Մատվեյ Պլատովի հուշարձան (Սեմիկարակորսկ)

հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Սեմիկարակորսկ քաղաքում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատվեյ Պլատովի հուշարձան (այլ կիրառումներ)

Մատվեյ Պլատովի հուշարձան (ռուս.՝ Памятник Матвею Платову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Սեմիկարակորսկ քաղաքում։ Նվիրված է Դոնի կազակական զորքի ատաման, հեծելազորի գեներալ, Ռուսական կայսրության XVIII դարի վերջի - XIX դարի սկզբի բոլոր պատերազմների մասնակից Մատվեյ Իվանովիչ Պլատովին (1753-1818)։ Բացվել է 2010 թվականին։

Մատվեյ Պլատովի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍեմիկարակորսկ
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
Մատվեյ Պլատովի հուշարձանը Սեմիկարակորսկում

Պատմություն խմբագրել

Մատվեյ Իվանոիվիչ Պլատովը ծնվել է Դոնի կազակության մայրաքաղաք Չերկասկում (այժմ` գյուղ Ստարոչերկասկայա

Պլատովը Դոնի կազակության հերոս է, նա կյանքի 47 տարին նվիրել է մարտերին ու ճակատամարտերին։ Մ. Պլատովը ռուս-թուրքական պատերազմների մասնակից է, Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովի աջակիցը։ Մասնակցել է Օչակովի և Իզմայիլի գրավմանը, 1812 թվականի Հայրենական պատերազմի հերոս է, Դոնի կազակական զորքի ռազմական ատաման։ Ռուսական բանակի արտասահմանյան արշավների ժամանակ Պլատովը ղեկավարել է կազակական կորպուսը։ Նրա առաջնորդությամբ կազակները հաղթել են ֆրանսիական, թուրքական և թաթարական զորքերին։

2010 թվականին Ռոստովի մարզի Սեմիկարակորսկ քաղաքում, ի հիշատակ ատամանի և նրա մատուցած ծառայությունների, բացվեց հուշարձան։ Հուշարձանը ստեղծելու նախաձեռնողներն էին «Արդար Ռուսաստան» կուսակցության տեղական բաժանմունքի ղեկավարը և պահեստազորի սպաների «Մեգապիր» միավորումը։

Հուշարձանը կառուցվել է Սեմիկարակորսկ, Նովոչերկասկ, Վոլգոդոնսկ, Տալլին և այլ քաղաքների ժառանգական կազակների, ագարակատերերի և գործարարների միջոցներով։

Հուշարձանի հեղինակն է ռոստովցի քանդակագործ Վլադիմիր Բելյակովը։

Նկարագրություն խմբագրել

Մ. Մ. Պլատովի հուշարձանը տեղադրված է ոչ բարձր պատվանդանի վրա, որն իր հերթին կանգնած է քարերի բլրակին։ Ատամանի բրոնզե քանդակը պատրաստված է ողջ հասակով։ Նրա հագին հուսարական համազգեստ է։ Պատվանդանին փակցված է հուշարձանի նկարագրությամբ տախտակ։

Հուշարձանի տարածքը բարեկարգված է։

Գրականություն խմբագրել

  • В Семикаракорске открыт памятник атаману Платову // Московский комсомолец на Дону. 2010. 16–23 июня. С. 12.

Հղումներ խմբագրել