Մարատ Պետրոսյան
Մարատ Ալբերտի Պետրոսյան (նոյեմբերի 3, 1992, Ստեփանակերտ), հայ զինծառայող, Հայաստանի զինված ուժերի սպա, քառօրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանշանակիր։
Մարատ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Քաղաքացիություն | Արցախ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՄասնակցությունը քառօրյա պատերազմին
խմբագրել2016 թվականի ապրիլին Մարատ Պետրոսյանը ժամկետային զինծառայող էր Հայաստանի զինված ուժերում։ Լինելով հակատանկային դասակի զինվոր՝ ապրիլի 2-ին իր ֆագոտ զինատեսակով ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ։ Եվս 2 տանկ և 1 ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա) Մարատը խոցել է ապրիլի 3-ին։ Իսկ ապրիլի 4-ին խոցել է 1 տանկ[1]։
Ապրիլի 5-ին արդեն տանկ չկար, որ խփեինք։ - «Մեդիամաքսի» հետ զրույցում ասել է Մարատ Պետրոսյանը
|
Պատերազմի ընթացքում ցուցաբերած արիություան համար զինակից ընկերները նրան կոչել են «Վարպետ»[2]։
Ապրիլի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մարատ Գրիգորյանին քառօրյա պատերազմի ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով[3][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Վարպետ» Մարատի «ազարտի» արդյունքը՝ 5 տանկ եւ 1 ՀՄՄ». Մայիս 5, 2016 17:26.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Հինգ տանկ խոցած 19 ամյա Մարատ Պետրոսյանին զինակիցները վարպետ են կոչում (տեսանյութ)». 10.04.2016.(չաշխատող հղում)
- ↑ «Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում պետական բարձր պարգևներով պարգևատրել է Հայրենիքի զինվորներին». 19.04.2016.
- ↑ «ՀՀ նախագահն Արցախում պարգևատրել է ապրիլյան մարտերի մասնակից զինծառայողներին (ցուցակ)». 19.04.2016.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն)