Մատթեոս Մաղաքյան

հայ բանասեր
(Վերահղված է Մատթեոս Թեոփիլյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաղաքյան (այլ կիրառումներ)

Մատթեոս Մաղաքյան (Թեոփիլյան, Մաղաք–Թեոփիլյան) (սեպտեմբերի 16, 1767(1767-09-16)[1], Կոստանդնուպոլիս[1] - հունվար 1847[1], Սուրբ Ղազար կղզի, Վենետիկ, Ավստրիական կայսրություն[1]), հայ բանասեր։

Մատթեոս Մաղաքյան
Ծնվել էսեպտեմբերի 16, 1767(1767-09-16)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել էհունվար 1847[1] (79 տարեկան)
Մահվան վայրՍուրբ Ղազար կղզի, Վենետիկ, Ավստրիական կայսրություն[1]
Ազգությունհայ
ԵրկերԿենսագրական երեւելի արանց[1]
Մասնագիտությունբանասեր և մտածող

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյանների Ս. Ղազար վանքում, ապա պաշտոնավարել նույն միաբանությունում։ Զբաղվել է բանասիրությամբ։ Նա կազմել է 1801-1809 թվականների Վենետիկում լույս տեսած «Օրացույցներտ»։ Մասնակցել է Մ. Ջախջախյանի «Բառգիրք ի բարբառ հայ և իտալական» բառարանի պատրաստմանը. նրան է պատկանում այդ բառարանի Մ-ից մինչև վերջը։ Պատրաստել է հայ և օտար ականավոր մարդկանց կենսագրությունները պարունակող շատ ստվար մի աշխատություն, հրատարակել է 1839 թվականին հետևյալ խորագրով. «Կենսագրութիւն երևելի արանց, զոր ծաղկաքաղ համառօտեաց յընդարձակ բառարանէն իւրմէ յերկուս հատորս» (Վենետիկ, 1839, Ա հատոր, 964 էջ, Բ հատոր, 1071 էջ)։ Պարունակում է մեծ մասամբ օտար գործիչների կենսագրությունները՝ քաղված ֆրանսերեն և լատիներեն հանրագիտական բառարաններից[2]։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 357.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 190