Մավրիկ Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մավրիկ Ալեքսանյան (օգոստոսի 1, 1954, Հինշեն, Շուշիի շրջան, ԼՂԻՄ - նոյեմբերի 16, 1992, Ստեփանակերտ, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Մավրիկ Ռուբենի Ալեքսանյան | |
---|---|
1 օգոստոսի, 1954 - 16 նոյեմբերի, 1992 | |
Ծննդավայր | Հինշեն, Շուշիի շրջան, ԼՂԻՄ |
Մահվան վայր | Ստեփանակերտ, Արցախ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՄավրիկ Ալեքսանյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 1-ին Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն գյուղում։ Չորս տարեկան հասակում կորցրել է հորը։ Հինգերորդ դասարանից թողնելով դպրոցը՝ մոր ու եղբոր հետ տեղափոխվել է Ստեփանակերտ։ Ստեփանակերտի պրոֆտեխուսումնարանում ստացել է ներկարար-ծեփագործի մասնագիտություն, աշխատանքի անցել շինվարչությունում։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցկացրել է Մուրմանսկում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել գինու գործարանում, որտեղ կորցրել է մատները։
Երբ Արցախի հայությանը պատերազմ է պարտադրվել, Մավրիկ Ալեքսանյանը, թեև անաշխատունակ, անդամագրվել է տանկային գումարտակին ու դարձել տանկի հրամանատար։ Մասնակցել է Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջանների գյուղերի պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թ. նոյեմբերի 16-ին Ստեփանակերտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մավրիկ Ալեքսանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)