Մարգարեթ Դեզենֆանս

Մարգարեթ Դեզենֆանս (անգլ.՝ Margaret Desenfans, 1737)[1][2], Դալիչի պատկերասրահի հիմնադիրներից մեկը։

Մարգարեթ Դեզենֆանսի դիմանկարը, Հեղինակներ՝ Ջոշուա Ռեյնոլդս և Մուսա Այուբ

Ծնվել է Ուելսի Գլամորգան պատմական կոմսության Սուոնսի քաղաքում[3] և հանդիսացել Ռոբերտ Մորիսի (մահ․ 1768) և Մարգարեթ Մորիսի դուստրը[4]։ Հայրը շրոփշիրցի ձեռնարկատեր էր, որը 1724 թվականին Սուոնսի էր եկել վերահսկելու 1717 թվականին հիմնադրված «Լլանգիֆելախ պղնձային աշխատանքներ» ընկերությունը և տիրացել դրան, երբ սեփականատեր Ջոն Լեյնը 1726 թվականին սնանկ է ճանաչվել։ Մարգարեթի քույր-եղբայրներն էին՝ մոտավորապես 1743 թվականին ծնված փաստաբան Ռոբերտը, որը արմատական քաղաքական գործիչ Ջոն Ուիլկսի կողմնակիցն էր ու մահացել է առանց ամուսնանալու մոտավորապես 1797 թվականին, Բրիջեթը, Ջեյնը և 1-ին բարոնետ սըր Ջոն Մորիսը, որը հաջորդել է իրենց հորը որպես արդյունաբերող ու հարավային Ուելսում ակտիվություն դրսևորել պղնձաձուլման և ածխի արդյունահանման ոլորտում[4]։ Թաուի գետի հովտում գտնվող Մորիսթոն համայնքն անվանվել է նրա ընտանիքի պատվին։

1757 թվականին՝ 20 տարեկան հասակում, նրան դիմանկարել է սըր Ջոշուա Ռեյնոլդսը[1]։ «Մարգարեթ Դեզենֆանսի դիմանկարի» կրկնօրինակը 1930 թվականին Դալիչի քոլեջի կողմից հանձնարարվել է Մուսա Այուբին[5]։

1776 թվականին ամուսնացել է արվեստի կոլեկցիոներ և դիլեր Նոել Դեզենֆանսի հետ[6]։ Նա, իր ֆրանսիացի ամուսինն ու իրենց ընկեր Ֆրանսուա Բուրժուան ի վերջո ստեղծել են արվեստի մի հավաքածու, որի հիման վրա էլ Լոնդոնում բացվել է Դալիչի պատկերասրահը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Simon Robin (2002)։ «Editor's Choice»։ The British Art Journal 3 (3): 96։ JSTOR 41614425 
  2. Giles Waterfield. "Desenfans, Noel Joseph." Grove Art Online. Oxford Art Online. Oxford University Press. Web. 8 Mar. 2016. http://0-www.oxfordartonline.com.emu.londonmet.ac.uk/subscriber/article/grove/art/T022360.
  3. «18th Century Intrigue Benefits Dulwich»։ dulwichonview.org.uk։ Վերցված է 2016-03-08 
  4. 4,0 4,1 Thepeerage.com citing Burke's Peerage, 107th Ed., 2003, Wilmington, Volume 2, page 2778.
  5. «Mrs Margaret Desenfans | Dulwich Picture Gallery»։ www.dulwichpicturegallery.org.uk։ Վերցված է 2016-03-08 
  6. «Dulwich Picture Gallery»։ Վերցված է 2016-03-08