Մատվեյ Պլատովի կիսանդրի (Կամենսկ-Շախտինսկի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատվեյ Պլատովի հուշարձան (այլ կիրառումներ)
Մատվեյ Պլատովի կիսանդրի (ռուս.՝ памятник-бюст атаману М. И. Платову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկի քաղաքում։ Նվիրված է Դոնի կազակական զորքի ատաման, հեծելազորի գեներալ, Ռուսական կայսրության XVIII դարի վերջի - XIX դարի սկզբի բոլոր պատերազմների մասնակից Մատվեյ Իվանովիչ Պլատովին (1753-1818)։ Բացվել է 2003 թվականի հոկտեմբերի 14-ին։
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 48°19′08″ հս․ լ. 40°16′40″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Կառուցվել է | 2003 |
Ներկա վիճակը | կանգուն |
ՊատմությունԽմբագրել
Հուշարձանը նվիրված է Մատվեյ Իվանոիվիչ Պլատովին, որը ծնվել է Դոնի կազակության մայրաքաղաք Չերկասկում (այժմ` գյուղ Ստարոչերկասկայա)։ Պլատովը Դոնի կազակության հերոս է, նա կյանքի 47 տարին նվիրել է մարտերին ու ճակատամարտերին։ Մ. Պլատովը ռուս-թուրքական պատերազմների մասնակից է, Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովի աջակիցը[1]։ Մասնակցել է Օչակովի և Իզմայիլի գրավմանը, 1812 թվականի Հայրենական պատերազմի հերոս է, Դոնի կազակական զորքի ռազմական ատաման։ Ռուսական բանակի արտասահմանյան արշավների ժամանակ Պլատովը ղեկավարել է կազակական կորպուսը։ Նրա առաջնորդությամբ կազակները հաղթել են ֆրանսիական, թուրքական և թաթարական զորքերին։
Ատամանի կիսանդրին տեղադրված է պատվանդանի վրա։ Այն բացվել է 2003 թվականի հոկտեմբերի 14-ին, Դոնի կազակների պաշտելի տոնի` Սուրբ Աստվածածնի օրը։ Հուշարձանը տեղադրվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, ատաման Պլատովի անվան հրապարակում։ Պարսպապատված է աղյուսե ցածր սյունակներով ցանցկեն մետաղական ցանկապատով։
1921 թվականին Կամենսկ-Շախտինսկի քաղաքում ստեղծվել է ներկայիս Պլատովի հրապարակը։ Այն գոյացել է Պողոս և Պետրոս առաքյալների տաճարը քանդելուց հետո, որը կառուցվել էր մինչև գմբեթները, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով շինարարությունը դադարեցվել էր։ Հրապարակը ստացել է Պետրոպավլովյան անվանումը։ Ավելի ուշ հրապարակում տեղադրվել է տաչանկայով հուշակոթող։ Խորհրդային իշխանության տարիներին հրապարակը կոչվել է հեղափոխական, խորհրդային ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Եֆիմ Շչադենկոյի անունով, որը ծնվել էր Կամենսկայա գյուղում (ներկայիս Կամենսկ-Շախտինսկի քաղաքը)։ Սկզբնապես հրապարակը հասել է մինչև Ուկրաինական փողոց։
Հրապարակը վերանվանվել է 2010 թվականի սեպտեմբերին ի պատիվ Մատվեյ Իվանովիչ Պլատովի։ Հրապարակում տեղադրվել են Պլատովի կիսանդրին և հուշակոթող։ Հրապարակում տեղադրված է նաև «Պլատովի հրապարակ» մակագրությամբ հուշատախտակ և անվանումը պարզաբանող տախտակ։
ՀղումներԽմբագրել
- Памятник М.И. Платову Archived 2017-04-22 at the Wayback Machine.
- Бюст атамана М. И. Платова (Каменск-Ша́хтинский)
- Памятник атаману Платову Archived 2017-03-26 at the Wayback Machine.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ [М. Кочергин. Платов, Иван Матвеевич (ст.) // Русский биографический словарь : в 25 томах / Под наблюдением председателя Императорского Русского Исторического Общества А. А. Половцева. — СПб., 1905. — Т. 14: Плавильщиков — Примо]