Պիտաչոկ խմբագրել

Գուցե Դնչիկ։ հարգանքով - Kareyac (քննարկում) 10:18, 6 Հոկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Kareyac, շնորհակալ եմ առաջարկի համար, բայց քանի որ մուլտհերոսը առավել ճանաչված է այս անունով, կարծում եմ՝ առավել հարմար է Պիտաչոկ տարբերակը։ Հարգանքով --Արեն Ձավարյան (քննարկում) 10:27, 6 Հոկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Բարի - Kareyac (քննարկում) 10:47, 6 Հոկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Նախագահներ խմբագրել

Ողջույն, հոդվածում հիմնական կատեգորիան դնելու անհրաժեշտություն չկա, քանի որ հոդվածում արդեն կա Իսլանդիայի նախագահներ ենթակատեգորիան։ Բացի այդ, խնդրում եմ հոդվածներում ետ շրջելուց հետո քննարկման էջում պարտադիր նշել, թե ինչու է ետ շրջվել։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 15:57, 5 Նոյեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի GeoO շնորհակալ եմ ուղղման համար, դուք ևս փոփոխություն անելիս խնդրում եմ նշել ինչու եք ջնջում: Այսուհետև հաշվի կառնեմ Ձեր կարծիքը: --Արեն Ձավարյան (քննարկում) 12:17, 6 Նոյեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Արեն Ձավարյան, ես ենթադրում էի, որ ծանոթ եք Հայերեն Վիքիպեդիայում կատեգորիայի ծառի համակարգին։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 12:35, 6 Նոյեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Պատկերներ խմբագրել

Արեն ջան, պատկերներ բեռնելիս խնդրում եմ հաշվի առնել սա, մասնավորապես «Ամսաթիվ» դաշտում լրացնել ոչ թե բեռնման ամսաթիվը, այլ պատկերի ստեղծման (եթե հայտնի է, եթե ոչ՝ անհայտ): Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Սիգմա (քննարկում) 01:15, 2 Հունվարի 2019 (UTC)

Հարգելի Սիգմա, շնորհակալ եմ նկատառման համար: --Արեն Ձավարյան (քննարկում) 14:24, 3 Հունվարի 2019 (UTC)

Պարզաբանում խմբագրել

Հարգելի՛ Արեն Ձավարյան, կասե՞ք, խնդրում եմ, Candy Crush Saga հոդվածում {{Անաղբյուր}} կաղապարն ավելացնելու պատճառը։--Ավետիսյան91 (քննարկում) 21:01, 29 Հուլիսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Ավետիսյան91, {{Անաղբյուր}}] կաղապարը, ամենայն հավանականությամբ, շփոթության արդյունք է, իսկ {{կարճ էջ}} կաղապարը կարծում եմ՝ պարզ է՝ ինչի համար եմ ավելացրել (3000 բայթից ցածր էր բայթերի թիվը)։ --Արեն Ձավարյան (քննարկում) 09:06, 30 Հուլիսի 2019 (UTC)Պատասխանել

{{կարճ էջ}}-ի մասին հարց չունեի։ Շնորհակալ եմ պատասխանի համար։--Ավետիսյան91 (քննարկում) 06:36, 31 Հուլիսի 2019 (UTC)Պատասխանել

Ցավ և փառք խմբագրել

Հարգելի Արեն Ձավարյան, շնորհակալություն Ցավ և փառք էջը ստեղծելու համար: Ուզում եմ ճշտել. ի՞նչ կապ ունի Հայերեն Վիքիպեդիայում իսպանական և իսպաներեն ֆիլմի մասին հոդվածում ռուսերեն պաստառը: --Ben Men Lyun (քննարկում) 10:55, 14 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Ben Men Lyun, շնորհակալ եմ նկատառման համար: Արդեն դրել եմ բնօրինակ պաստառը։ --Արեն Ձավարյան (քննարկում) 11:19, 14 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

Շատ շնորհակալ եմ արձագանքի համար, հարգելի Արեն Ձավարյան:--Ben Men Lyun (քննարկում) 15:29, 14 Դեկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ խմբագրել

 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Հարգելի՛ խմբագիր, շնորհավորում ենք Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Թող հաջողությունները անպակաս լինեն Ձեր անձնական կյանքում։ Մաղթում ենք նաև արգասաբեր խմբագրումներ, որոնցով կզարգացնենք մեր հանրագիտարանը և նոր շունչ կհաղորդենք նրան այս նոր տարում։ Հաճելի տոներ և խմբագրումներ ենք մաղթում։

Հարց Մանե Ավոյան-ից (10:10, 7 Փետրվարի 2020) խմբագրել

ԻՆՉՊԵՍ Է ԳՐՎՈՒՄ ԳՈՄԵՇ ԲԱՌ --Մանե Ավոյան (քննարկում) 10:10, 7 Փետրվարի 2020 (UTC)

@Մանե Ավոյան ջան, դուք ճիշտ եք, գրվում է «գոմեշ»: --Արեն (քննարկում)

Փիսի՜կ քեզ համար։ճճճճճճճճճճ խմբագրել

 

․․․․․․․․․․․․

Zaqaryan13 (քննարկում) 10:01, 15 Փետրվարի 2020 (UTC)

Հարց NaraGrig-ից (06:02, 23 Փետրվարի 2020) խմբագրել

Հարգելի Արեն։ Խնդրում եմ ինձեզ օգնեք։ Ինչպես կարող եմասնակցել նկար ներբեռնել և տեղադրել ? --NaraGrig (քննարկում) 06:02, 23 Փետրվարի 2020 (UTC)

NaraGrig ջան, շնորհակալություն հարցի համար: Վիքիպեդիայում նկարները լինում են ազատ և ոչ ազատ: Ազատ պատկերները ձեր ստեղծած լուսանկարներն են, իսկ ոչ ազատ պատկերները են այն նկարները, որոնց հեղինակը դուք չեք: Եթե ցանկանում եք բեռնել ազատ պատկեր, այս ուղեցույցը կօգնի ձեզ, իսկ ոչ ազատ պատկեր բեռնելու համար պետք է այստեղ մտնեք, որտեղ պատկերի տվյալները լրացնելուց հետո կարող եք բեռնել այն: Հարկ է նշել, որ ոչ ազատ պատկերները կարող եք օգտագործել միայն մեկ հոդվածում, իսկ մեկ հոդվածում պետք է լինի ընդամենը մեկ, ոչ ազատ պատկեր: Ձեզ հաճելի՜ խմբագրումներ: --Արեն (քննարկում)

Շնորհակալություն Արեն ջան NaraGrig (քննարկում) 18:15, 23 Փետրվարի 2020 (UTC)

Հարց Անի5544-ից (09:58, 25 Փետրվարի 2020) խմբագրել

Բարև Ձեզ, ինձ հետաքրքրում է, եթե անգլերենով Javier և Joaquin անունները այս գրությունն ունեն, ռուսերենով գրվում են Խ տառով, իսկ հայերենով պետք է Հ գրվեն թե՞ Խ --Անի5544 (քննարկում) 09:58, 25 Փետրվարի 2020 (UTC)

Բարև, Անի ջան, շնորհակալ եմ հարցի համար: Կարծում եմ՝ երկու անուններում էլ ճիշտ է խ-ով գրությունը: Ձեզ հաճելի՜ խմբագրումներ: --Արեն (քննարկում)

ռուսերեն խմբագրել

Սկանդալ (ֆիլմ, 2019) ռուսերեն գրվածները ենթադրում եմ աշխատում եք դեռ։--ERJANIK (քննարկում) 00:09, 24 Մարտի 2020 (UTC)Պատասխանել

@ERJANIK ջան, վերջացրել եմ արդեն:--Արեն (քննարկում)

կեցցես։ --ERJANIK (քննարկում) 00:16, 24 Մարտի 2020 (UTC)Պատասխանել

Հարց Maria Ispiryan-ից (05:21, 24 Ապրիլի 2020) խմբագրել

Ի՞նչ է մենթորը։ --Maria Ispiryan (քննարկում) 05:21, 24 Ապրիլի 2020 (UTC)Պատասխանել

Maria Ispiryan ջան, մենթորը փորձառու խմբագիր է, որն օգնում և ուղղորդում է ավելի քիչ փորձառու կամ ավելի քիչ գիտելիք ունեցող մարդուն: --Արեն (քննարկում)

Հարց Alinka Muradyan-ից (17:18, 8 Մայիսի 2020) խմբագրել

Որտեղ է պետք գրել հոդված հեռուստահաղորդման մասին, արդեն 2 անգամ ջնջել են՝ նշելով, որ մասնակցային էջում եմ գրել --Alinka Muradyan (քննարկում) 17:18, 8 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել

Ողջույն, Alinka Muradyan ջա՜ն, մինչև հիմնական տիրույթ տեղափոխելը հոդվածի վրա կարող եք աշխատել Ձեր սևագրությունում, այնուհետև կարող եք դիտել այս հոլովակը` սովորելով` ինչպես հոդված ստեղծել: Մաղթում եմ հաճելի խմբագրումներ: Սիրով` Արեն (քննարկում):

--Barsegyan.M (քննարկում) 12:23, 10 Մայիսի 2020 (UTC) խմբագրել

Հոդվածը թարգմանվել է մրցույթի շրջանակներում, եթե դրված է ցանկում ուրեմն իրավունք ունի գոյություն ունենալու,մինչև ինդ քեզ պիտակավորելու իրավունք վերապահելը ուշադիր նայի ցանկը։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Barsegyan.M (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Barsegyan.M ջան, ցանկից լինել/չլինելը կապ չունի, ցանկացած հոդված պետք է ունենա նվազագույնը 3000 բայթ: Կարող ես կարդալ այս կանոնակարգը: --Արեն (քննարկում) 12:44, 10 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել

Հարց Կիկլոպ-ից (17:23, 19 Հունիսի 2020) խմբագրել

Բարև Ձեզ։ Ես ցանկանում եմ նորդրում ունենալ նախագծում, բայց չգիտեմ՝ որտեղից սկսեմ։ Կասե՞ք՝ ինչպես կարող եմ սկսել։ --Կիկլոպ (քննարկում) 17:23, 19 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

Ողջույն, Կիկլոպ ջան: Ուրախ եմ, որ միացել եք այս հայրենանվեր գործին: Առաջին հերթին կարող եք օգտվել հետևյալ դասընթացից (տեսնելու համար սեղմեք կապույտ գրվածին): Կոպիտ սխալներ չանելու համար կարող եք կարդալ այս հոդվածը: Իսկ այստեղ կարող եք ծանոթանալ վիքիտերմինաբանությանը: Հարցերի դեպքում կարող եք և՛ ինձ դիմել՝ գրելով իմ քննարկման էջում, և՛ միաժամանակ բոլոր խմբագիրներին՝ գրելով հետևյալ բաժնում: Ձեզ հաճելի վիքիխմբագրումներ: Սիրով՝ Արեն (քննարկում):

Հարց LusyMartirosyan-ից (05:49, 26 Հունիսի 2020) խմբագրել

Բարև Ձեզ, հարգելի՛ Արեն։ Ես Լուսինեն եմ, Արդարադատության նախարարության մամուլի քարտուղարը։ Դուք կարող եք ինձ օգնել արդարադատության նախարարի՝ Wikipedia-յի էջը խմբագրելու հարցում․ առկա են թերի և սխալ տեղեկություններ։ Եթե հնարավոր լինի հեռախոսահամար տրամադրել, շատ շնորհակալ կլինեմ։ Հարգանքով՝ Լուսինե --LusyMartirosyan (քննարկում) 05:49, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

Ողջույն հարգելի @LusyMartirosyan։ Վիքիպեդիային վերաբերող հարցերն ընդունված է քննարկել հենց վիքիպեդիայում։ Եթե հոդվածում առկա են ակնհայտ սխալ տեղեկություններ, ապա դրանք հեռացրեք՝ ամփոփման մեջ նշելով պատճառը։ Փոփոխություններ, ավելացումներ կատարելիս տեղադրեք դրանք հավաստող վստահելի երկրորդական աղբյուրներ։ Վիճելի հարցերի դեպքում հոդվածի քննարկման էջում բացեք նոր քննարկում։ Նաև տեղեկացնեմ, որ այս հոդվածի հետ Դուք ունեք հետաքրքրությունների կոնֆլիկտ, որը կարող է ազդել Ձեր օբյեկտիվ խմբագրման վրա՝ վնասելով հոդվածի բովանդակությունը։ Հարգանքներով՝--Ավետիսյան91 (քննարկում) 06:01, 26 Հունիսի 2020 (UTC) --Ավետիսյան91 (քննարկում) 06:01, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ LusyMartirosyan, Վիքիպեդիայում անձնական տեղեկությունների տարածումը չի խրախուսվում, իսկ ուրիշներից հեռախոսահամար կամ այլ անձնական տեղեկություններ խնդրելը կամ պահանջելն արգելվում է։ Փոփոխություններ կատարելու համար պետք է սեղմել հոդվածի վերնագրից վերև Խմբագրել (կապույտ գույնով) կոճակը, կատարել համապատասխան փոփոխություներ, այնուհետև սեղմել Պահպանել, իսկ բացված պատուհանում գրել, թե ինչու կամ ինչի հիման վրա են կատարվել փոփոխությունները։ Հետաքրքրությունների բախումից խուսափելու համար կարող եք նայել Վիքիպեդիա:Ապրող անձանց կենսագրություններ էջը։--Voskanyan (քննարկում) 06:03, 26 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ պարոն Ավետիսյան և Ոսկանյան, շնորհակալ եմ կանոնների վերաբերյալ տեղեկության և օգտակար խորհուրդների համար։ Օբյեկտիվությանն ու հետաքրքրության կոնֆլիկտին վերաբերող հարցերի հետ կապված նշեմ, որ նման ռիսկ չկա, որովհետև խմբագրման ենթակա տեղեկությունները բացառապես վերաբերում են արդարադատության նախարարի կենսագրությանը, աշխատանքային գործունեությանն ու կրթությանը, որոնք հանրահայտ փաստեր են և տեղադրված են արդարադատության նախարարության պաշտոնական կայքում։ Կրկին շնորհակալ եմ։ Քանի որ նոր եմ այս հարթակում, ներողություն եմ խնդրում, եթե ոչ ճիշտ հատվածում արձագանքեցի, ամեն դեպքում արձագանքի այլ հնարավորություն չգտա։– Այս անստորագիր գրառման հեղինակն է LusyMartirosyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարց NikolDuman-ից (12:20, 30 Հունիսի 2020) խմբագրել

Հարգելի Արեն: Ես Հայկ Մուրադյանն եմ: Զոհված ազատամարտիկ Մուրադ Մուրադյանի տղան: շատ եմ ուզում իմ հոր մասին հոդված գրել կայքում և հետագայում փորձել այն թարգմանել անգլերեն և ռուսերեն: Մարտական ուղին, իր անունով դպրոցի մասին և Բժշկական Համալսարանում սենյակի մասին և այլն: Ամբողջ ինֆորմացիան լինելու է հղումներով և նկարներով ապահոված: խնդրում եմ ասեք - դա հնարավոր է՞ --NikolDuman (քննարկում) 12:20, 30 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

Հարց NikolDuman-ից (18:56, 30 Հունիսի 2020) խմբագրել

Բարև Ձեզ:

Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ 3 հարցերում.

  1. 2 օր է անընդհատ կարդում եմ թե ինչպես հոդված տեղադրեմ կայքում: Վերջապես կարծես թե ամբողջությամբ հաջողվում է: Միայն նկար չեմ կարողանում վերբեռնել:
  2. Բացի այդ ես կարծես թե 2 հոդված եմ ստեղծել, որոնցից միայն մեկն է ճիշտ ֆորմատով: Բայց մյուսը ոչ մի կերպ չեմ կարողանում ջնջել:
  3. Օգնեք, որ վիկիֆիկացվի նյութը:

Կանխավ շնորհակալություն: --NikolDuman (քննարկում) 18:56, 30 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

NikolDuman ջան, շնորհակալ եմ, որ միացել եք նախագծին:
  1. Կարծում եմ՝ պետք է տեղադրվի ոչ ազատ պատկեր: Կարդացեք այս ուղեցույցը, ներքևի հատվածում տեղադրեք ոչ մի տեղ չհրապարակված լուսանկարը, այնուհետև տեղադրեք այն հոդվածում՝ տեղեկաքարտի մեջ պատկերի դիմաց ավելացնելով տեղադրված պատկերի անվանումը:
  2. Ես մի հոդված եմ գտել հիմա, մյուսը չեմ գտնում, հնարավոր է՝ ադմիններն արդեն ջնջել են:
  3. Կփորձեմ հնարավորինս վիքիֆիկացնել:--Արեն (քննարկում) 08:46, 1 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Հարց Sedul Poghosyan-ից (22:28, 30 Օգոստոսի 2020) խմբագրել

Բարև ձեզ։ Ինչպե՞ս ջնջեմ տեղադրածս հոդվածը։ --Sedul Poghosyan (քննարկում) 22:28, 30 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Sedul Poghosyan, հոդվածի ամենավերևում տեղադրում եք {{արագ}} կաղապարը այսպես՝ {{արագ|այստեղ նշե՛ք հոդվածի ջնջման պատճառը}}:--∑ίγμα (քնն.) 04:30, 31 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Հարց Թամարա Ճուղուրյան-ից (09:47, 6 Սեպտեմբերի 2020) խմբագրել

Բարև Ձեզ, ես ունեմ օգնության կարիք։ Հոդվածը հրապարակելուց հետո, որի մեջ կաղապար էի ավելացրել, կաղապարը չի երևում։ --Թամարա Ճուղուրյան (քննարկում) 09:47, 6 Սեպտեմբերի 2020 (UTC)Պատասխանել

Բարև, Թամարա ջան: Հավանաբար {{Ախտանիշ}} կաղապարը չի աշխատում, այն փոխարինեցի {{Տեղեկաքարտ Հիվանդություն}} կաղապարով: Շնորհակալություն, Ձեզ հաճելի՜ խմբագրումներ: --Արեն (քննարկում) 10:03, 6 Սեպտեմբերի 2020 (UTC)Պատասխանել
Return to the user page of "Արեն Ձավարյան/Արխիվ 2018-2020".