Մարգարեթ Լևինս
Մարգարեթ Լևինս, ի ծնե՝ Միչելլ (անգլ.՝ Margaret Levyns, հոկտեմբերի 24, 1890[1] կամ օգոստոսի 24, 1890, Քեյփթաուն, ՀԱՀ - նոյեմբերի 11, 1975[1], Քեյփթաուն, ՀԱՀ), հարավաֆրիկացի բուսաբան և բույսերի աշխարհագրագետ։
Մարգարեթ Լևինս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1890[1] կամ օգոստոսի 24, 1890 Քեյփթաուն, ՀԱՀ |
Մահացել է | նոյեմբերի 11, 1975[1] (85 տարեկան) Քեյփթաուն, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Մասնագիտություն | բուսաբան, taxonomist, phytogeographer և botanical collector |
Հաստատություն(ներ) | Քեյփթաունի համալսարան |
Գործունեության ոլորտ | բույսերի աշխարհագրություն |
Ալմա մատեր | Քեյփթաունի համալսարան և Նյունհեմի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Պարգևներ | |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Levyns |
Margaret Levyns Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄարգարիտ Միչելլը ծնվել է Քեյփթաունում 1890 թվականին։ Նա հաճախել է Քեյփթաունի աղջիկների դպրոց, այնուհետև հաճախել է Հարավաֆրիկյան քոլեջ, որտեղ սովորել է մաթեմատիկա, երկրաբանություն, քիմիա և բուսաբանություն։ 1912 թվականին լույս է տեսել նրա առաջին հոդվածը՝ «Ceraria և Portulacaria ցեղերի համեմատական անատոմիայի մասին» («On the comparative anatomy of the genera Ceraria and Portulacaria»)[3]: Նույն թվականին, ստանալով Վիկտորյա թագուհու կրթաթոշակ և Համաշխարհային ցուցահանդեսի 1851 թվականի հուշամեդալ, Մարգարեթը շարունակել է ուսումը Քեմբրիջի Նյունեմ քոլեջում։ Երկու տարի անց ևս մեկ կրթաթոշակ նրան հնարավորություն է տվել գենետիկա ուսումնասիրել Ջոն Ինեսի ինստիտուտում։
1914 թվականին Մարգարեթը վերադարձել է Հարավային Աֆրիկա և աշխատանքի անցել Հարավաֆրիկյան քոլեջում որպես բուսաբանության ուսուցիչ։ Այս պաշտոնում նա աշխատել է 65 տարեկանում մինչև թոշակի անցնելը[4]: 1923 թվականին նա ամուսնացել է Ջոն Լևինսի հետ, ամուսինները երեխաներ չեն ունեցել[3]: 1933 թվականին Լևինսը դարձել է առաջին կինը, որն ստացել է դոկտորի աստիճան Քեյփթաունի համալսարանում։ Նրա դիսերտացիան նվիրված էր Lobostemon-ի և Echiostachys -ի ցեղերի տաքսոնոմիային («A taxonomic study of Lobostemon and Echiostachys, gen. nov., based on their morphology, cytology and geographical distribution»): 1934 թվականին նրա նույն թեմայով «Revision of the genus Lobostemon» հոդվածը լույս է տեսել Լինեևի միության պարբերականում [3]:
1920 թվականինց մինչև 1970 թվականներին Մարգարեթ Լևինսը և նրա ամուսինը, որը կիսում էր նրա հետաքրքրությունը բուսաբանության հանդեպ, հավաքել են Արևմտյան Կապ նահանգի ֆլորայի մոտ 12 000 նմուշ։ Լևինսի գիտական աշխատությունների մեծ մասը վերաբերել են Կապի բուսական աշխարհի տաքսոնոմիայի և բույսերի աշխարհագրությանը[3]: Լևինսի ուսումնասիրությունները հանգեցրել են հարավաֆրիկյան բույսերի մի շարք ցեղերի տաքսոնոմիայի վերանայմանը[4]: Նրա ամենանշանակալի գործերից է «Կապ թերակղզու ֆլորայի ուղեցույցը» («Guide to the flora of the Cape Peninsula», 1929): Առանձին հոդվածներ նվիրված են Elytropapus, Stoebe և Muraltia ցեղերին։ Բացի այդ, Լևինսը գրել է Կապ թերակղզու բուսականության վրա հրդեհների ազդեցության և Սթելենբոսի և Ռիվերսդեյլի մոտ վելդի այրման փորձերի մասին [3]:
1958 թվականին Մարգարեթ Լևինսը պարգևատրվել է Հարավաֆրիկյան ոսկե մեդալով։ 1962-1963 թվականներին եղել է Հարավային Աֆրիկայի թագավորական ընկերության նախագահը։ 1968 թվականին նրան է նվիրվել Journal of South African Botany-ի հատուկ թողարկումը[5]:
Մարգարիտ Լևինսը մահացել է 1975 թվականի նոյեմբերի 11-ին։ Նրա պատվին անվանվել են բույսերի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են Nivenia levynsiae, Crassula levynsiae և Thamnochortus levynsiae[3]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Biographical Database of Southern African Science — 2002.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Biographical Database of Southern African Science
- ↑ 4,0 4,1 The Biographical Dictionary of Women in Science, 2000
- ↑ The Biographical Dictionary of Women in Science, 2000, էջ 782
Գրականություն
խմբագրել- Marilyn Bailey Ogilvie, Joy Dorothy Harvey Levyns, Margaret Rutherford Bryan (Michell) // The Biographical Dictionary of Women in Science: L-Z. — Taylor & Francis, 2000. — P. 782.
Արտաքին հղումներ
խմբագրել- C. Plug. «Levyns, Dr Margaret Rutherford Bryan (botany)». S2A3 Biographical Database of Southern African Science (անգլերեն).
- «Margaret Levyns: the Making of a South African Botanist». Royal Society of South Africa (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարեթ Լևինս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարեթ Լևինս» հոդվածին։ |