Ողջույն խմբագրել


  Բարի գալո՜ւստ։
  Welcome message in English
Ողջույն MAV006, բարի գալուստ հայերեն Վիքիպեդիա։
Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այս վայրը, և դուք կդառնաք հայերեն Վիքի-համայնքի անդամ։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
  Խմբագրողի ուղեցույց
Կարճ դասընթաց նորեկների համար
  Սևագրություն
Փորձերի և սևագրությունների ձեր անձնական էջը
  Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
  Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
  Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
  Հարցեր
Ցանկացած հարց փորձառու մասնակիցներին

 
Քննարկման էջերում սեղմեք այս կոճակի վրա՝ ձեր ստորագրությունը տեղադրելու համար

Հիշեք, որ Վիքիպեդիայի ավելի փորձառու խմբագիրները պատրաստ են ամեն պահ ձեզ օգնել։ Ձեր հարցերը կարող եք տեղադրել վերոհիշյալ «Հարցեր» էջում կամ ցանկացած հոդվածի քննարկման էջում, մենք սիրով կպատասխանենք դրանց։

Քննարկման էջերում, խնդրում ենք, չմոռանալ ստորագրել` ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Լավագույն ցանկություններով։ – Bekoքննարկում 12:48, 28 Մարտի 2013 (UTC)Պատասխանել

հաղորդագրությունը կարող եք հեռացնել, երբ ձեզ այլևս անհրաժեշտ չի

Ներդրումների մասին խմբագրել

Հարգելի MAV006, խնդրում եմ հոդվածներում խմբագրելուց և նյութեր տեղադրելուց հաշվի առնել նախ, որ Վիքիպեդիան հանրագիտարան է, և այստեղ տեղադրված նյութերը պետք է համապատասխանեն հանրագիտարանային պահանջներին, երկրորդ՝ սա ազատ հանրագիտարան է, և այն խմբագրելու իրավունք ունի ցանկացած ոք, առավել ևս Երջանիկի նման փորձառու մասնակցի օգնությանը և միջամտությանը հակառակվելու իրավունք չունեք։ Հիշեք, որ իմ ու քո հոդված չկա։ Եթե դեմ եք նյութերի ավելացմանը կամ պակասեցմանը, ապա հոդվածի քննարկման էջում գրեք դրա մասին և տեսեք ինչ կարծիքի են այլոք։ Մասնակցին ինչ որ հարցով դիմելուց գրեք նրա մասնակցային էջի քննարկման բաժնում, այլ ոչ թե մասնակցի էջում։ Խնդրում եմ նաև գրել փոքրատառերով, մեծատառերով գրելը հավասարազոր է գոռալուն։ Հարգանքներով --Bekoքննարկում 18:32, 28 Մարտի 2013 (UTC)Պատասխանել

Հարգելի MAV006, խնդրում եմ մի հեռացրեք քննարկման էջում տեղադրված գրառումները։ --vacio 20:32, 28 Մարտի 2013 (UTC)Պատասխանել
հարգելի MAV006, ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ որպես Վիքիպեդիայի նոր մասնակից, կխնդրեմ նայես Վիքիդարան նախագիծը, այն նախատեսված է ազատ տեքստերի համար, եթե հեղինակը տվել է իր թույլտվությունը, ապա այդ բանաստեղծությունը երևի թե ավելի ճիշտ կլինի տեղադրել այդ նախագծում, գյուղի մասին բանաստեղծությունը միթե հանրագիտարանային նշանակություն կարող է համարվել, մանավանդ այդ կարգի բանաստեղծությունը որը հանրային ճանաչում քիչ ունի, նաև երբ հեղինակը շատ հայտնի անձնավորություն չի (այս մեջբերումը խնդրեմ հանկարծ որևէ տեսակի անձնական հարթություն չտեղափոխվի) խնդրում եմ հայտնես կարծիքդ։ --ERJANIK քննարկում: 07:01, 29 Մարտի 2013 (UTC)Պատասխանել

Բանաստեղծության հեղինակը Ալափարսի ամենահայտնի անձնավորություններից մեկն է, նաև Կոտայքի մարզում, իսկ ես Ալափարսեցի եմ: Ես կնայեմ Վիքիդարան նախագիծը և կօգտվեմ այդ նախագծից: Ես բացի սրանից ուրիշ որևէ ասելիք չունեմ:

շնորհավոր Սուրբ Զատիկ խմբագրել

Alapars.jpg խմբագրել

Ողջույն հարգելի մասնակից, եթե Ալափարս պատկերը հեղինակային իրավունքների խնդիր չունի, այսինքն ազատ պատկեր է, ապա կարելի է այն տեղադրել վիքիպահեստում [1], որպեսզի հասանելի լինի այլ լեզուներով վիքիներում, օրինակ ռուսերեն վիքիում: Բացի այդ եթե եկեղեցիների մասին ենթաբաժիններ կան հոդվածում, և ենթաբաժինների նույն նյութը նույն ձևով տեղադրելով նոր հոդված ստեղծելը դառնում է անիմաստ, ինչ կասեք?--6AND5 (քննարկում) 17:54, 6 Ապրիլի 2013 (UTC)Պատասխանել

Ինչու եք Կանադա հոդվածում նյութեր ավելացնելով ջնջել առկա նյութերի մի մասը, օրինակ հայերի մասին: Դա վիքիում չի ողջունվում. եթե կարող եք վերականգնեք, կամ խնդրեք մասնակիցներից մեկին Ձեզ օգնել այդ գործում:--6AND5 (քննարկում) 18:02, 6 Ապրիլի 2013 (UTC)Պատասխանել

պատկերների բեռնում խմբագրել

հարգելի MAV006, պատկերներ բեռնելիս պետք է անպայման լրացնել դրա համար նախատեսված կաղապարը (ազատ կամ ոչ ազատ կարգավիճակով), այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրում եմ ուշադիր կարդաք այս էջը, իսկ Կանադայի մասին Ձեր բեռնած 2 նկար արդեն ջնջվել են, քանի որ կոնկրետ դեպքում նման կարգի նկարներ կան ազատ տարբերակով Վիքիպահեստում, եթե ունեք հարցեր սրանց մասին, գրեք, սիրով կփորձեմ պատասխանել։ --ERJANIK քննարկում: 13:14, 7 Ապրիլի 2013 (UTC)Պատասխանել

հարգելի MAV006, նույն խնդիրը առկա է Ձեր բեռնած Պատկեր:Coat of arms of Canada.png-ի հետ, տվյալ դեպքում այն ոչ ազատ պատկեր է, ու պետք է լրացված լինի ոչ ազատ պատկերի մասին կաղապարը, այլապես այն նույնպես ենթակա է ջնջման։ --ERJANIK քննարկում: 12:05, 14 Ապրիլի 2013 (UTC)Պատասխանել

Օ Կանադա հոդվածի ջնջում խմբագրել

 

հարգելի MAV006, Ձեր ստեղծած Օ Կանադա հոդվածը ջնջվել է, քանի որ այն հայերեն չէր ու չուներ հայերեն բացատրություն, նման կարգի հոդվածներ ստեղծելուց անպայման ավելացրեք հայերեն լեզվով տվյալներ տվյալ նյութի մասին, չէ որ սա Հայերեն վիքիպեդիա է։ --ERJANIK քննարկում: 13:20, 7 Ապրիլի 2013 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. The Star-Spangled Banner խմբագրել

 

Հարգելի MAV006։ Ձեր ստեղծած The Star-Spangled Banner հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3 նախադասություն, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության զգաք կարիք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ — vacio 14:11, 11 Ապրիլի 2013 (UTC)Պատասխանել

Ջնջման ենթակա պատկերներ խմբագրել

Հարգելի մասնակից, դուք բեռնել եք մի շարք պատկերներ, որոնք ըստ Հայերեն Վիքիպեդիայի կանոննորը պետք է ջնջվեին առանց զգուշացման։ Սակայն բացառության կարգով այդ նկարների ջնջումը հետաձգել եմ 3 օրով։ Եթե 3 անց խնդիրը լուծված չլինի, ապա պատկերները ջնջվելու են առանց զգուշացման։ Խնդրո առարկա պատկերներն են՝

Պատկերի բեռնման էջում ներկայացված են այն պահանջները, որոնց չհամապատասխանելու դեպքում պատկերը ջնջվում է առանց զգուշացման։ Մասնավորապես՝ եթե պատկերը դուք ինքներդ եք ստեղծել կամ դրանք ստեղծող անձը նկարները հրապարակել է ազատ արտոնագրով, ապա դրանք պետք է բեռնել ոչ թե այստեղ՝ Հայերեն Վիքիպեդիայում, այլ Վիքիպահեստում (հատուկ մեդիաֆայլերի համար նախատեսված նախագծում)։ Օգտագործեք Վիքիպահեստում այս էջը]՝ Վիքիպահեստում պատկերներ բեռնելու համար։ Եթե վերընված պատկերները ձերն են, ապա խնդրում եմ դրանք հնարավորինս արագ բեռնեք Վիքիպահեստում, որից հետո ավելի վաղ Հայերեն Վիքիպեդիայում բեռնվածները կջնջենք։

Եթե պատկերը դուք ինքներդ չեք ստեղծել և եթե հեղինակը դրանք ազատ արտոնագրով չի հրապարակել, ապա միայն խիստ սահմանափակ դեպքերում կարող եք պատկերը բեռնել Հայերեն Վիքիպեդիա (Վիքիպահեստում դրանք բեռնել չի կարելի)։ Այդ բացառությունները ներառված են Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում կանոնակարգում։ Ըստ որում ցանկացած պատկեր Հայերեն Վիքիպեդիա բեռնելիս պետք է նաև ավելացնել և լրացնել Պատկերի բեռնման էջում դրված համապատասխան կաղապար֊ձևը։

Եթե ամեն ինչ պարզ չէ կամ օգնության կարիք եք զգում, ապա խնդրում եմ դիմեք ինձ և ես կօգնեմ ձեզ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ --vacio 17:21, 16 Մայիսի 2013 (UTC)Պատասխանել

Ալափարս խմբագրել

հարգելի MAV006» իմ կարծիքով այս տարբերակով Ալափարս հոդվածը ավելի գեղեցիկ ու հարմար է նայվում, այնպիսի տպավորություն է, որ Դուք ընդհանրապես չեք ուզում որ հոդվածը որևիցէ փոփոխությունների ենթարկվի, անընդհատ հետ եք շրջում խմբագրումները: Կուզենաի լսել Ձեր կարծիքը, շնորհակալություն, հարգանքներով` --ERJANIK քննարկում: 14:21, 22 Հուլիսի 2013 (UTC):Պատասխանել

Ողջույն, GeneratorBot–ը հեռացնում է ավելորդ բացատները, և ետ շրջել այդ գործողությունը պետք չէր։ Խնդրում եմ ուշադիր լինել։--Beko (քննարկում) 08:27, 18 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել