Ողջույն, Վարդան10, և շնորհակալություն Վիքիփեդիայում ձեր ներդրումների համար: Էքսպոզիցիա հոդվածն ըստ երևույթի պատճենված է այս կայքէջից: Արդյո՞ք դուք եք այդ հոդվածի/կայքէջի հեղինակը: Կայքէջի ներքևում նշված է, որ այն պաշտպանված է հեղինակային իրավունքներով՝ «2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են»: Վիքիփեդիայում տեղադրվող բոլոր նյութերը հրապարակվում են Քրիեյտիվ Քոմոնս 3.0 և ՋիԷֆԴիԷլ թույլատրագրերի ներքո, ինչպես նշվում է ամեն էջում: Այժմ կայքէջի և Վիքիփեդիայի թույլատրագրերը չեն համընկնում: Եթե այդ կայքէջի հեղինակային իրավունքները ձեզ են պատկանում, և դուք ցանկանում եք այն հրապարակել Քրիեյտիվ Քոմոնս 3.0 և ՋիԷֆԴիԷլ թույլատրագրերի ներքո, խնդրում են այն նշել կայքէջի վրա: Եթե ոչ, ապա բոլոր հեղինակային իրավունքները խախտող պատճենված նյութերը ենթակա են անհապաղ հեռացման: Եթե հարցեր լինեն, խնդրեմ դիմել: Շնորհակալություն ուշադրության համար, Chaojoker 15:00, 7 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել