«Մարանաթա» Հոգևոր Եղբայրության տպարանը հիմնադրվել է 1922 թվականին Հալեպում[1]։

Մարանաթա տպարան
Գտնվում էՀալեպ
Հիմնվել է1922
Հիմնել էՍեֆերյան Աբրահամ
Առաջին տպված գիրք«Հիսուսի Ս. Գրոց աշակերտը»
Ներկա վիճակՉգործող

Պատմություն խմբագրել

Տպարանի հիմնադիր արտոնատերն է եղել Աբրահամ Գ. Սեֆերյանը, պատասխանատու տնօրենը` Մինաս Հ. Պոզոքլյանը։ 1936 թվականին Մ. Հ. Պոզոքլյանը առանձնանաում է և հիմնում իր սեփական տպարանը։ «Մարանաթա» տպարանի տերը և տնօրենը դառնում է Ա. Գ. Սեֆերյանը։ Տպարանի առաջին գրաշարապետը եղել է Արամ Շատարևյանը։ Հետագայում տպագրական գործերը վարել են Սարգիս Մալաքյանը, Դանիել Կ. Ճիզմեճյանը և Գևորգ Ղազարյանը` օգնական գրաշար ունենալով Հովսեփ Գազանճյանին և Մարտիրոս Թադևոսյանին։ Տպագրությունները կատարել է Կարապետ Քելլիկյանը:Տպարանն ունեցել է միայն հայերեն տառեր` Արամյան և Գէորգյան, մի բետալ մամուլ և կարիչ մեքենա։ Տպագրական գործերը եղել են հայերեն և հայատառ թուրքերեն հոգևոր թերթիկներ, պատի օրացույցներ, քարոզատետրեր, գրքույկներ, ինչպես նաև, «Մարանաթա» ամսաթերթը։ Տպարանի հոգևոր թերթիկներն ու քարոզատետրերը ձրի բաշխվում էին` ցրիչների օգնությամբ, բոլոր անցորդներին։

Անթվակիր գրքեր խմբագրել

«Մարանաթա» տպարանի հրատարակությունների մեջ եղել են գրքեր, որոնք տարեթիվ չունեն։ Սա արվել է գիտակցաբար՝ ընթերցողներին նոր գիրք հրամցնելու միամիտ միտումով։ Վերատպվել են միայն այն գրքերը, որոնք լույս էին տեսել մի քանի անգամ։

Պարբերականներ խմբագրել

1925 թվականին այս տպարանում սկսել է տպագրվել Հոգևոր Եղբայրության համանուն պարբերականը` «Մարանաթա» ամսաթերթրը, հայերեն և հայատառ թուրքերեն բաժիններով, արտոնատիրությամբ` Ա. Գ. Սեֆերյանի և խմբագրությամբ Մ. Հ. Պոզոքլյանի։ Տպարանի փակվելուց հետո, Հալեպում 1963 թվականին դադարոմ է նաև ամսաթերթի հրատարակությունը։

Գրքեր խմբագրել

  1. Հիսուսի Ս. Գրոց աշակերտը, 1922
  2. Կիւնահքեարլար ղազալանմըշ Ալլահըն Էլինտէ, 1923
  3. Քրիստոսն իքինճի կէլիշի, 1924
  4. Յիսուսըն քիթապը մու գատտէս տէֆթէրի, 1924
  5. Յիսուս կուգայ, 1926 և այլն:

Աղբյուրներ խմբագրել

  1. http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/publishe/index/assoc/HASH99e3.dir/MARANAT_A.pdf

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռաֆայել Իշխանյան (1981). Հայ գիրքը։ 1512-1920. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ. էջեր 154