի Սարգսյան (փետրվարի 22, 1969(1969-02-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի, պրոֆեսոր (2011)։

Մարգարիտ Սարգսյան
Ծնվել էփետրվարի 22, 1969(1969-02-22) (55 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Մարգարիտ Սարգսյանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 22-ին Երևանում։ 1987 թվականին ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, 1992 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը։ 1995 թվականին ավարտել է ասպիրանտուրայի նվագակցության բաժինը (Ա. Հակոբյանի դասարան)։ Կոմպոզիցիայի դասեր է առել Էդվարդ Միրզոյանից (1987-1988), 1997-1999 թվականներին կատարելագործվել է Պրետորիայի «Մոցարտ» ակադեմիայում (ղեկավարներ՝ Ի. Թոման, Ա. Զաց), նվագակցել Ք. Մայերի, Է. Բլահովայի, Մ. Լետիեկի և ուրիշների դասարաններում։

1992 թվականից հանդես է եկել որպես կոնցերտմայստեր, դասավանդել է նաև Երևանի պետական կոնսերվատորիայում (նվագակցություն)։ Համերգներով շրջագայել է Ռուսաստանում, Լեհաստանում, Հունգարիայում, Չեխիայում, Իտալիայում, Կանադայում, Իսրայելում, Պարսկաստանում, Կիպրոսում, Ստամբուլում և այլուր։

Ունի ֆոնդային ձայնագրություններ (Վ. Հարությունովի, Աննա Մայիլյանի, Դիանա Հարությունյանի, Նարինե Անանիկյանի և ուրիշների հետ)։ Մշակել է Նիկոլ Գալանդերյանի շուրջ 30 մեղեդի (2015)։

Հեղինակել է «Տասը վոկալիզներ» (2005, երգիչների համար), «Տասնհինգ վոկալիզներ» (2008) ժողովածուները։

Պարգևներ խմբագրել

2017 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։