Մասրենի վրացական

բույսերի տեսակ
Մասրենի վրացական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Վարդենի (Rosa)
Տեսակ Մասրենի վրացական (R. iberica)
Միջազգային անվանում
Rosa iberica

Մասրենի վրացական (լատին․՝ Roza iberica), վարդազգիների ընտանիքի, մասրենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ է՝ 0.5—1.5 մ բարձրությամբ, երբեմն աճում է գետնատարած։ Փշերը բավականին խոշոր են, ծռմռված կամ կեռիկանման։ Տերևիկները 5-7 (հազվադեպ 9) հատ են, կլորավուն կամ ձվաձև, հիմքում սեղմված կամ կլորավուն, սուր սղոցաատամնաեզր։ Ծաղիկները սովորաբար միայնակ են, հազվադեպ 2-3-ական, խոշոր, սպիտակ կամ վարդագույն։ Բաժակաթերթիկները հասունացած հիպանթիումի վրա չռված են, գագաթում բլթակավոր, գծանման, պտղաբերման ժամանակ թափվում են։ Հասուն հիպանթիումը ձվաձև է կամ գնդաձև, հարթ կամ թեթևակի խոզանով ծածկված։

Էկոլոգիական խումբը' XI: Մշակության հավանական շրջանները` 1-32։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Փոքր Ասիայում, Արևմտյան Հայաստանում։ Հայաստանում հանդիպում է Ապարանում, Արարատյան դաշտում, Զանգեզուրում, ստորինից մինչև վերին լեռնային գոտում, 900-2000 մ բարձրություններում, քարքարոտ լանջերում։

Կիրառություն խմբագրել

Արժեքավոր պատվաստակալ է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (403)։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի վրացական» հոդվածին։