Մավր Մկրտչյան (օգոստոսի 3, 1990(1990-08-03), Ջավախք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի կոմպոզիտոր, ժողովրդական երգիչ[1][2][3]։

Մավր Մկրտչյան
Ծնվել էօգոստոսի 3, 1990(1990-08-03) (33 տարեկան)
ԾննդավայրՋավախք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտություներգիչ և կոմպոզիտոր
ԱշխատավայրՀայաստանի պետական կամերային երգչախումբ

Կենսագրություն խմբագրել

Մավր Մկրտչյանը ծնվել է Ախալքալաքի շրջանի Մերենիա գյուղում, 1990 թվականի օգոստոսի 3-ին[4]։

Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի վոկալի և տեսական բաժիններն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական, իսկ հաջորդ տարվանից համատեղությամբ սովորել կոմպոզիցիայի բաժիններում[5]։ Խմբավարության և կոմպոզիցիայի բաժինների բակալավրներն ավարտելուց հետո ուսումը շարունակել է կոմպոզիցիայի բաժնի մագիստրատուրայում։

Եղել է «Ժողովրդական երգիչ» նախագծի երկրորդ մրցանակակիր և հաղթող[6]։ Ժյուրիի հատուկ մրցանակի է արժանացել «Արևային անձրև» մրցույթ-փառատոնին, որը տեղի է ունեցել 2003 թվականին։

Մավր Մկրտչյան համերգներ է ունեցել Վրաստանում, Ռուսաստանում։ Նրա առաջին մենահամերգը Երևանում տեղի է ունեցել 2013 թվականին։ Մասնակցել է «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծին, արժանացել է 2-րդ մրցանակին։ 2012 թվականից աշխատանքի է անցել Հայաստանի պետական կամերային երգչախմբում։ Մավր Մկրտչյանի առաջին ձայնասկավառակը թողարկվել է 2014 թվականին։

Մի շարք դասական ստեղծագործությունների և երգերի հեղինակ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LLC, Helix Consulting. «Ոչ միայն ծնունդով եմ ջավախքցի, այլև՝ հոգով ու սրտով. Մավր Մկրտչյան - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  2. «Մավր Մկրտչյան՝ «Երկու երնեկ»․ Տեսահոլովակի պրեմիերա». Bavnews․am. 2018 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  3. «Մավր Մկրտչյանի նոր «Ջավախք» տեսահոլովակը». jnews.ge (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  4. «AV Production - Մավր Մկրտչյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  5. Karapetyan, Hermine (2016 թ․ հունվարի 2). «Մավր Մկրտչյան». ԼյունՍե. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  6. ««Հասկանում էի, որ ուղղակի չերգելու իրավունք չունեմ». Մավր Մկրտչյան». 168.am. 2021 թ․ օգոստոսի 3.

Արտաքին աղբյուրներ խմբագրել