Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարիտա (այլ կիրառումներ)

Մարգարիտա (Uranus XXIII), Ուրանի արտաքին անկանոն արբանյակներից մեկն է։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի և Դեվիդ Ջուիտի կողմից 2003 թվականին։

Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Մարգարիտա
(Ուրան XXIII)
Margaret
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է29 օգոստոս 2003[1][2] թ. (Սքոթ Շեփարդի և Դեվիդ Ջուիտի կողմից)
Հեռավորությունը Ուրանից14 345 000 կմ[3][4]
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին2 913 700 կմ
Ապոհելին25 926 970 կմ
Մեծ կիսաառանցք14 345 000 կմ[3][4]
Էքսցենտրիսիտետ0,7979451[4]
Սիդերիկ պարբերություն1687,01 օր[3]
Թեքվածություն51,45588° (Խավարածրի հարթության նկատմամբ)
76,26° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[3]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~10 կմ[5]
Մակերևույթի մակերես~1300 կմ²
Ծավալ~4200 կմ³
Զանգված~5,4 × 1015 կգ
Միջին խտություն~1,3 գ/սմ³
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,0023 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,0085 կմ/վ
Ալբեդո0,04[5]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան65 Կ (−208 °C)

ՀայտնաբերումԽմբագրել

Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի և Դեվիդ Ջուիտի կողմից 2003 թվականի օգոստոսի 29-ին։ Արբանյակը ստացել է ժամանակավոր S/2003 U 3 անվանումը[6]։ Հաստատումից հետո ստացել է նաև Ուրան XXIII անվանումը։

2005 թվականի դեկտեմբերի 29-ին արբանյակը ստացել է իր պաշտոնական Մարգարիտա անվանումը, Շեքսպիրի Բազում աղմուկ վասն ոչնչի պիեսի սպասուհու անունով[1]։ Ուրանի բոլոր արբանյակները անվանվել են Վիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործությունների կերպարների անուններով։

ՈւղեծիրԽմբագրել

 
Ուրանի անկանոն արբանյակների ուղեծրերը

Մարգարիտան պտտվում է Ուրանի շուրջ մոլորակի պտույտի ուղղությամբ 14 345 000 կմ մեծ կիսաառանցքով, չափազանց ձգված էլիպտիկ ուղեծրով, պերիկենտրոնը և ապոկենտրոնը իրարից չափազանց տարբեր են՝ 2 913 700 - 25 926 970 կմ[7]։ Արբանյակը պտտվում է մոլորակի ամպերի շերտից միջինում 14 394 800 կմ հեռավորության վրա։ Ուղեծրի էքսցենտրիսիտետը կազմում է 0,7979451, իսկ թեքումը խավարածրի նկատմամբ 51,45588°։ Մարգարիտան պտտվում է մոտ 25 անգամ Ուրանից հեռու քան արտաքին մեծ արբանյակ Օբերոնը։

Մարգարիտան հանդիսանում է Ուրանի անկանոն արբանյակներից միակը, որ պտտվում է ոչ հակադարձ, այսինքն պտտվում է Ուրանի պտույտի ուղղությամբ։ Արբանյակը չի պատկանում որևէ մի դինամիկ խմբին, և Ուրանի բոլոր մնացած արտաքին արբանյակները պտտվում են մոլորակի շուրջ հակադարձ ուղեծրերով։

Մարգարիտան պտտվում է Ուրանի շուրջ 1654 օր 7 ժամ 41 րոպեի ընթացքում, որը կազմում է մոտ 4,529 երկրային տարի։ Մարգարիտայի մեկ պտույտը Ուրանի շուրջ մոտավորապես հավասար է Սերես գաճաճ մոլորակի պտույտին Արեգակի շուրջ։

Ֆիզիկական տվյալներԽմբագրել

Մարգարիտայի տրամագիծը գնահատվում է մոտ 20 կմ, գնահատումը կատարվել է հիմնվելով նրա լուսատվության վրա 4%։ Մակերևույթը չափազանց մուգ է։ Արբանյակի խտությունը գնահատվում է 1,3 - 1,5 գ/սմ³։ Այսպիսով այն պետք է կազմված լինի առավելապես ջրային սառույցից և քարային ապարներից։ Մարգարիտայի մակերևութային ձգողությունը կազմում է 0,0023 մ/վ²։

ԾագումԽմբագրել

Ենթադրվում է, որ Մարգարիտան որսացվել է Ուրանի կողմից, և ի սկզբանե հանդիսացել է Կոյպերի գոտու մարմին։ Հնարավոր է, որ այս արբանյակը սկզբում դարձել է կենտավրոս և ապա նոր միայն որսացվել է մոլորակի կողմից։ Այնուամենայնիվ, որսման մեխանիզմը հայտնի չէ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Blue Jennifer (2008-10-16)։ «Planet and Satellite Names and Discoverers»։ Working Group for Planetary System Nomenclature (WGPSN)։ Վերցված է 2008-12-19 
  2. Sheppard Scott S.։ «New Satellites of Uranus Discovered in 2003»։ Institute for Astronomy at the University of Hawaii։ Արխիվացված է օրիգինալից 5 May 2008-ին։ Վերցված է 2008-12-19 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Sheppard, Jewitt, Table 3, էջ 523
  4. 4,0 4,1 4,2 Jacobson, R.A. (2003) URA067 (2007-06-28)։ «Planetary Satellite Mean Orbital Parameters»։ JPL/NASA։ Վերցված է 2008-01-23 
  5. 5,0 5,1 Sheppard, Jewitt & Kleyna 2005, էջ. 523, Table 3 ... ri (km) ... 10 ... i Radius of satellite assuming a geometric albedo of 0.04 .
  6. IAU Circular 8217
  7. «IAU-MPC Natural Satellites Ephemeris Service»։ IAU: Minor Planet Center։ Վերցված է 2008-01-26  (Select Uranian, deselect Ephemerides and select Orbital Elements)

Արտաքին հղումներԽմբագրել