Մատուրի
Մատուրի (ֆր.՝ Matoury), կոմունա Ֆրանսիական Գվիանայում, Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտում, որը գտնվում է Կայեննայի մայրաքաղաքից ոչ հեռու։ Հիմնադրվել է 1656 թվականին։
Բնակավայր | ||
---|---|---|
Մատուրի | ||
ֆր.՝ Matoury[1] | ||
Երկիր | Ֆրանսիա | |
Համայնք | Canton of Matoury?, Ֆրանսիական Գվիանա և arrondissement of Cayenne? | |
Մակերես | 137,19 կմ² | |
ԲԾՄ | 10 մետր | |
Բնակչություն | ▲34 810 մարդ (հունվարի 1, 2021)[2] | |
Փոստային դասիչ | 97351[3] | |
Պաշտոնական կայք | mairie-matoury.fr | |
| ||
Ռեմոր-Մոնժոլի կոմունայի հետ միասին մտնում է Կայեննա ագլոմերացիայի կազմում։ Կոմունայի տարածքում գտնվում է Ֆելիքս Էբուե օդանավակայանը և Լարիվո ծովային նավահանգիստը։
Աշխարհագրություն
խմբագրելԿոմունայի տարածքում գտնվում է 234 մետր բարձրությամբ Գրան-Մատուրի լեռը, որը հանդիսանում է առավելագույն բարձրություն։ Կոմունան հյուսիսում սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին։ Այստեղ գտնվում է ծովային նավահանգիստ։ Կոմունան հյուսիսում սահմանակից է նաև Կայեննա կոմունային, արևելքում՝ Ռեմիր-Մոնժոլի կոմունային, հարավում՝ Ռուրա կոմունային, արևմուտքում` Մոնսիների-Տոննեգրանդ և Մակուրիա կումունաներին։
Կլիման բարձր խոնավությամբ արևադարձային տիպի է։ Տեղանքի դասավորությունը քաոսային է։ Կոմունայից կենտրոնից դուրս կան այլ բնակավայրերի հետ հիմնական ճանապարհներ, որոնք տանում են դեպի Կեյեննա, Մակուրիա և Ֆելիքս Էբուե օդանավակայան։
Կոմունան կազմված է մի քանի շրջաներից՝ Մակուրի քաղաք ու Կոպեիա և Գրանադիլիա արվարձաններ, Ֆելիքս Էբուի օդանավակայան և Կոնկորդ քաղաք, Լարիվո նավահանգիստ և արվարձան, Դեզիրե, Շեմեն-դե-լյա-Լևե, Ստուպան և Դեգրա-սյուր-լե-Մաուրի, Սենտ-Ռոզ-դե-Լիմա, Բալատա, Կոնյո-Լարիվո, Լա-Շոմյեր։
Պատմություն
խմբագրելՄատուրի կոմունան եղել է հին Տուր-դե-Լիլ արվարձանի մի մասը և հիմնադրվել է 1656 թվականին։ Այդ ժամանակից պահպանվում է Սուրբ Միխայիլ եկեղեցին, որը կառուցվել է 1662 թվականին։ 1736 թվականին Կայեննայի նահանգապետ Անրի Դյուսսոլ դե Լամիրանդը Կայեննայի և Մատուրիի միջև հող է ձեռք բերել, որից հետո սկսել է փորել Ֆուլյե ջրանցքը, որպեսզի միացնի Մաուրի և Կայեննա գետերը։ Այդ ջրանցքը պետք է իրար կապեր նաև Կայեննան, Կաբասան, Ռեմիր-Մոնժոլին և Ռուրը։ Ֆուլյե ջրանցքը բացվել է նահանգապետի պաշտոնակատար Անրի Պուավիլեն դե Կրեսնեի կողմից։
XIX դարում Ֆուլյե ջրանցքի և Մաուրի գետի միաձուլման վայրում կառուցվել է Տրիո բերդը։ Կայեննայի նահանգապետ Անտուան Ֆիլիպ Լեմուան Ֆուլյե ջրանցքի վրայով կառուցել է կամուրջ Կայեննայի և Մատուրիի միջև ճանապարհորդություն իրականացնելու համար։
1879 թվականի հոկտեմբերի 15-ին Գվիանա կոմունայի կազմակերպման մասին հրամանագիրը նախատեսում էր ստեղծել Իլլ-դե-Կայենն և Տուր-դե-Լիլ համայնքը, որը մտնելու էր Իլ-դե-Կայենն քաղաքի կազմի մեջ։
1880 թվականի մայիսի 30-ի ընտրություններից հետ Տուր-դե-Լիլը դարձավ առանձին քաղաք։ Առաջին անգամ քաղաքային խորհրդում ընտրվեցին վեց խորհրդականներ։
1891 թվականին Տուր-դե-Լիլ քաղաքը վերանվանվել է Մատուրի։
Բնակչություն
խմբագրել2010 թվականին կոմունայի բնակչությունը կազմել է ավելի քան 28 000 մարդ։ Ազգային կազմը դա առաջին հերթին կրեոլները և եվրոպացիներն են։ Բնակչությունը մշտապես աճում է արտագաղթի հաշվին։
Բնակչության 1990-2021 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ժողովրդագրական վիճակագրության փոփոխությունը | |||||||
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2007 | 2010 |
---|---|---|---|---|---|---|---|
— | — | — | — | 10152 | 18032 | 24893 | 28110 |
Աղբյուր[10] |
Տնտեսություն
խմբագրելԿոմունայի տնտեսության մեծ մասը կապված է Լարիվո նավահանգստի հետ` Ֆրանսիայի 9-րդ ձկնորսական նավահանգիստը, որը մասնագիտանում է ծովախեցգետինով և սնեպերով։ Լարիվո ձկնորսական նավահանգիստը ղեկավարում է Գվիանայի Առևտրային և արդյունաբերական պալատը։ Կոմունայի տնտեսության մեջ կարևոր տեղ է գրավում նաև Ֆելիքս Էբուե օդանավակայանը, իրականացնում է միջազգային չվերթներ և Ֆրանսիական Գվիանայի միակ միջազգային օդանավակայանն է։
Մշակույթ
խմբագրելԿոմունայում մեծ ուշադրություն է դարձվում էկոլոգիային և սպորտին։ Կոմունայի տարածքում գտնվում է Մոն Գրան-Մատուրի ազգային արգելոցը[11]։ Մատուրիի գլխավոր մարզական կառույցը Ժորժ Տեոլադի անվան տարածաշրջանային սպորտի պալատն է։ Մատուրիում կա նաև Մատուրիի մունիցիպալ մարզադաշտը, Բյենբենյուի սպորտային սրահը, Մատուրի ծովային կենտրոնը, գործում են երեք ֆուտբոլային ակումբներ` «Մատուրի», «Բլակ Սթարս», «Բալատա Աբրեբա», հանդբոլի և վոլեյբոլի ակումբեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Code officiel géographique
- ↑ 2,0 2,1 Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Populations légales communales depuis 1968 — The National Institute of Statistics and Economic Studies.
- ↑ Recensement de la population 2015 — 2017.
- ↑ Populations légales 2017 — The National Institute of Statistics and Economic Studies, 2019.
- ↑ Populations légales 2018 — The National Institute of Statistics and Economic Studies, 2020.
- ↑ Populations légales 2019 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ «Matoury» (ֆրանսերեն). l'Insee.
- ↑ «Mont Grand Matoury» (ֆրանսերեն). Réserves naturelles de France.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Site du Conseil général de la Guyane». Conseil général — Официальный сайт генерального совета Гвианы. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. (ֆր.)
- «Site de la préfecture de la Guyane». Conseil général — Официальный сайт префектуры Гвианы. (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատուրի» հոդվածին։ |