Candy Crush Saga, անվճար խաղ-գլուխկոտրուկ, որը թողարկվել է King[en] ընկերության կողմից 2012 թվականի ապրիլի 12-ին Facebook սոցիալական ցանցի խաղային հարթակի համար։ Ավելի ուշ թողարկվեցին տարբերակներ IOS, Անդրոիդ , Վինդոուզ 10 և Վինդոուզ հեռախոս օպերացիոն համակարգերի համար[1]։ Խաղը համարվում է ամենաշատ բեռնված հեռախոսային խաղը ամբողջ պատմության մեջ[2], ինչպես նաև՝ freemium մոդելի կիրառման ամենաառաջիններից և ամենահաջողվածներից։ 2014 թվականին խաղը խաղում էին 93 միլիոնից ավել մարդ, իսկ երեք ամսվա հասույթը, ինչպես նշում է King ընկերությունը, կազմել է ավելի քան 493 միլիոն դոլար[3]։

Candy Crush Saga
Woman playing Candy Crush Saga on iPad.jpg
ՄշակողKing?
ԴիստրիբյուտորActivision Blizzard և Microsoft Store
Միջերեսի լեզուգերմաներեն
ՀաջորդCandy Crush Soda Saga?
Թողարկման թվականապրիլի 12, 2012
ՊլատֆորմներԱնդրոիդ, Windows Phone, iOS, Windows 10 և Windows 10 Mobile
Ժանրգլուխկոտրուկ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
USKUSK 0
Կրիչթվային բաշխում
Կառավարումթաչսքրին
Պաշտոնական կայքcandycrushsaga.com
Candy Crush Saga Վիքիպահեստում

Խաղի կանոններըԽմբագրել

Խաղացողները պետք է համատեղեն նույն գույնի երեք խաղային կոնֆետները մի շարքի մեջ, որպեսզի վերջիններս անհետանան։ Եթե համատեղեն ավելին, խաղացողը կստանա հատուկ կոնֆետներ, որոնք տալիս են լրացուցիչ հնարավորություններ։ Պետք է հավաքել ինչքան հնարավոր է շատ միավորներ քայլերի համար նախատեսված սահմանափակ ժամանակահատվածում[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Candy Crush at Games.com»։ 2015-09-06։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-06-ին։ Վերցված է 2017-08-30 
  2. «Сладкие цифры — История компании King — создателя Candy Crush Saga»։ vc.ru (ռուսերեն)։ 2015-11-06։ Վերցված է 2017-08-30 
  3. Dredge Stuart (2014-03-26)։ «Why is Candy Crush Saga so popular?»։ The Guardian (անգլերեն)։ 0261-3077։ Վերցված է 2017-08-30 
  4. «Candy Crush Saga is more than just a Bejeweled clone» (անգլերեն)։ CNET։ Վերցված է 2017-08-30 

Արտաքին հղումներԽմբագրել