Մարգարիտա Բալանաս

լատվիացի թավջութակահարուհի

Մարգարիտա Բալանաս (լատիշերեն՝ Margarita Balanas, սեպտեմբերի 30, 1993(1993-09-30)[1], Դոբելե, Dobele District, Լատվիա), լատվիացի թավջութակահարուհի։

Մարգարիտա Բալանաս
Ծնվել էսեպտեմբերի 30, 1993(1993-09-30)[1] (30 տարեկան)
Դոբելե, Dobele District, Լատվիա
Երկիր Լատվիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունթավջութակահար և դիրիժոր
Գործիքներթավջութակ
Կայքmargaritabalanas.com

Գործունեությունը խմբագրել

Մարգարիտան իր առաջին հաղթանակը միջազգային մրցույթում տոնել է, երբ ընդամենը հինգ տարեկան էր։ Իսկ 17 տարեկան հասակում տվել է իր առաջին համերգը և այն էլ՝ Լոնդոնում, Վիգմոր սրահում (Wigmore Hall)[2]:

Նա հանդես է եկել նաև Լոնդոնի Թագավորական փառատոնային սրահում (Royal Festival Hall)[3], ապա, քրոջ՝ ջութակահարուհի Քրիստինե Բալանասի հետ մասնակցել է ֆրանսիական ռադիոյի՝ Մոնպելյեում կայացած փառատոնին[4]։

Որպես մենակատար՝ Մարգարիտան ելույթ է ունեցել ռումինական Յաշ քաղաքի «Մոլդովա» ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ անվանի դիրիժոր Գաբրիել Բեբեսելեայի նվագավարությամբ[5]։

2015 թվականին Բալանասը, հանդես գալով պորտուգալական Պորտու քաղաքի Երաժշտության պալատի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որին ղեկավարում էր Կառլոս Իսքարայը, կատարել է Պյոտր Չայկովսկու վարիացիաները ռոկոկո թեմայով[6]։

Իսկ 2014 թվականին ավստրալիական Ադելաիդա քաղաքում կայացած թավջութակահարների միջազգային փառատոնում ելույթ էր ունեցել Գրեմմիի կրկնակի մրցանակակիր Լին Հարրելի հետ[7] Her playing was favorably noted.[8]:

2018 թվականին աշխարհի առաջին համալսարանական թանգարանի՝ Ashmolean Museum-ի սրահում Մարգարիտան հանդես է եկել անգլիական Orchestra of St John's նվագախմբի հետ՝ վերջինիս հիմնադիր և ղեկավար Ջոն Լաբոքի նվագավարությամբ[9]։

Հանրաճանաչ թավջութակահար Գոտիե Կապյուսոնը հենց Մարգարիտա Բալանասին է ընտրել նորաձևության անվանի դեմքերից մեկի՝ Լուի Վյուտոնի հիմնադրամի թանգարանային սրահում “Classe d’Excellence de Violoncelle” խորագրով թավջութակային ելույթներ կազմակերպելու համար[10], որոնք հեռարձակվելու են Medici.tv-ով[11]։

Գործիքները խմբագրել

Մարգարիտա Բալանասը նվագում է 1849 թվականին Charles-Adolphe Gand ‘Auguste Tolbecque-ի պատրաստած թավջութակ[12]։ Նախկինում նույնպես համբավավոր վարպետների՝ Նիկոլո Գալյանոյի և Ջովանի Բատիստա Ռոջերիի պատրաստած գործիքներ է նվագել[13]։

Անձնական կյանք խմբագրել

Մարգարիտա Բալանասի քույրը՝ Քրիստինեն և եղբայրը՝ Ռոբերտսը նույնպես գործում են երաժշտության ասպարեզում. նրանք երկուսն էլ ջութակահար են[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 www.lmic.lv (իտալ.)
  2. «Margarita Balanas (cello), Malgorzata Garstka (piano) play Beethoven and Brahms - Classical-Music.com». www.classical-music.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  3. «MMSF RECITAL: MARGARITA BALANAS - Thursday 3 Mar 2016, 6pm - Royal Festival Hall London - Philharmonia Orchestra». Philharmonia Orchestra.
  4. «evenement - Festival Radio France Occitanie Montpellier». lefestival.eu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  5. «MARGARITA BALANAS CELLIST». Neamt Music Festival. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. «3 July 2015». Casa de Musica. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. «Adelaide International Cello Festival - Artists». www.adelaidecellofestival.com.au. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  8. Forester, Gordon. «Music Review: Lynn Harrell & Margarita Balanas». Glam Adelaide. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. «OSJ ASHMOLEAN PROM – MUSIC FROM RUSSIA». Orchestra of St. John’s. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  10. «"Classe d'Excellence de Violoncelle" Gautier Capuçon». Fondation Louis Vuitton.
  11. «The concert of laureates (1)—under the direction of Gautier Capuçon».
  12. «MARGARITA BALANAS – Neamt Music Festival». Neamtmusicfestival.com. 2018 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  13. «Soloists - Philharmonia Orchestra». Philharmonia Orchestra. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  14. «Balanas sisters play Handel-Halvorsen Passacaglia».

Արտաքին հղումներ խմբագրել