Մասսաչուսեթս Հոլ
Մասսաչուսեթս Հոլ (անգլ.՝ Massachusetts Hall), Հարվարդ քոլեջի ամենաերկարակյաց կառույցն է, Ամերիկայի բրիտանական գաղութներում առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը և Միացյալ Նահանգների երկրորդ հնագույն ակադեմիական շենքը՝ Ուիլիամ և Մերի քոլեջի Վրեն բիլդինգից հետո[4][5]։ Այսպիսով, այն մեծ նշանակություն ունի ոչ միայն ամերիկայի կրթության պատմության մեջ, այլև 18-րդ դարի անգլիական գաղութների զարգացման պատմության մեջ։ Մասսաչուսեթս Հոլը նախագծվել է Հարվարդ քոլեջի տնօրեն Ջոն Լեվերեթ կրտսերի և նրա իրավահաջորդ Բենյամին Վադսվորթի կողմից։ Այն կառուցվել է 1718-1720 թվականներին Հարվարդ Յարդում։ Նախկինում այն ուներ 32 սենյակից բաղկացած հանրակացարան և անհատական հետազոտություն անցկացնելու համար նախատեսված 64 սենյակներ։
Տեսակ | համալսարանական կառույց |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Մասաչուսեթս |
Ժառանգության կարգավիճակ | ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ և Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[2][3] |
Բոստոնի պաշարման ժամանակ 640 ամերիկացի զինվոր ներկա են եղել այնտեղ։ Կառույցի ներսում եղած փայտե և երկաթե իրերի մեծ մասը, այդ թվում փայտե դռնակները, անհետացել են հենց այդ ժամանակ։ Մինչ կառույցի՝ որպես ուսանողների նստավայր նախագծվելը, այն տարիներ շարունակ ծառայել է բազմաթիվ նպատակների համար։ 1722 թ․ Թոմաս Հոլիսը նվիրաբերեց մի անկյունաչափ և 24 ոտնաչափ աստղադիտակ՝ որպես օրինակ այն բանի, որ կառույցում տեղակայված էր ոչ պաշտոնական աստղադիտարան։ Ներկայումս համալսարանի ռեկտորը, գանձապահը և փոխնախագահներն ունեն գրասենյակներ, որոնք զբաղեցնում են առաջին երկու հարկերը և երրորդի կեսը, իսկ չորրորդ հարկում բնակվում են առաջին կուրսեցիները։ Մասաչուսեթս Հոլում՝ Հարվարդի ամենահին շենքում ներկա են եղել շատ ազդեցիկ մարդիկ։ Այնտեղ ապրած ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից են եղել Ջոն Ադամսը, Ջոն Հանքոկը, Սամուել Ադամսը, Էլբրիջ Գերին և Ջեյմս Օտիսը։ Ուիգլեսվորթ, Ուելդ, Թեյեր, Էլիոտ և Լոուել ընտանիքիների անդամները նույպես ապրել են Մասսաչուսեթս Հոլում։ Մասաչուսեթս Հոլում ավելի ուշ ապրած նշանավոր բնակիչներից են Ալան Ջեյ Լերները, Էլիոտ Ռիչարդսոնը եւ Ջոն Հարբիսոնը[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչ — 1966.
- ↑ National Archives Catalog
- ↑ "The Critical Mass. (Hall)", The Crimson, April 5, 2007
- ↑ The other, the Wren Building at the College of William and Mary, has been destroyed by fire three times, and rebuilt.
- ↑ Source: Dorm History Search at http://hcs.harvard.edu/~dorms/