Մասնակցի քննարկում:Arantz/Անցած բաներ
Ողջույն
խմբագրել
|
Armenian pendent flag.jpg – պակասող տվյալներ
խմբագրելՀարգելի՛ Arantz։ Շնորհակալություն Armenian pendent flag.jpg ֆայլը բեռնելու համար, սակայն հեղինակային իրավունքների մասին տվյալները ամբողջական չեն։ Մասնավորապես բացակայում է/են.
- հեղինակի անունը
- աղբյուրը (նշել հրատարակության ամբողջական տվյալները կամ կայքէջի հղումը)
- արտոնագիր (ի՞նչ արտոնագրի ներքո է հեղինակը հրապարակել իր աշխատանքը)
- ամսաթիվը (ստեղծման ամսաթիվը կամ տարեթիվը)
Խնդրում եմ լրացրեք, այս տվյալները։ Եթե դա մեկ շաբաթվա ընթացքում չարվի, ապա ֆայլը կարող է ջնջվել: Հարգանքերով։ --vacio 07:56, 9 Հունիսի 2012 (UTC)
Պատկերն
խմբագրելՀարգելի՛ Arantz, անչափ շնորհակալություն հայերեն Վիքիպեդիայում ձեր ներդրումների համար։ Մի զգուշացում միայն, խնդրում եմ մի բեռնեք պատկերներ, որոնց հեղինակային իրավունքը ձեզ չի պատկանում, դրանք ջնջվում են առանց զգուշացման։ Հարգանքով։ --vacio 07:56, 9 Հունիսի 2012 (UTC) OKs Arantz (talk) 07:59, 9 Հունիսի 2012 (UTC)
- Որ սրանք ափլոդ անեմ, չեք ջնջի՞ http://www.freedigitalphotos.net/ Arantz (talk) 08:07, 9 Հունիսի 2012 (UTC)
- Ցավոք ստիպված կլինեմ ջնջել... --vacio 15:09, 9 Հունիսի 2012 (UTC)
Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները:
Վիքիֆիկացում
խմբագրելՆոր նկատեցի և ուզում եմ շնորհակալություն հայտնել նոր էջերը վիքիֆիկացնելու համար։ Շատ քիչ մասնակիցներ են դա անում, չնայած որ մի քանի առումներով շատ կարևոր գործ է։ Հարգանքներով։ --vacio 14:43, 20 Հունիսի 2012 (UTC)
- Ես էլ կփորձեմ ավելի շատ խմբագրել խոսելու տեղ, էլի շնորհակալ եմ: Arantz (talk) 14:50, 20 Հունիսի 2012 (UTC)
Ջնջման է ներկայացվել Վահե Ավետյան հոդվածը (ոչ նշանակալի)
խմբագրելՀարգելի՛ Arantz։ Ձեր ստեղծած Վահե Ավետյան հոդվածը ներկայացված է ջնջման, քանի որ այն, ըստ երևույթին, ներկայացնում է հանրագիտարանի համար ոչ նշանակալի անձ կամ առարկա։ Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում։ Բարեկամական ողջույններով։ --Արամ 06:44, 1 Հուլիսի 2012 (UTC)
Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները:
Մերսի Բրաուն
խմբագրելՀարգելի՛ Arantz ինչու՞ էք ջնջման ներկայացրել Մերսի Բրաուն հոդվածը:--A.M. (talk) 07:39, 10 Հուլիսի 2012 (UTC)
- Կարծիքս ներկայացրել եմ ներկայացվող հոդվածների էջում, խնդիր չկա, թողնելու պիտակներ կլինեն, քննարկումը կփակվի: Arantz (talk) 07:43, 10 Հուլիսի 2012 (UTC)
Ռեստլերը
խմբագրելArantz ջան, կարծում եմ հասկացար, թե ինչու եմ փոփոխություններ կատարել քաղվածքում: Պետք չէ այդ ֆ...-ը ք...-ով թարգմանել: Իսկ միգուցե սկզբնամասը փոխարինենք վիքիհոդվածի սկզբնամասով. սա քեզ ասում է ռեստլինգից քիչ թե շատ հասկացող մարդը: Հը՞ ախպերս, ի՞նչ կասես: --Narek75 (talk) 19:43, 11 Հուլիսի 2012 (UTC)
Բարև
խմբագրելՀարգելի Arantz եթե դժվար չէ կասե՞ք ինչի համար եք անընդհատ Սիլվա Հակոբյանի երգերի մասին հոդվածները ներկայացնում ջնջելու:--Raz From Armenia (talk) 17:17, 12 Հուլիսի 2012 (UTC) Որովհետև ջնջելու քննարկումն ավարտված չէ, հիշեցրեք մասնակիցներին, քննարկումը փակեք, պիտակը այդժամ կարելի է հեռացնել: Arantz (talk)
Ես խոսում եմ սկզբի մասին:Raz From Armenia (talk) 17:37, 12 Հուլիսի 2012 (UTC) Երկու դեպքում էլ տեսել եմ, որ հոդվածների էջերում ջնջման առաջարկ է եղել, ես չեմ առաջարկել: Arantz (talk) 17:58, 12 Հուլիսի 2012 (UTC)
Նախազգուշացում՝ Վիքիէթիկետի և վիրավորանքներ
խմբագրելՀարգելի Arantz, խնդրում եմ անգամ թեժ քննարկումներում և այլ մասնակիցների արարքներ/գրածների թե էության, թե ձևի հետ խիստ անահամաձայն լինելով խուսափել, անձնական գնահատկաններից և վիրավորանքներից։ Ահա այսպիսի գրառումները, անթույլատրելի է, և կարող են հանգեցնել արգելափակման։
Առհասարակ պետք է մնալ ջերմ և ոչ–ֆորմալ, բայց աշխատանքային քննարկման ձևաչափում, առհասրակ չանցնելով անձնական ոլորտ (թե դրական, թե բացասական) և արտահայտվել ըստ քննարկվող հարցի էության։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 16:56, 17 Հուլիսի 2012 (UTC)
Շնորհակալ եմ ուշադրության համար: Arantz (talk) 18:30, 17 Հուլիսի 2012 (UTC)
Սիմֆոնիա թիվ
խմբագրելՈղջույն Արանց։ Վերջերս Սիմֆոնիաների անվանումները դու բերել էս «Սիմֆոնիա № X» տեսքի։ Քանի որ № չկա, ոչ մի տարածված հայերեն ստեղնաշարի վրա, ոչ էլ նախատեսված է ըստ ստանդարտների, ու չի դասվել է ինձ հայտնի հայերեն կետադրական նշանների թվին, կարծում եմ արժի խուսափել նման դժվար գործածելի նշաններից հոդվածների անվանումներում։ Որքան տեղյակ եմ, հայերենում կա, № համարժեքը, այն նույնիսկ հանդիպում է որոշ տառատեսակներում, բայց դա ստանդարտից դուրս է և այս պահին այն դիտարկելը անիմաստ է։ Այսպիսով առաջարկում եմ օգտագործել «թիվ» կամ «համար» տարբերակներ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 01:02, 25 Հուլիսի 2012 (UTC) OKs, բայց № նշան է, տառ չի, իսկ որ ասելու լինենք` տը, տը, տը.... նշանակում են x, y, z, չենք գրի չէ՞ «իքս», «իգրեկ», «զեթ»: Arantz (talk) 03:39, 25 Հուլիսի 2012 (UTC)
Վիքիէթիկետ
խմբագրելՈղջո՜ւյն Arantz: Հասկանում եմ որ դուք վիքիպեդիայում համեմատաբար նորեկ եք, և հնարավոր է դեռ ծանոթ չեք համայնքի «անց ու դարձին», սակայն գնահատելով ձեր կողմից ցուցաբերած հասունությունը քննարկումների ընթացքում, կոչ եմ անում նույնատիպ հասունություն դրսեվորել նաև ձեր մեկնաբանությունների տոնի վերաբերյալ։ Հրավիրում եմ նաև ծանոթանալ վիքիհամայնքներում սպսավող էթիկետին ու զերծ մնալ սարկաստիկ արտահայտություններից և ընտանեվարությունից (фамилярность, unceremoniousness)։ Հուսով եմ ձեր մասնակցությունը նախագծում կլինի երկարակյաց ու արդյունավետ։ ― Teak (talk) 04:12, 2 Օգոստոսի 2012 (UTC)
- Arantz, այս մեկնաբանությունը ընտանեվարության ևս մեկ դրսևորում է ձեր կողմից։ Նորից եմ ձեզ կոչ անում զերծ մնալ այսպիսի արտահայտություններից ու եթե որևէ քննարկում ձեր դուրը չի գալիս, ավելի լավ կլիներ քննարկմանը չմասնակցել ու ընդհանրապես չկարդալ քան այդպիսի նկատողություններ անել, ինչը միայն յուղ է լցնում տրոլների կրակին։ ― Teak (talk) 04:32, 3 Օգոստոսի 2012 (UTC)
- Որպեսզի բոլորին հավասար դատենք, խնդրում եմ Ալեքսեյին ևս նկատողություն անել սրա համար, հակառակ դեպքում обидно, знаешь, ընտանեվարության տիպիկ օրինակ է: Arantz (talk) 13:40, 3 Օգոստոսի 2012 (UTC)
- Xelgen-ի այդ գրառման ընդհանուր տոնը բավականին պաշտոնական է, ու չնայած, որ պարունակում է որոշ ոչ-ֆորմալ հատվածներ, դժվար թե այն կարելի է դասակարգել որպես ընտանեվարական։ Սակայն այս մեկնաբանությամբ դուք շարունակում եք նույն այն ինչի համար նախազգուշացվել եք։ Եթե այսքանից հետո դեռ անհասկանալի է, ապա մանրամասնում եմ՝ վիքիպեդիայի համայնքի անդամները անվանվում են «մասնակիցներ», ոչ թե «էս տղա»։ Դուք արդեն մեկ անգամ նկատել էիք, որ այդ դիմելաձևը տհաճ էր Hovhannes-in, սակայն շարունակում եք այն օգտագործել։ Այսպիսով սա ձեր երրորդ և վերջին նախազգուշացումն է․ հաջորդ գործողությունը լինելու է արգելափակումը, քանի որ ևս մեկ այսպիսի մեկնաբանություն ձեր կողմից կապացուցի, որ նախազգուշացումները արդյունք չեն տալիս։ ― Teak (talk) 04:54, 4 Օգոստոսի 2012 (UTC)
Վիքիֆիկացում 2
խմբագրելՈղջույններ, նախ շնորհակալություն վիքիֆիկացմմաբ զբաղվելու համար։ Սիրվածս գործն է (եթե բովանդակությունը/թեման լավն են)։ Սրա մասին եմ ուզում գրել․ քանի դեռ հոդվածը չունի գոնե մեկ (իսկ նման ծավալի հոդվածը գոնե ամեն պարբերության մեջ մեկ) ներքին հղում, չարժի հանել վիքիֆիկացման պիտակը։ Քոնի որ ներքին հղում չունեցող հոդվածը, տեխնիկապես հոդված չի համարվում, ու սկի այն «առաջին էջի բաղձալի» թիվը չի աճում։ Նաև շա՜տ ցանկալի է կատեգորիան։ Պարզապես ցանկալի է պատկեր, կաղապարներ, արտաքին հղումներ ու այլ հոդվածներից հղումներ այդ էջին (այլապես ինքը «որբ» է, և նման հոդված «հայտնաբերելու» հավնականությունը կտրուկ նվազում է)։ Եթե պարզ է, որ վերջերս թարգմանած է անգելերենից կամ ռուսերենից, բայց աղբյուրներ չեն ավելացրել, արժի դրանք էլ ավելացնել։ Ես վիքիֆիկացում ասելով ինկատի ունեմ այս վիճակից այս վիճակի հասցնելը, կարէլի է և քչով բավարարվել, բայց եթե դրանից շատ հեռու է, պիտակը չարժի հանել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 23:54, 6 Օգոստոսի 2012 (UTC)
- Իմացա, շնորհակալություն: Կաշխատեմ լավ աշխատել: Arantz (talk) 09:32, 7 Օգոստոսի 2012 (UTC)