Մատթեոս Ամատունի

հայ հոգևորական


Մատթեոս եպիսկոպոս Ամատունի (6-րդ դար - 7-րդ դար), հայ հոգևորական, Ամատունյաց թեմի առաջնորդ։ Ամատունիների նախարարական տոհմից[1]։

Մատթեոս Ամատունի
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Մատթեոս եպիսկոպոս Ամատունի
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Կենսագրություն խմբագրել

Մատթեոս եպիսկոպոս Ամատունին, Ամենայն Հայոց կաթողիկոսներ՝ Աբրահամ Ա Աղբաթանեցու (607-613) և Կոմիտաս Ա Աղցեցու (613-628) ժամանակակիցն է։ 615 թվականին՝ քրիստոնեական դավանանքների քննության համար մասնակցել է Տիզբոնի եկեղեցական ժողովին։ Հիշատակվում է Աբրահամ Ա Աղբաթանեցու կողմից Վրթանես քերթողին ուղղված նամակում՝ եպիսկոպոսների շարքում[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 219.
  2. «Գիրք թղթոց», Թիֆլիս, 1901, գլուխ Ծե, էջ 196․