Մարգարիտա Ապրեսյան

հայ մանկավարժ, թարգմանիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ապրեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարգարիտա Հրանտի Ապրեսյան (1960), հայ մանկավարժ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների թեկնածու։ Երևանի պետական համալսարանի անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոնի վարիչ։

Մարգարիտա Ապրեսյան
Ծնվել է1960
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1982)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունթարգմանչուհի և մանկավարժ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Գործունեություն խմբագրել

1977-1982 թվականներին սովորել է Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում, 1982-1986 թվականներին՝ Մոսկվայի Թորեզի անվան օտար լեզուների պետական ինստիտուտում։ 1982 թվականից եղել է Անի Գիտահետազոտական միության տեխնիկական թարգմանիչ, 1988 թվականին՝ երկրաշարժից հետո, Բժիշկներ առանց սահմանների միջազգային մարդասիրական օգնության հասարակական կազմակերպությունում աշխատել է որպես թարգմանիչ։ 1989, 1990 և 1992 թվականներին եղել է տուրիստական խմբերի թարգմանիչ, 1992, 1993 և 1994 թվականներին՝ հումանիտար տարբեր խմբերի, նախարարությունների և օտարերկրյա կազմակերպությունների թարգմանիչ (USAID): 1997 թվականին եղել է Միչիգանի համալսարանի անգլերեն լեզվի թեստավորման (MELAB) ներկայացուցիչը Հայաստանում։ Մասնակցել է մասնագիտական հմտությունների կատարելագործման տարբեր միջազգային դասընթացների։ 2001 թվականին եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության անգլերեն լեզվի փորձագետների խմբի նախագահ, 2002 թվականին՝ Անգլերեն լեզվի օլիմպիադաների առարկայական հանձնաժողովի նախագահ, 2003 թվականին՝ Անգլերեն լեզվի գրավոր քննության հարցաշարերի շտեմարանի համահեղինակ, 2004-2006, 2010 թվականներին՝ Բուհական ընդունելության քննությունների «Անգլերեն լեզու» առարկայական հանձնաժողովի նախագահ, 2008-2009 թվականներին՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պետական քննությունների հանձնաժողովի նախագահ, 2010 թվականին՝ ԵՊՀ-ի վարչական և տարբեր մասնագիտություններ ներկայացնող պրոֆեսորադասախոսական կազմի համար նախատեսված անգլերենի ուսուցման խմբի ղեկավար[1]։

Մի շարք գիտական հոդվածների և ատենախոսությունների խմբագիր է, ՀՀ-ում հանրակրթական դպրոցների 2-րդ և 3-րդ դասարանների անգլերենի դասագրքերի հեղինակ, FLSP (Օտար լեզուն հատուկ նպատակների համար) միջազգային ժողովածուի գլխավոր խմբագիր (Հայաստան), «Գիտությունը և կրթությունն Արցախում» գիտական ժողովածուի «Օտար լեզուներ» բաժնի խմբագիր։

Անդամակցություն խմբագրել

  • Միջազգային իրավաբանական լեզվի Հայաստանյան կենտրոնի (անգլ.՝ ACILL) նախագահ
  • Անգլերենը մայրենի լեզու չհանդիսացող խոսնակների դասավանդման (անգլ.՝ TESOL) միջազգային կազմակերպության անդամ
  • ՀՀ անգլերեն լեզվի ուսուցիչների ասոցիացիայի(անգլ.՝ AELTA) խորհրդական
  • Անգլախոսների միավորման (անգլ.՝ English Speaking Union) Հայաստանյան մասնաճյուղի անդամ

Մրցանակներ խմբագրել

  • ՀՀ կրթության և գիտության նախարարի շնորհակալագիր[2]

Գրքեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մարգարիտա Ապրեսյանի կենսագրությունը ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  2. ԵՊՀ-ականներն արժանացել են պետական պարգևների (ցանկ)
  3. Գրքեր
  4. Հայացք դեպի գիտություն